Ինչ-որ տեղի է ունենում, թատրոն է, շոու. Գերասիմ Վարդանյանը՝ դատարանում

ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Գերասիմ Վարդանյանի 4 տարի առաջ «Ազատություն» ռադիոկայանի շենք մտնելու գործով նիստին վկան, որն անվտանգության աշխատակից էր, իր ցուցմունքի ժամանակ ասաց, որ դռան ձայն չի լսել, սակայն արդեն ռադիոկայանի գրասենյակի տարածքից լսել է գոռգոռոցներ, որոնք շարունակվել են մոտ 10 րոպե:

Դատավորի հարցին, թե ինչու էին մտել ռադիոկայանի տարածք, վկան պատասխանեց, որ տարբեր խոսակցություններից լսել է, որ ռադիոկայանի սերվերները անջատելու համար էին մտել, սակայն հստակ չի կարող ասել, թե իրականում դա էր դրդապատճառը, թե՝ ոչ:

Գերասիմ Վարդանյանի հարցին, թե փորձել է արդյոք որեւէ կերպ խոչընդոտել, զգուշացնել որ չի կարելի մտնել այդ տարածք, վկան ասաց, որ չի հիշում:

Գերասիմ Վարդանյանն էլ ասաց, որ գործով դատավարությունը արդեն 4 տարի է, ինչ շարունակվում է եւ արդյոք վկան խղճի խայթ չի զգում, որ իր ցուցմունքներում հայտարարում է, չի հիշում, կամ մոռացել է: Դատախազը առարկեց հարցի դեմ, դատավորը հարցը հանեց:

Փաստաբան Սերգեյ Հարությունյանի ճշտող հարցին, թե անձամբ լսել է, որ ներս մտնողները ննպատակ ունեին ռադիոկայանի սերվերները անջատեին, վկան ասաց, որ չի լսել:

Գործով մեղադրյալ Գերասիմ Վարդանայնն իր խոսքում հայտարարեց, որ դատավարությունը տեւեում է 4 տարի, որի հետեւանքով ինքը նաեւ կալանավորվել է, սակայն վկայի հարցաքննությունից նույնիսկ պարզ է դառնում, որ այս ամեն ինչը, ինչը որ տեղի է ունենում, ունի քաղաքական դրդապատճառներ, մարդկանց լռեցնելու նպատակ:

«Ես ուղղակի այդ ամեն ինչի մեջ ներգրավված մարդկանց ուզում եմ ասել, որ անիմաստ է: Եթե հարկ լիներ այս ամենի միջով անցնել, թող նրանք իմանան, որ եթե 100 կյանք ունենայի եւս հարյուր անգամ կանցնեի: Ինձ համար մեր հայրենիքի՝ Արցախի, Հայաստանի, հայ ժողովրդի ազատությունից էն կողմ ամեն ինչ բարդ ա, ու տարբերություն չկա ես որտեղ կլինեմ, տանը թե դրսում, ազատության մեջ, թե կալանավորված: Էս ա էս ամբողջը, ինչ-որ տեղի է ունենում, թատրոն է, շոու, չգիտեմ՝ ինչքան կտեւի այս ամենը, բայց տեւելու է այնքան, մինչեւ որ հաղթենք»,-ասաց նա իր խոսքում:

Դատավորը ընդհատեց նրա խոսքը՝ հորդորելով քրեական գործի հետ կապված խոսել: Դատական նիստն ավարտվեց աշխատանքային օրն ավարտվելու հետ կապված, հաջորդ դատական նիստը տեղի կունենա սեպտեմբերի 2-ին, ժամը՝ 16:00-ին:

