Սրբազան պայքարի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն այսօր այցելել է Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաք՝ հանդիպելու բնակիչներին։
«Այս ամբողջ գործընթացը սուտ է, խաբեություն, բացի՝ հակաօրինական լինելուց և մեր պայքարը հենց ստի դեմ է։ Սա տեղական խնդիր չէ։ Այն կեղծիքը, որ բերել ու բարդել են գյուղացիների ուսերին և փորձում են լուծել՝ ժողովրդին պատասխանատվության տակ դնել է նշանակում։ Այն ժամանակ էլ բերքաբերցիներին ասել ենք, որ սա տեղական խնդիր չէ, սա համահայկական խնդիր է, մեր երկրի ճակատագիրն է, իրենք լուրջ չէին ընդունում մեր ասածները։ Ոչ միայն լուրջ չէին ընդունում, այլև՝ կարծում էին, թե այն, ինչ ասել էր այն ստախոս նեռը, պետք է իրականություն դառնար։ Մենք զգուշացրել ենք՝ թշնամու համար ամեն միլիմետրը ոչ միայն հող է, այլև՝ իրենց գաղափարախոսությունը։
Նեռն իր էությանը համապատասխան՝ փող է առաջարկելու, խաբելու է նորից ժողովրդին։ Ինչպես Կիրանցում, Ոսկեպարում էր մեծ-մեծ բաներ խոստանում, նույն ձևով սուտը շարունակվելու է։ Ոմանք դարձյալ խաբվելու են։ Բայց Էլի եմ կրկնում՝ սա միայն բերքաբերցիների, կիրանցեցիների խնդիրը չէ։ Մենք պետք է այս պայքարն այնպիսի բովանդակությամբ և ուղղությամբ առաջնորդենք, որ, ի վերջո, կարողանանք վերջ դնել այս կորուստների ընթացքին։ Դրա միակ ճանապարհը նեռի հեռացումն է»,-ասել է Բագրատ Սրբազանը։
Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը
Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Սեպտեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է թուրքագետ Գառնիկ Դավթյանը
Սեպտեմբերի 6-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Սեպտեմբերի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թորգոմ Տեր-Մկրտչյանը
Սեպտեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Սեպտեմբերի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մետաքսյա Հակոբյանը
Սեպտեմբերի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագյոզյանը