Ինչո՞ւ դեմոնիզացվեց նոյեմբերի 9-ի փաստաթղթի 9-րդ կետը․ Բենիամին Մաթևոսյան

(Հայոց պետականությունը սուբյեկտիվ պատճառներով է գտնվում ազատ անկման վիճակում)

Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանն Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն, որում մասնավորապես ասվում է.

«Հայկական պետականության «ազատ անկումը» շարունակվում է, ինչի պատճառով Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը, հայտարարելով հայերի՝ իրենց պատմական հայրենիք Արցախ հնարավոր վերադարձի մասին, խոսում է նաև ադրբեջանցիների՝ Հայաստան «վերադարձի» մասին:Սա ռումբ է «հայկական պետականության տակ», որը կարող է հանգեցնել նրան, որ Ուկրաինայում հակամարտությունը կավարտվի ավելի ուշ, քան կվերանա ժամանակակից հայկական պետականությունն իր ներկայիս տեսքով և ներկայիս սահմաններում: Պարադոքսն այն է, սակայն, որ, ի թիվս այլ բաների, հայկական պետականության այս «ազատ անկումը» պայմանավորված է 2020 թվականի նոյեմբերի 9-ի փաստաթղթի վարկաբեկմամբ և սաբոտաժով։
Իշխանամետ քարոզչությունը հատկապես դեմոնիզացրել էր նոյեմբերի 9-ի փաստաթղթի 9-րդ պարբերությունը: Պարբերություն, որտեղ բառացիորեն ասվում է.

«Ապաշրջափակվում են տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը: Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը՝ քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու նպատակով: Տրանսպորտային հաղորդակցության նկատմամբ վերահսկողությունն իրականացվում են Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ծառայության մարմինները: Կողմերի միջև համաձայնեցմամբ՝ ապահովվելու է Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունն Ադրբեջանի արևմտյան շրջանների հետ կապող նոր տրանսպորտային հաղորդակցություննների շինարարությունը»։

Պետք է հստակ նշել, թե ինչու է 9-րդ կետը նշում ռուսական ФСБ-ի կողմից տրանսպորտային հաղորդակցությունների նկատմամբ վերահսկողությունը: Աշխարհը Հայաստանով չի սկսվում ու ավարտվում, իսկ համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ նման մասշտաբի ու նշանակության տրանսպորտային միջանցքը, նման տրանսպորտային հաղորդակցությունները, որոնք պետք է անցնեն Հայաստանի Հանրապետությունով, կարող են գործել միայն համաշխարհային խաղացողներից մեկի անվտանգության երաշխիքների ներքո։ Այսպես է աշխատում միջազգային լոգիստիկան և միջազգային առևտուրը։ Դա, ի թիվս այլնի, անհրաժեշտ է, քանի որ հակառակ դեպքում ոչ մի միջազգային ապահովագրական ընկերություն չի ապահովագրի այս ճանապարհով անցնող բեռները։ Իսկ առանց ապահովագրության մեծ բեռնափոխադրումներ չեն կարող լինել։

Որպես օրինակ՝ դիտարկենք Պանամայի ջրանցքը, որի ստեղծման համար ամերիկացիները 1906 թվականին ստեղծեցին առանձին պետություն՝ փաստացի խլելով Կոլումբիայից տարածքների մի մասը։ Պաշտոնապես, այսօր ջրանցքը կառավարվում է Պանամայի ջրանցքի վարչակազմի կողմից: Պանաման վճարումներ է ստանում ջրանցքով անցնելու համար, սակայն տրանսպորտային հաղորդակցության փաստացի վերահսկողությունն իրականացնում է Ամերիկայի Միացյալ Նահանգները։
Սա լավ է, թե վատ, այլ հարց է, բայց սրանք միջազգային առևտրի կանոններն են։ Նույն «խաղի կանոնների» հիման վրա 2020 թվականի նոյեմբերից պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Ռուսաստանը վերահսկելու է հաղորդակցությունները, և բոլոր տարածաշրջանային խաղացողները համաձայն են դրան։ Ավելին, 2021 թվականի մայիսին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն տարածեցին, որում ասվում էր.

