Արամ Զավենիչը պահանջում է հանձնել միջանցը․ քաղաքական պուլպուլակ

Երկար տարիներ Արամ Զավենի Սարգսյանը կարողացել էր համոզել հանրությանը, որ իր եղբորը՝ Վազգեն Սարգսյանին, սպանել են, քանի որ ինչ որ ուժեր ցանկանում էին Մեղրիով միջանցք հանձնել և իր եղբայրը դեմ է եղել։ Զավենիչը, որպեսզի լռեցնի ադեկվատ հարցերը, թե եթե Վազգեն Սարգսյանը դեմ էր ու սպանել են դրա համար, ապա ինչու չհանձնվեց միջանցքը, հայտարարում էր, թե եղբորից հետո էլ ինքն է ծրագրի դեմն առնել։ Դավալեցի Արամին ճանաչողները իհարկե գիտեին, որ ինքը գյուղում մի լղար հորթի դեմ չի կարող առնել, էլ ուր մնաց աշխարհաքաղաքական նման ահռելի ծրագրի։ Զավենիչին չճանաչողներն իհարկե շատ չէին, քանի որ նրան մինչև եղբոր սպանությունը անգամ սեփական գյուղում տեղը տեղին չէին ճանաչում ու հենց իրեն չճանաչելն էլ օգնեց շատերի գլուխը մտցնել այս հեքիաթը։

Անցան տարիներ, Զավենիչի տերերը կարողացան Նիկոլ Փաշինյանի ձեռքով հանձնել Արցախը, և արդեն եկել է գործնականում Հայաստանի տարածքով միջանցքը հանձնելու ժամանակը ու Մեղրիով միջանցք հանձնելուն դեմ խոսողը սկսել է փառաբանել միջանցքը։ Տերերը Զավենիչի «պլաստինկեն» փոխել են ու եթե նախկինում ինքը միջանցք չտալով էր «փրկում» Հայաստանը, ապա հիմա կարծում է, որ միակ միջոցը տալն է․ «Մեկ ամիս է՝ խոսում եմ Լենքորանով, Արաքսի ափով, Ագարակ-Սադարակ-Ղարս-Բուրգաս գազամուղից ու երկաթգծից, վերջին հարցազրույցում անգամ բաց տեքստով ասել եմ, որ Մեծ Բրիտանիան երկաթգծի 45.6 կմ-ը պատրաստ է զրոյից կառուցել, որպեսզի «Ռուսական երկաթուղիներ» ընկերությունը ազդեցություն չունենա․․․Ակնհայտ է, որ տարածաշրջանային կոմունիկացիոն ծրագրերը Արևմուտքը մշակում է մեկ կենտրոնում։ Միջինասիական հանրապետություններից էներգակիրների և երկաթգծի ՌԴ-ն շրջանցող ուղիներով ԵՄ հասնելը համաարևմտյան ծրագիր է, որը բխում է ԱՄՆ-ի և ԵՄ-ի շահերից, իսկ ՀՀ-ի պարագայում ունի, ինչպես անվտանգային, այնպես էլ տնտեսական շատ մեծ ներուժ»,-գրել է Զավենիչը։

Զավենիչի այս հեքիաթին էլ, իհարկե, հավատացողներ կլինեն, բայց ակնհայտ է, որ նա այլևս ի ցույց է դրել քաղաքական իր դատարկությունը։ Հիմա արդեն ակնհայտ է, որ նա նման է հայտնի Երաժշտական փոստարկղ հաղորդման, որին պատվերներ են գալիս։ Հաղորդման դեպքում երգեր էին պատվիրում, իսկ Զավենիչին պատվիրում են, թե ինչ պետք է համոզի հայաստանցիներին։ Զավենիչը իր գործունեությամբ նմանվել է պուլպուլակի, որի վրա գրված է, որ նվիրվում է քաղաքական մտքի հիշատակին։

Աղբյուրը՝ politik.am

դիտվել է 695 անգամ
Լրահոս
Ինձ երբևէ «մանիկյուր–պեդիկյուր» չեն արել․ Ավինյան Քանաքեռ-Զեյթունում սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ դանակահարված մյուս քաղաքացու վիճակը ծայրահեղ ծանր է Մաշտաբային ստախոս Ավինյա՛ն, հենց հիմա եկեք պատասխան տվեք ինչո՞ւ եք կազմակերպել «երևանցիների սպանդը» (video) Սիրիան և Լիբանանը համաձայնության են եկել սահմանին հրադադար հաստատելու շուրջ Գուցե իսկապե՞ս արժանի ենք … Իսրայելը շարունակում է հարվածներ հասցնել Գազային օդից, ցամաքից և ծովից․ Al Jazeera Չի կարելի լռել և սպասել, թե ինչպես են ոստիկանները ոչնչացնելու խոշտանգման հետքերը, իսկ ՔԿ-ն նախաձեռնելու ձևական վարույթ «Ու՞ր եք փախչում»․ Տիգրան Ավինյանը լքել է ավագանու նիստը․ Զարուհի Փոստանջյան (video) «Չեմ վստահում Նիկոլ Փաշինյանի իշխանությանը». Երիտասարդների ակցիան ՔՊ գրասենյակի մոտ Ալիևները օկուպացված Արցախում են ՀՀ-ն Ադրբեջանին է փոխանցել Ադրբեջանից Նախիջևան և Երասխից Մեղրի երկաթուղային բեռնափոխադրումների խնդրի լուծման տարբերակ #ՈՒՂԻՂ․ «Ալիևը պատերազմ է հայտարարում»․ Գառնիկ Դանիելյան (video) Եկել եմ Տիգրան Ավինյանին մեղադրանք ներկայացնելու ցեղասպանության, տնասպանության մեջ. Զարուհի Փոստանջյան Հայաստան բնական գազի մատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի Ինչ նոր պահանջներ է առաջ քաշում Ադրբեջանը Փաշինյանը և իր ողորմելի կինը՝ Աննան տեսա՞ք՝ ինչ են անում․ ակցիայի մասնակից (video) Եվրապատգամավորը կոչ է արել չմոռանալ Ալիևի կողմից կեղծ դատավարության ենթարկված հայերի մասին «Չաղ Ռուստամը» և նրա հանցակից Աշոտ Կուրեղյանը կալանավորվել են Բերում ենք Քոչարյանին, վե՛րջ․․․ քաղաքացի (video) Եվս 7 պահանջ. Ադրբեջանը շարունակում է նորանոր պահանջներ ներկայացնել Հայաստանին Թրամփն այսօր կխոսի Պուտինի հետ․ AP ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ․ Պատասխան եք տալու այս ջարդի համար․ Զարուհի Փոստանջյան (video) Այո՛, դատի եմ տալու․ Արտակ Բեգլարյանը՝ Ալեն Սիմոնյանին «Ագնեսա Խամոյանն իր տեղը ցույց տվեց Արարատ Միրզոյանին» (video) Ալիևը «վերխ» չպիտի վեկալի, սրանք հասկանու՞մ են՝ խոշտանգում են մեր քաղաքացիներին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 18-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մարտի 18-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Մարտի 17-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 17-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մարտի 17-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Մարտի 14-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մարտի 14-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մարտի 14-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 14-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 13-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am