Քաղաքապետին անվստահություն հայտնելու գործընթացը մեր օրակարգում է լինելու․ ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար

ArmLur.am-ի զրուցակիցը «Նոր ուժ» կուսակցության անդամ, Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար Գրիգոր Երիցյանն է։

-Պարո՛ն Երիցյան, ամիսներ առաջ հիմնված «Նոր ուժ» քաղաքական կուսակցությունը հիմնադիր-համագումարից հետո պասիվ է, որևէ նախաձեռնությամբ հանդես չի եկել։ Ինչո՞վ է զբաղված կուսակցությունը։

-Սեպտեմբերից սկսած պետք է հանդիպենք մարզերի մեր համախոհների հետ, կուսակցությունը զարգացնենք։ Հայկ Մարությանն էլ հանդիպումներին կմասնակցի, նոր մարդկանց կներգրավենք մեր թիմում, մարզային կառույցներ կստեղծենք։ Երևանի ավագանիում նույնպես շարունակելու ենք մեր աշխատանքը, քանի որ մեկ տարին լրանում է, քաղաքապետի պաշտոնավարման մեր օրակարգում է լինելու նաև անվստահություն հայտնելու գործընթացը, մենք փորձելու ենք մյուս ընդդիմադիր խմբակցությունների հետ համագործակցենք, տեսնենք՝ ինչ տրամադրվածություն կա նրանց մոտ։ Թեև ավագանիում մեկ ուժ կա, պարզ չի՝ ընդդիմադիր է, թե ոչ, բայց պետք է հասկանալ, եթե հնարավորություն կա այդ գործիքը կիրառելու՝ կիրառենք։

Չնայած մամուլում կան տեղեկություններ, որ հենց «Քաղաքացիական պայմանագիրն» էլ կարող է նման նախաձեռնություն սկսել, եթե լինի՝ դրա շուրջ կհասկանանք մեր անելիքները, սեպտեմբերից դրա հնարավորության ուղղությամբ։

-«Հանրային ձայնը»-ը իշխանության նախագծերն է դակում միայն, վստահ ե՞ք, որ կմիանան նախաձեռնությանը և ընդդիմության ձայները կբավականացնի անվստահության գործընթացի համար։

-Եթե «Հանրային ձայնն» էլ միանա, ապա 33 ձայն բավարար է, ընդդիմությունն ավագանիում մեծամասնություն է։ Մեր խնդիրն այն է, որ «Հանրային ձայն» խմբակցության ձայները ամբողջական չեն, Տիգրան Ուրիխանյանը մանդատը վայր դրեց՝ նրան նոր անդամ կփոխարինի, իսկ Արտակ Սարգսյանը չի գալիս նիստերին, այս հարցը պետք է հասկանանք։

-Պարո՛ն Երիցյան, սեպտեմբերից նաև «Տավուշը հանուն հայրենիքի» ընդդիմադիր շարժումն է փողոցային պայքարը վերսկսելու՝ խորհրդարանական և արտախորհրդարանական մի շարք ուժերի հետ։ Ձեր կուսակցությունը աջակցելո՞ւ է շարժմանը, մասնակցելու՞ եք հանրահավաքներին։

-Մենք այս մասին խոսել ենք, Հայկ Մարությանն էլ է հայտարարել, որ քաղաքական ճգնաժամի լուծումը տեսնում ենք արտահերթ ընտրություններով, իսկ այդ շարժման անդամները հետաքրքրված չեն ընտրություններով, այլ գործելaոճ ունեն։ Մեզ համար շարժման մեջ ներգրավված մարդիկ կան, ովքեր անընդունելի են։

-Ովքե՞ր են այդ մարդիկ։

-Նախկին ռեժիմի տարբեր ներկայացուցիչներ։ Մենք իսկզբանե ասել ենք, որ և՛ գործող, և՛ նախկին իշխանություններին դեմ ենք, դա նաև ցույց տվեցինք ավագանու ընտրություններով՝ կոալիցիայի չգնալով նրանց հետ,այս սկզբունքը պետք է պահենք։

Մենք հարգում ենք այն մարդկանց, ովքեր դժգոհ են այս իշխանույթուններից ու մասնակցում են շարժմանը, բայց քաղաքական տեսանկյունից ունենք արժեքային անհամատեղելիություն է։ Մենք արտահերթ ընտրությունների կողմնակից ենք՝ թե՛ քաղաքի, թե՛ երկրի մակարդակով և չենք կարծում, որ իշխանության գալու այլ ձևեր կան։ Սա այն սկզբունքային հարցն է, որի մասով տարաձայնություն կա շարժման հետ։