«Համանախագահները վճռականորեն կոչ են անում կողմերին՝ անհապաղ վերացնել Լեռնային Ղարաբաղ մարդասիրական օգնության մուտքի բոլոր սահմանափակումները և կողմերին կոչ են անում ամբողջությամբ իրականացնել նոյեմբերի 9-ի հրադադարի հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները»։ Այսինքն՝ ԵԱՀԿ Մինսկի խումբն իր հայտարարությամբ լեգիտիմացրել է նոյեմբերի 9-ի հայտարարությունը։

Սակայն ավելի ուշ Ուկրաինայում պատերազմ սկսվեց, և Փաշինյանի արտատարածաշրջանային գործընկերներն այս իրավիճակը ընկալեցին որպես Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելու և դեպի Կենտրոնական Ասիայի ճանապարհ բացող հաղորդակցությունների վրա վերահսկողություն ձեռք բերելու պատմական հնարավորություն։ Ու Նիկոլ Փաշինյանի գործընկերները պատրաստ էին դա անել թե՛ Արցախի, թե՛ ողջ Հայաստանի գնով՝ ինչի մասին էլ վկայում է Տոյվո Կլաարի վերը նշված հայտարարությունը։

Մտածե՛ք այդ մասին…»։

դիտվել է 328 անգամ
Լրահոս
Երևանում բժիշկները պայքարում են այրվածքներով հիվանդանոց տեղափոխված 68-ամյա կնոջ կյանքի համար Ողբերգական վթար Արմավիրի մարզում. զոհեր կան Ինչ է նվիրել ռուս գործարարը Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ» ՔՊ քարտուղարին ներում են, իսկ 8 հոգևորականի մեղադրանք են առաջադրել. «Ժողովուրդ» Եկեղեցին քանդելու ճանապարհին ձեռքը «փրփուրներին» է գցում. «Փաստ» ՔՊ-ի չընտրված թեկնածուն կրկին թեկնածու է. «Հրապարակ» Վաղարշապատի ձերբակալությունների «քավորը» Արգիշտի Մեխակյանն է. «Հրապարակ» Հակոբ Մովսեսը կշարունակի ծառայել ՔՊ-ին. «Հրապարակ» Ստեղծում են քաոս, հետո մտածում՝ ինչպես հաղթահարել. «Փաստ» Ո՞ր քաղաքական ուժի հետ է ընտրություններին մասնակցելու «Ապրելու երկիրը». Փաստ Մեքսիկայում առնվազն 28 մարդ է մահացել կարմրուկի բռնկումից Ընտանեկան կոնֆլիկտն ավարտվել էր մոր սպանությամբ «Ո՞վ է հաջորդելու Էրդողանին». Bloomberg Իրանի և Հայաստանի միջև հարաբերությունները հասունացման փուլ են թևակոխել. Խալիլ Շիրղոլամի Հայաստանը դառնում է համաշխարհային գերհզոր հաշվարկային կենտրոններից մեկը․ փորձագետ Իրանի շուրջ ստեղծվել է մերձավորարևելյան պետությունների յուրատեսակ «դիվանագիտական բուֆեր» Երևան-Երասխ ավտոճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավոր կա Լեհաստանը և Իտալիան հետևեցին Ռուսաստանի օրինակաին ԱՄՆ փոխնախագահն իր երկրի շահն է առաջ տանում, դուք տեր կանգնեք ձեր պետությանը․ Ավետիսյան Խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել, զոհ ու վիրավորներ կան Այս նկարից ոչ մի տեղ չեք տեսնի․ Կարեն Սարգսյան Թուրքիայում երկու նոր նախարարի երդմնակալության արարողությունից առաջ խորհրդարանում ծեծկռտուք է տեղի ունեցել Համաշխարհային սպորտի աստղերը Հայաստանում. Արման Ծառուկյանն ու Ջեյք Փոլը զբոսնել են Երևանում Խորապես հիասթափեցնող է, որ փոխնախագահը ջնջել է մի գրառում, որով ճանաչվում էր Ցեղասպանության ճշմարտությունը․ Փելոսի ԱՄՆ-ն հրաժարվել է Իրանի դեմ ռազմական տարբերակից. Իրանի Անվտանգության խորհրդի ղեկավար
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի հասարակական-քաղաքական գործիչ Անաստաս Իսրայելյանը Փետրվարի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ական Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը Փետրվարի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Փետրվարի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Փետրվարի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Փետրվարի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Փետրվարի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Փետրվարի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Փետրվարի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԶՈՒ պահեստի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am