«Պապ… առաջին ծնունդդ առանց քեզ… տունս, հանգիստս կորցրել եմ, փնտրում եմ քեզ ամեն տեղ»

Գագիկ Գինոսյանի դուստրը՝ Ծովինար Գինոսյանը, ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Պապ… Առաջին ծնունդդ առանց քեզ, շնորհավոր մեզ, որ քեզ ունեցել ենք, որ աշխարհի լավագույն հայրը, ընկերը, խորհրդատուն, ուսուցիչը, հրամանատարը հենց մեզ ա բաժին հասել, ու ամենօրյա ռեժիմով մեր հետ ա եղել…

Տունս, հանգիստս կորցրել եմ, փնտրում եմ քեզ ամեն տեղ, բայց չեմ գտնում հոգիս լցնող ներկայությունդ…

Ծնունդիցդ ընդամենը 3 օր հետո ստացվում է, որ արդեն կես տարի է կյանքը մեզ բաժանել է…

Երբ ու ոնց անցավ էս կես տարին՝ չգիտեմ։ Ինչքան փոխեց ինձ ու բոլորիս էս կես տարին՝ չգիտեմ։

Ես 6 ամսում հազիվ սովորեցի սեփական բերանով ասել, որ դու էլ չկաս, չսովորեցի գիտակցել դա, չսովորեցի չհուզվել ամեն վայրկյան, երբ պակասդ զգացի, կամ զգացի որ քեզ էսինչ բանը դուր կգար, պապ անհնար ա սովորել չլինելուդ…

Հախվերդյանի՝ «Ես սպասում եմ քեզ Հայրիկ» երգից մի արտահայտություն է անդադար պտտվում՝ այդ նրա ուժեղ ձեռքերն են բարձրացնում քեզ դեպի վեր… Քո ուժեղ ձեռքերն են ինձ պահում հիմա, չկոտրվելուց ու չփլվելուց…

Հայր, որը հավերժ բոլորիս թիկունքն եղավ ու բոլորիս ուժ տվեց, թե ապրելու, թե հավատալու ինքդ քեզ, թե սիրելու էս երկիր-հայրենիքը…

Մի ուրիշ հպարտություն է քեզնից հետո լսել, որ քեզ նման եմ, որ կարողանում եմ խոսքս ճիշտ քեզ պես դասավորել (չնայած ես չեմ հավատում, որ կկարողանամ հասնել քեզ երբևէ)։

Շնորհակալ եմ քեզ, պատկերացումներիս լավագույն հայրը լինելու համար, ով կյանքի բոլոր իրավիճակներում կողքիս ամուր կանգնած էր ու երբեք ձեռքս բաց չէր թողնում…

Շնորհակալ եմ ինձ, որ հասցրել եմ քեզ ճանաչել, քո գինն ու կարևորությունը հասկանալ, երբ դու դեռ կողքիս էիր…

Երբեք էսքան շատ չեմ գրել, երևի քո հետ խոսելու բացն ա ստիպում գրել, երանի գրկել լիներ քեզ

Անհամբեր կսպասեմ մեր հանդիպմանը ողջ կյանքիս ընթացքում…

Հ.Գ. Շնորհակալ եմ, որ էս նկարի մեջ եղած ճամթորդությունն ունեցա հետդ։ Երբ տոմսերս առնում էի ասեց 3 անգամ Իտալիայում եղել եմ Հռոմում տենց էլ չեմ եղել ու ես ասեցի էլ բան մի ասա մի օրով Հռոմ ենք գնում.. Անմարդկային շատ սիրում եմ էս օրերը 

Հ.Գ.2. Բոլոր ճանապարհներս քեզ մոտ են բերում, բոլոր անպատասխան հարցերս քո գիրկն են փնտրում, բոլոր կոտրվածքներս քո սիրով են բուժվում…»։

դիտվել է 910 անգամ
Լրահոս
ԱՆԻՖ-ում մարդիկ անհասկանալի շատ բարձր աշխատավարձ են ստանում, անհասկանալի գործառույթ են անում. պատգամավոր Թուրքը ու մյուսները լավ գիտեն, որ հայը փող ա սիրում, իսկ էլիատները՝ էլ ավելի. Ալեն Ղևոնդյան Տեսանելի ապագայում Հայաստանը ԵՄ անդամ չի դառնա, եթե անգամ 10 հանրաքվե անցկացվի. Արա Պողոսյան Ազատի ջրամբարի ճանապարհին բախվել են մեքենաներ, որոնցից մեկը գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ Այս տարի խաչվերացի տոնին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Ապարանի Սուրբ Աստվածածին եկեղեցի է տեղափոխվել Սուրբ Խաչի մասունքարանը Ճամբարակ-Բերդ ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ձորը. կան տուժածներ և զոհ Երկուշաբթի նախատեսվող հոսանքազրկման հասցեները Իրանը Արևմուտքի հետ բանակցություններ վարելու պատրաստակամություն է հայտնել Մեկնարկվել է «Իմ հավատամքը. Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան» ֆիլմի պրեմիերան Տարբեր ծախու գրչակներ ու պլագիատի գուրուներ տոտալ լծվել են Արցախի գործոնի հերթական քարկոծմանն ու հակաարցախյան թեզերի նոր «պորցիայի» գեներացմանը Ռուսական բանակը գնդակոծել է Հուլյայպոլեն Ազատի ջրամբարի ճանապարհին բախվել են Toyota-ն ու Mercedes-ը. վերջինը գլխիվայր շրջվել է ․ կան վիրավորներ ՌԴ-ն հավանում է ուկրաինական խնդրի բանակցությունների համար «կամուրջ կառուցելու» Չինաստանի ծրագիրը Կոմիտասի անվան զբոսայգին այսօր Ծնունդդ շնորհավոր գեներալ ջան․ ազատությո՛ւն մեր բոլոր գերիներին/ռազմագերիներին․ Տիգրան Աբրահամյան Երևանում հորդառատ անձրևի հետևանքով բազմաբնակարանային շենքի հիմնական պատը մասամբ փլուզվել է․ կա նոր փլուզման վտանգ ՔՊ-ական պատգամավորը ժամկետից ուշ է հայտարարագիր ներկայացրել. ինչ ունեցվածք ունի Էդուարդ Աղաջանյանը Ավագանու անդամի ծաղրական-հումորային տեսանյութը՝ նվիրված Ավինյանին Թուրքիայի ու Ադրբեջանի համար պայմանագիրը պարզապես ժամանակավոր դադար է. Վահե Սարգսյան Տան բակից փրկարարները մոտ 85 տոննա ջուր են հեռացրել Երևանում թոռն իմացել է տատի մահվան լուրն ու ծեծել բժշկին. վերջինս կոտրվածք է ստացել Հրայր Թովմասյանի կարևոր հայտարարությունը և մյուսների տարօրինակ լռությունը. Սուրեն Սուրենյանց Դուք ամբողջ կյանքում կլյուչ տվող էլ կմնաք. էս խելքով ուզում են մետրո սարքեն. Կարեն Քոչարյան Կյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, դրամատուրգ, երգիծաբան Սամվել Խալաթյանը Ինչպես 5 տարի պարտվել Իգոր Սարգսյանին և չկարողանալ տղամարդավարի ընդունել դա. Yerkir.am
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 13-ին, ժամը 14:30-ին Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Սեպտեմբերի 13-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Լուսինե Հարոյանը Սեպտեմբերի 13-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արամազդ Զաքարյանը Սեպտեմբերի 13-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրն է Արթուր Հայրապետյանը Սեպտեմբերի 12-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 12-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 12-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը Սեպտեմբերի 12-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am