Հայաստանի իշխանությունները ոչ թե միջանցքային տրամաբանությանն են դեմ, այլ միայն դրա ռուսական վերահսկողությանը․ Սուրեն Սուրենյանց

Հավաքական արևմուտքը հենց Հայաստանից է «խիզախ քայլեր» և «ցավոտ լուծումներ» ակնկալում, որովհետև մենք մեր նշաձողն իջեցրել ենք այդ մակարդակի։ Այս մասին «Փաստինֆոյի» հետ զրույցում ասել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցն՝ անդրադառնալով պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ՛Բրայենի հայտարարությանը, որով նա ողջունել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի «խիզախ քայլերը»՝ ուղղված «Ռուսաստանի հետ հարաբերությունները խզելուն»։

«Եթե Ջեյմս Օ՛Բրայենի ելույթը մեկ նախադասությամբ ամփոփենք, ապա դա ելույթ էր Հայաստանի ուկրանինացման մասին։ Այսինքն, Հայաստանին բաց տեքստով առաջարկվում է որդեգրել ուկրաինական մոդելը։ Իսկ սա գործնականում ակնհայտ է, թե ինչ է նշանակում, այսինքն, Հայաստանին մղում են այն մարտավարության որդեգրմանը, ինչը ողբերգության հանգեցրեց Ուկրաինայում և Վրաստանում։ Եթե դու ունես սեփական օրակարգ և սահմանել ես քո համար նշաձողեր՝ քո հետ այդ լեզվով չեն խոսում։ Օրինակ, Ադրբեջանին արևմտյան խաղացողները երբեք իրենց թույլ չեն տա առաջարկել ՌԴ-ի հետ ճշտել քաղաքականությունը։ Սրանք մեր իշխանության արկածախնդիր քաղաքականության հետևանքներն են»։

Հարցին, թե ինչ խիզախ քայլերի մասին է խոսքը գործնականում՝ նա պատասխանեց, որ առաջին հերթին խոսքը «միջին միջանցքի» գաղափարը պաշտպանելն է, այսինքն «Զանգեզուրի միջանցքի» հարցում գնալ այնպիսի լուծման, որը ՌԴ-ի վերահսկողությունը կբացառի։

«Բայց նաև, այո, խրախուսելու են մյուս քայլերը, որոնք ուղղված կլինեն ռուսական ազդեցության փոքրացմանն ու թուլացմանը։ Ուշագրավ է որ այս ամենի հետ մեկտեղ՝ մեզ ոչինչ չեն խոստանում, օրինակ այնպիսի քայլեր, որոնց միջոցով Ադրբեջանի հետ մեր հարաբերություններում մեր դիմադրողականությունը կամ պաշտպանողականությունը պաշտպանեն»։

Դիտարկմանը, թե Փաշինյանը և իր թիմը խոսում են արտատարծքային կոմունիկացիաների անընդունելի լինելու մասին՝ նա ընդգծեց, որ երբ խոսում են դրա անընդունլի լինելու մասին, խոսում են դրա ռուսական վերահսկողության անընդունելի լինելու մասին։

«Իրականում Հայաստանի իշխանությունները ոչ թե միջանցքային տրամաբանությանն են դեմ, այլ միայն դրա ռուսական վերահսկողությանը: Ամերիկյան կողմը շատ ավելի բացահայտ է խոսում միջանցքի մասին, բայց Երևանից դրա հակադարձման մասին խոսք չկա։ Ռուսական կարգավորման մասով առարկություններ կային, իսկ այստեղ առարկություններ չկան, ինչը նշանակում է, որ հայկական կողմը ոչ թե միջանցքային տրամաբանությանն է դեմ, այլ դրա ռուսական վերահսկողության»։