-Պարո՛ն Երիցյան, բայց մարդկանց մի մասն էլ հենց Հայկ Մարությանին է խիստ քննադատում նրա համար, որ երբ երկրում որևէ կարևոր իրադարձություն է տեղի ունենում, նա անհետանում է ու, առհասարակ, շատ խուսափողական քաղաքականություն է վարում։

-Մեր կուսակցության ստեղծումը հենց նրա համար էր, որ քաղաքական գործընթացներին մասնակցենք։ Մինչև սա՝ Հայկ Մարությանն իր կարծիքը հայտնել է, թե՛ Լեռնային Ղարաբաղի դեպքերի, տեղահանման, թե՛ շարժման, թե՛ մյուս կարևոր իրադարձություններին արձագանքել է, բայց գուցե սպասելիքները շատ են եղել նրանից։

դիտվել է 155 անգամ
Լրահոս
Աշխարհաքաղաքական արկածախնդրության մայրամուտը. Եվրոպան հոգնել է ՔՊ-ի քաղաքական «տունտունիկից». «Փաստ» «Դուք, որ հայերեն լավ գիտեք, ու՞մ է պետք»․ Աննա Գրիգորյանը «տեղը դրեց» Ռուբեն Ռուբինյանին (video) Նոր կադրեր ԱԺ ծեծկռտուքից, որը շարունակվում է միջանցքում (video) Կստեղծվի ռազմական գործողությունների հետևանքով անհայտ կորած անձանց միասնական ռեեստր ՇՏԱՊ․ Ծեծկռտուք ԱԺ-ում՝ Էդգար Ղազարյանի ելույթից հետո (video) Մեղրիի տներից մեկում հրդեհ է բռնկվել․ այրվել են տանիքը և երկրորդ հարկը Ավտովթար՝ Երևանում․ Թբիլիսյան խճուղում բախվել են «Range Rover»-ը և «Toyota»-ն «Ի՞նչ գնահատական եք տալիս Շաքիի դեպքին, կոնկրետ պատասխանեք»․ Մարիաննա Ղահրամանյանը՝ Ռուբինյանին (video) ՊՆ-ում հրահանգել են կարմիր շրթներկ չքսել, թարթիչ չկպցնել. «Հրապարակ» «Էդ որ ասում եք խաղաղություն չէ, կարող ա՞ վիրավոր կա՝ ես չգիտեմ»․ Փաշինյանը՝ Շաքիի դեպքից առաջ (video) Երևանը և Բաքուն թեմայի ձայնը փորձում են իջեցնել ադրբեջանցու հանձնումը փափուկ իրականացնելու համար Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Սյունիքի զորամասերում ողբերգական դեպքերից հետո պաշտոնանկություններ են սպասվում. «Ժողովուրդ» Աշոտ Մինասյանը կալանքից ազատվել է Իշխանությունը թաքցնում է վիճակը․ «Հրապարակ» Որ դաշտում է խաղալու Պալաչը․ «Հրապարակ» ՔՊ-ի թեկնածուն Մեղրիում և հնարավոր ստվերային ղեկավարում. «Փաստ» Ի վերջո, ինչպե՞ս է սահմանը հատել ադրբեջանցի զինծառայողը. «Փաստ» Կրթական համակարգի քաղաքականացման մռայլ «ստվերը». «Փաստ» Հայկ Սարգսյանին հնարավորություն է տրվել. «Հրապարակ» ՔՊ-ն պատրաստվում է Եկեղեցու հետ կապված «բացահայտումներ» հրապարակել․ ինչ է սպասվում ԱԺ-ում. «Ժողովուրդ» Ինչ է որոշել դատարանը Գագիկ Բեգլարյանի համար․ «Հրապարակ» Սպասվում են պաշտոնանկություններ․ «Հրապարակ» Արթիկում թեժ ընտրապայքար է սպասվում. ընդդիմությունն ունի ՔՊ-ին իշխանազրկելու հնարավորություն «Փաստ» ՊԵԿ-ը մտել է բենզինի շուկա․ խոշոր տուգանքներ են սպասվում. «Ժողովուրդ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am