Վրաստանում ցուցադրվում էին Ալեքսանյանի ու Ամոյանի գոտեմարտերը, Հայաստանում՝ ոչ․ ինչո՞ւ ․ Factor.am

Փարիզում ընթացող 33-րդ ամառային օլիմպիական խաղերում օլիմպիական խաղերի ոսկե, արծաթե ու բրոնզե մեդալակիր, աշխարհի քառակի ու Եվրոպայի յոթակի չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ 97 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը ժամանակից շուտ 9:0 հաշվով հաղթանակ տոնեց հարավկորեացի Սունգյուն Կիմի նկատմամբ և, պայքարը շարունակելով քառորդ եզրափակչում, անցավ կիսաեզրափակիչ՝ 9-5 հաշվով հաղթելով Ուզբեկստանի ներկայացուցիչ Ռուստամ Ասակալովին։

Օլիմպիական խաղերին առաջին անգամ մասնակցող ըմբշամարտի աշխարհի չեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոն, 77 կգ քաշային հունահռոմեական ոճի ըմբիշ Մալխաս Ամոյանը ժամանակից շուտ 8։0 հաշվով հաղթեց Ֆինլանդիայի ներկայացուցիչ Կունարի Սարկինենին և դուրս եկավ քառորդ եզրափակիչ։ Ամոյանը 3:0 հաշվով հաղթեց Իրանի ներկայացուցիչ Ամին Կավիանինեժադին և դուրս եկավ կիսաեզրափակիչ։ Հանրային հեռուստաընկերությունը, սակայն, չցուցադրեց Ալեքսանյանի և Ամոյանի մրցելույթները, փոխարենն այդ ժամանակ ցուցադրվում էին այլ երկրների ըմբիշների գոտեմարտեր:

Հեռուստաընկերությունից պարազաբանել են, որ մեր մարզիկների գոտեմարտերը 1/8 եզրափակիչում տեղի են ունեցել ոչ հիմնական գորգում, այդ պատճառով հեռուստաընկերությունն ազդանշան չի ստացել։ «Առաջին ալիքն Օլիմպիական խաղերի ուղիղ եթերի ազդանշան ստանում է բացառապես ըմբշամարտի հիմնական գորգից, որտեղ տեղի են ունենում կիսաեզրափակիչ և եզրափակիչ գոտեմարտերը:

Իսկ մեր ըմբիշներ Արթուր Ալեքսանյանի և Մալխաս Ամոյանի գոտեմարտերը 1/8 եզրափակիչում տեղի են ունեցել ոչ հիմնական գորգում և այդ իսկ պատճառով չեն հեռարձակվել ուղիղ եթերում»,- հայտնել են հեռուստաընկերությունից։ Ինչպես է ստացվում, որ, օրինակ, Վրաստանում ցուցադրել են Արթուր Ալեքսանյանի և Մալխաս Ամոյանի մրցելույթները․ Հանրային հեռուստաընկերության հանրային կապերի բաժնի պետ Սևակ Հակոբյանը Factor.am-ի այս հարցին հստակ և սպառիչ պատասխան չտվեց, փոխարենն ասաց, որ նախկինում էլ եղել են դեպքեր, երբ գոտեմարտերը ոչ հիմնական գորգում չեն հեռարձակվել նույն պատճառով։

«Մենք ստանում ենք հիմնական գորգի լիցենզիան, թե՛ Տոկիոյի, թե՛ Ռիոյի ժամանակ էլ եղել են նման դեպքեր, որ չեն հեռարձակվել, քանի որ մեզ տրվել է միայն հիմնական սիգնալը»,- նշեց Հակոբյանը։ Այդ դեպքերից հետո ինչո՞ւ բոլորիս հարկերից սնվող Հանրային հեռուստաընկերությունը չի դիմել նաև ոչ հիմնական գորգում մրցելույթների հեռարձակման լիցենզիա ստանալու համար․ այս հարցին Սևակ Հակոբյանը նույն պատասխանը տվեց։

դիտվել է 315 անգամ
Լրահոս
Հայտնի է՝ որ պետությունների դեմ են ուղղված Հայաստան-Ադրբեջան բանակցությունները Աբու Դաբիում Թուրքիայում ԱՄՆ դեսպանը Պետդեպի անունից Սյունիքը պաշտոնապես հայտարարում է «վիճելի տարածք»․ Արմեն Այվազյա Ժամանակն օրհասական է, թուրքը մեր վզին է նստել, Նիկոլի արածն էլ գիտե՞ք՝ ինչ է․․․ (video) Ադրբեջանական զինուժը մեծ աշտարակ է կանգնեցրել, որ ավելի մեծ տարածք հետախուզի․ լրագրող Հարուցվել են բողոքներ 3 դատական ատյաններում․ մանրամասներ՝ Լիանա Հարությունյանի գործից ՀԷՑ-ի «հարցերը լուծելուց» հետո կվերադառնա իր պաշտոնին Փաշինյանի նոր մեծ վախը․․․ (video) Մեկնարկել է «Պատանի երկրաբան» ամառային դպրոցը (video) «Մահվան նախարար» Թորոսյանը փախչել է իրենից հաշիվ պահանջող ծնողներից. զրույց «Ճոխ» թվեր. ի՞նչ ու ինչքա՞ն են «հատիկ առ հատիկ» վերադարձրել պետությանը Արել են ամեն բան` Փաշինյանի աչքին բարձրանալու. ինչպես է անցել ՔՊ քաղաքական ժողովը «Ժողովուրդ». Գազագողության «բանդիտներին» այս անգամ կասեցրեց գլխավոր դատախազը Իրանը քննադատել է Ադրբեջանին Մասիսում բախվել են «VAZ»-ը և «Ford»-ը․ ուղևորը տեղում մահացել է Ադրբեջանական «դատավարությունը» հիմնված է կեղծիքի և խաբեության վրա․ Տիգրան Աբրահամյան ՀՀ-ն արհեստականորեն լարվածությունն ավելացրել է, որ Մոսկվային չհարցնի «Զանգեզուրի միջանցքի» մասին․ Զատուլին Արցախահայությանը «դաբիտ» անելու գործելաոճ. «Փաստ» «Փաստ». ՔՊ-ի նոր «նշաձո՞ղը», թե՞ հատված եզրագիծ Ահաբեկում են մարդկանց, որ ներկայացնեն հայտարարագիր, բայց չի ստացվում. «Փաստ» «Հրապարակ». Փաշինյանը մերժել է Ռուբեն Վարդանյանի հարցով Թրամփի առաջարկը «Հրապարակ». Ավշարում ջրի խնդիրը չի լուծվում «Հրապարակ». «Կաշառում» է ՍԴ-ին «Հրապարակ». Փաշինյանին կանչել են բացատրության Ո՞րն է «ողջամիտ ժամկետ» եզրույթի բովանդակային ծավալը. առաջարկվում են նոր փոփոխություններ. «Փաստ» «Հրապարակ». «Ուր որ գնաս, հետդ կգամ»․ Փաշինյանը տժժացել է, թիմի անորոշությունը՝ խորացել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը Հուլիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ, փաստաբան Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է հոգեբան Կարինե Նալչաջյանը Հուլիսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Էդգար Էլբակյանը Հուլիսի 15-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը Հուլիսի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Հուլիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 14-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Րաֆֆի Հովհաննիսյանը Հուլիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հուլիսի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am