դիտվել է 143 անգամ
Լրահոս
Արցախցի երեխաների համար Հունգարիայի կողմից ճամբարներ կազմակերպելն էժանագին «հումանիտար ժեստ» է. Արցախի ՄԻՊ Գեղամ ջան դու հայրենասեր մարդ ես, պատրաս՞տ ես արդյոք մտնել քո լռությամբ մի մեղքի տակ, եթե այդ երեխաների մի մասը մի քսան տարուց հոգեկան կամ ֆիզիկական խնդիրներ ունենան. Քոչարյան ԱՆԻՖ-ում մարդիկ անհասկանալի շատ բարձր աշխատավարձ են ստանում, անհասկանալի գործառույթ են անում. պատգամավոր Թուրքը ու մյուսները լավ գիտեն, որ հայը փող ա սիրում, իսկ էլիատները՝ էլ ավելի. Ալեն Ղևոնդյան Տեսանելի ապագայում Հայաստանը ԵՄ անդամ չի դառնա, եթե անգամ 10 հանրաքվե անցկացվի. Արա Պողոսյան Ազատի ջրամբարի ճանապարհին բախվել են մեքենաներ, որոնցից մեկը գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ Այս տարի խաչվերացի տոնին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Ապարանի Սուրբ Աստվածածին եկեղեցի է տեղափոխվել Սուրբ Խաչի մասունքարանը Ճամբարակ-Բերդ ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ձորը. կան տուժածներ և զոհ Երկուշաբթի նախատեսվող հոսանքազրկման հասցեները Իրանը Արևմուտքի հետ բանակցություններ վարելու պատրաստակամություն է հայտնել Մեկնարկվել է «Իմ հավատամքը. Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան» ֆիլմի պրեմիերան Տարբեր ծախու գրչակներ ու պլագիատի գուրուներ տոտալ լծվել են Արցախի գործոնի հերթական քարկոծմանն ու հակաարցախյան թեզերի նոր «պորցիայի» գեներացմանը Ռուսական բանակը գնդակոծել է Հուլյայպոլեն Ազատի ջրամբարի ճանապարհին բախվել են Toyota-ն ու Mercedes-ը. վերջինը գլխիվայր շրջվել է ․ կան վիրավորներ ՌԴ-ն հավանում է ուկրաինական խնդրի բանակցությունների համար «կամուրջ կառուցելու» Չինաստանի ծրագիրը Կոմիտասի անվան զբոսայգին այսօր Ծնունդդ շնորհավոր գեներալ ջան․ ազատությո՛ւն մեր բոլոր գերիներին/ռազմագերիներին․ Տիգրան Աբրահամյան Երևանում հորդառատ անձրևի հետևանքով բազմաբնակարանային շենքի հիմնական պատը մասամբ փլուզվել է․ կա նոր փլուզման վտանգ ՔՊ-ական պատգամավորը ժամկետից ուշ է հայտարարագիր ներկայացրել. ինչ ունեցվածք ունի Էդուարդ Աղաջանյանը Ավագանու անդամի ծաղրական-հումորային տեսանյութը՝ նվիրված Ավինյանին Թուրքիայի ու Ադրբեջանի համար պայմանագիրը պարզապես ժամանակավոր դադար է. Վահե Սարգսյան Տան բակից փրկարարները մոտ 85 տոննա ջուր են հեռացրել Երևանում թոռն իմացել է տատի մահվան լուրն ու ծեծել բժշկին. վերջինս կոտրվածք է ստացել Հրայր Թովմասյանի կարևոր հայտարարությունը և մյուսների տարօրինակ լռությունը. Սուրեն Սուրենյանց Դուք ամբողջ կյանքում կլյուչ տվող էլ կմնաք. էս խելքով ուզում են մետրո սարքեն. Կարեն Քոչարյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 13-ին, ժամը 14:30-ին Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Սեպտեմբերի 13-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Լուսինե Հարոյանը Սեպտեմբերի 13-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արամազդ Զաքարյանը Սեպտեմբերի 13-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրն է Արթուր Հայրապետյանը Սեպտեմբերի 12-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 12-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 12-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը Սեպտեմբերի 12-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am