դիտվել է 204 անգամ
Լրահոս
Ոչ մի դեպքում չպետք է թույլ տալ Գյումրու ընտրությունների կրկնությունը համապետական ընտրություններին․ Բագրատյան (video) 20 հոգով ծեծել են, խոշտանգել են ու Նիկոլին ասել․․․ Գառնիկ Դանիելյան (video) #ՀԻՄԱ․ Ալիևի փաստաբան Նիկոլն ինչո՞վ վերադարձավ Կրեմլից․ Անդրանիկ Թևանյան (video) Տո այ Գեղարքունիքի տղա՛, Լևոն Քոչարյանի անունը չգիտե՞ս․ Արծվիկ Մինասյան (video) 7 մլն դոլար Մոսկվայի գրասենյակ ուղարկելու որոշումն ո՞վ է կայացրել․ Աննա Գրիգորյան (video) #ՀԻՄԱ․«Այ տակա՛նք, ա՛յ գյոռբագյոռ, լավ քո նմաններին որտեղից են գտել»․ Դանիելյանը ինքնատիրապուտը կորցրեց (video) Ռոբերտ Քոչարյանը 2021 թվականին մեծ սխալ թույլ տվեց (video) «Այ հիմա՛ր Ալեն Սիմոնյան, արի ես քեզ հիմա կբացատրեմ»․ Հրանտ Բագրատյան (video) Էս ի՞նչ վերաբերմունք է Փաշինյանի նկատմամբ․ ձեզ անգամ Վահագն Ալեքսանյանը կնախանձի․ Ագնեսա Խամոյան (video) Փաշինյանի ուղեղը մթագնում է խաղաղ պայմաններում, պատերազմի ժամանակ ինչ է եղել․Սեյրան Օհանյան (video) ՄԻՊ ինստիտուտը դարձել է իշխանության կամակատար, կորցրել է անկախության էությունը. Արսեն Բաբայան Այ սենց ստերով են ինձ ՌԴ-ի գործակալ ներկայացնում. Արթուր Չախոյան Նունիսկ ԱՄՆ պետդեպն է զեկույցում նշել էդ դեպքը, բայց այստեղ քննչական մարմինները, քննիչը չեն տեսնում այս ամեն ինչը․ Լևոն Քոչարյան Գառնիկ Դանիելյանը հունից դուրս եկավ (video) #ՀԻՄԱ․ Նիկոլը ստվերով 7 տարում թալանել է 60 միլիարդ․ Հրանտ Բագրատյան (video) Գլխիվայր շուռ եկած կանգառ՝ Երևանում. լուսանկարներ «Այսքան կրակում են՝ սադրանք չէ՞, պատերազմն ու էսկալացիան էլ ո՞րն է, գունավոր անուններ են դնում, չգիտես՝ ինչ են անում, 5 տարի է՝ քաղաքացին պատերազմի մեջ է». Խոզնավարի բնակիչ ԱՆԻՖ-ի գործի շրջանակներում արդյո՞ք հարցաքննվել է Նիկոլ Փաշինյանը. Աննա Գրիգորյանը՝ ՔԿ նախագահին Հոկտեմբերի 27-ի գործով հարցաքննվել է Ժիրայր Սեֆիլյանը Պատգամավորի նկատմամբ բռնությունը,հունիսի 12-ի լուսաձայնային նռնակները․ ու՞ր են մեղադրվող ոստիկանները (video) Լա՛վ լսեք խոշտանգման այս դեպքերը․․․ ինչպե՞ս հավատանք ձեր խոսքերին․ Լևոն Քոչարյան (video) Ինչու է ծեծի ենթարկած թաղապետը ազատության մեջ, իսկ գնահատականներ հնչեցրած Լիլիթ Աղեկյանը կալանքի տակ. Աննա Գրիգորյան Լրագրող Լիլիթ Աղեկյանը պնդել է՝ ոստիկանների կողմից կիրառվել է անհամաչափ ուժ, ձեռնաշղթաներ, զննության իրականացումն ուղեկցվել է տեսանկարահանմամբ Սերժ Սարգսյանի վերաբերյալ նոր քրեական գործն արդեն դատարանում է, շոշափվում է նաև Սեդրակ Քոչարյանի անունը Երկիրը ղեկավար ունի՞, թե՞ չէ․․․Փաշինյանը պետք է հարցաքննվի․ Սեյրան Օհանյանը նեղը գցեց ՔԿ նախագահին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 13-ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Մայիսի 13-ին` ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 13-ին` ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մայիսի 12-ին` ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 12-ին` ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անդրանիկ Թևանյանը Մայիսի 12-ին` ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Մայիսի 12-ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը Մայիսի 8-ին` ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Մայիսի 8-ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Մայիսի 8-ին` ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am