ՀԱՊԿ-ից դուրս գալը Հայաստանին կտանի ռազմական կործանման. Բոգդան Բեզպալկո

Ռուս քաղաքագետ Բոգդան Բեզպալկոն Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է Հայաստանի հերթական հրաժարումը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության զորավարժություններին մասնակցելուց:

Փորձագետի կարծիքով՝ ՀԱՊԿ-ից դուրս գալը Հայաստանին կտանի ռազմական կոլապսի։

«Անշուշտ, դա լավագույն կերպով չի անդրադառնա հայ-ռուսական հարաբերությունների վրա։ Առայժմ կարելի է ասել, որ Հայաստանի ղեկավարությունը շարժվում է դեպի Արևմուտք, բայց ռուսական ազդեցության ոլորտից դեռ չի հեռացել, ՀԱՊԿ կազմից, այնուամենայնիվ, Հայաստանը դուրս չի գալիս։ Բայց, իհարկե, նման քայլերը մոտեցնում են Հայաստանի դուրս գալն այդ կազմակերպությունից, ճիշտ այնպես, ինչպես մյուս կազմակերպություններից, նկատի ունեմ Եվրասիական տնտեսական միությունը, ինչը Հայաստանին կբերի տնտեսական և ռազմական կործանման։ Թե երբ դա տեղի կունենա, դժվար է ասել։ Հնարավոր է, որ Հայաստանում, այնուամենայնիվ, գերակշռեն առողջ ուժերը, որոնք կդադարեցնեն այդ գործընթացները», - ասել է Բեզպալկոն։

Խոսելով Ռուսաստանի արձագանքի մասին՝ փորձագետը կարծում է, որ Մոսկվան միջոցներ կձեռնարկի այն ժամանակ, երբ Հայաստանն իսկապես դուրս գա ՀԱՊԿ-ից:

«Ռուսաստանի արձագանքը, բնականաբար, զուսպ է։ Ռուսաստանը կարող է արձագանքել ինչ-որ հայտարարությամբ, ափսոսանք հայտնել, զգուշորեն արտահայտել իր դժգոհությունը Հայաստանի ղեկավարության պահվածքից, ասել, որ նման քայլերով Հայաստանը կարող է իր պետությունը տանել բարդությունների, կոնֆլիկտի, առճակատման, որ այլ պետությունները կարող են իրեն օգտագործել։ Բայց հիմնականում Ռուսաստանը ինչ-որ միջոցներ կձեռնարկի այն ժամանակ, երբ Հայաստանը վերջնական քայլեր կատարի, նամակներ ուղարկի ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին։ Դրանից հետո ավտոմատ կերպով կհետևի, օրինակ, ապրանքային, աշխատանքային շուկաների փակումը։ Բայց սրանք ապագայի հարցեր են։ Քանի դեռ ֆորմալ որոշումներ չկան, այս ամենն ընկալվում է որպես ապտակ, Ռուսաստանի ուղղությամբ թքելու մակարդակով», - եզրափակել է Բեզպալկոն։

դիտվել է 161 անգամ
Լրահոս
Ու՞ր են ընդդիմադիրների մեքենաները․ 2,5 ամիս է չե՛ք վերադարձնում․ Գառնիկ Դանիելյան (video) #ՈՒՂԻՂ․ Պատիժն անխուսափելի է․ Իրանն ու Ռուսաստանը պատժելու են․ Հայկ Նահապետյան (video) Հերքում․ Անդրանիկ Թևանյանի անունից կեղծ հարցազրույց է տարածվել Սա այն այգին է, որը պետք է պատրաստ լիներ մայիսին և որի համար բյուջեից հատկացվել է ավելի քան 1 մլն դոլար Ալե՛ն, քո մորից չէր կարող նորմալ մարդ ծնվել․ Հրանտ Բագրատյան (video) Իրանցի տղամարդը էքսկավատորի ամբարձիչով դիպել է 40-ամյա տղամարդուն․ վերջինը հիվանդանոցում մահացել է Մետաքսե Հակոբյանը հակադարձում է Ալեն Սիմոնյանին Yandex-ի վարորդը «ոչխար է» անվանել Լիա Զախարյանին, նրա հետևից մտել բնակարան (video) Նոր բնակարան, 19 մլն աշխատանքի վարձատրություն․ ինչ ունեցվածք ունի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը Նոր փղանոց ենք բացում․ Ավինյանի հերթական բոցը (video) Գերիների վերադարձի հարցը ներառված չէ խաղաղության պայմանագրի մեջ. Սիմոնյան «Ես ողջ եմ, կգամ ու կասեմ ...». մի քանի օր Սևանում որոնվող տղամարդը զանգահարել է Խաչատուր Սուքիասյանը Վահագն Խաչատուրյանի կուսության ազգանունը վերցրել է (video) Վրաստանում «օտարերկրյա գործակալների» ռեգիստրում ավելի քան 450 ՀԿ է գրանցվել. Կոբախիձե Գավառական «շուստրիություն»՝ դիվանագիտության փոխարեն․ Սուրենյանց Հենց հիմա ոստիկանությունը պետք է մտնի ԱԺ՝ Ալեն Սիմոնյանի հետևից․ Էդգար Ղազարյան (video) Բրյուսովի շենքն են ուզում․ Խաչատուր Սուքիասյան՝ ի՞նչ կա մտքիդ․․․ դասախոս (video) Արմավիրի մարզի իր հյուրատանն ինքասպանություն է գործել Արցախի պաշտոնյայի նախկին փեսան․ Tert.am Ով ասում է՝ ռուսներն են տվել Արցախը՝ անասուն է․․․ Հրանտ Բագրատյան (video) Բրյուսովի շե՞նքն են ուզում, լսել ենք, որ Խաչատուր Սուքիասյանին են առաջարկել. դասախոս Սուքիասյանը լրագրողին ասում է՝ գնա Սիրիա, ինքը գնում է Մոնտե Կառլո․ Էդգար Ղազարյան (video) Աջակցում ենք Երևանի և Բաքվի միջև խաղաղությանը, բայց դեմ ենք միջազգային սահմանների փոփոխությանը. Իրանի ԱԳՆ խոսնակ Սրանք ամբողջապես համաձայնեցված հոդվածներ են, սպասում ենք Ադրբեջանի արձագանքին․ Միրզոյան ԱԻ նախկին նախարար Անդրանիկ Փիլոյանը մեղավոր ճանաչվեց Ալենը խոսեց իր դղյակից (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է թուրքագետ Գառնիկ Դավթյանը Սեպտեմբերի 6-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Սեպտեմբերի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թորգոմ Տեր-Մկրտչյանը Սեպտեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մետաքսյա Հակոբյանը Սեպտեմբերի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագյոզյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am