Իրանում ՀԱՄԱՍ-ի առաջնորդի սպանության գործով ավելի քան երկու տասնյակ մարդ է ձերբակալվել. The New York Times
Իրանում կալանավորվել է ավելի քան երկու տասնյակ մարդ, այդ թվում՝ հետախուզության բարձրաստիճան սպաներ, զինվորական պաշտոնյաներ և աշխատակիցներ՝ Թեհրանում գտնվող զինվորականների կողմից պաշտպանված հյուրատանը, որտեղ մահացել է ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Հանիեն: Այս մասին գրում է New York Times թերթը՝ վկայակոչելով աղբյուրներ։
Գործակալները նաև հարցաքննել են Թեհրանի անվտանգության համար պատասխանատու հետախուզական և ռազմական բարձրաստիճան սպաներին: