«Ղարաբաղը մեր շնորհիվ եք վերցրել, քնե՛ք-արթնացե՛ք և Ռեյիսին աղոթե՛ք, ապերախտնե՛ր». ադրբեջանցիները շարունակում են դժգոհել Անկարայի հայտարարություններից

Ադրբեջանական մեդիայում և սոցցանցերի ադրբեջանական տիրույթներում օգտատերերը շարունակում են դժգոհել Անկարայից հնչող այն հայտարարություններից, որ «Ադրբեջանը Ղարաբաղում հաղթել է Թուրքիայի շնորհիվ»։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։


X-ի իր սոցհարթակում Նորվեգիայում ապրող մի ադրբեջանցի թեմայի վերաբերյալ ծաղրանկար է հրապարակել, գրելով՝ «Ես նման իրավիճակի մեջ չեմ ընկնի»:

Նկարում եղած երկխոսությունը թարգմանաբար կարող եք տեսնել ստորև.

Ադրբեջանցի – Բարև։

Թուրք – Մենք չլինեինք՝ Ղարաբաղը չէիք կարողանա վերցնել։

Թուրքեր – Ռեյիսը (Էրդողանին տրվող պատվանունն է, նշանակում է նաև նախագահ) չլիներ՝ Ղարաբաղը ձեր երազում կտեսնեիք։ Ղարաբաղը մեր շնորհիվ եք վերցրել։ Քնե՛ք-արթնացե՛ք և Ռեյիսին աղոթե՛ք, ապերախտնե՛ր։

Հիշեցնենք, որ օրերս Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, անդրադառնալով Իսրայելի կողմից Պաղեստինում իրականացվող գործողություններին և հավատարիմ մնալով հոկտեմբերի 7-ից ի վեր պետական մակարդակում որդեգրված հակասեմական գործելաոճին, հերթական անգամ սպառնալիքներ էր հնչեցրել իսրայելական վարչակազմի ղեկավար Բենյամին Նեթանյահուի հասցեին:

Այս համատեքստում Թուրքիայի նախագահը սպառնացել էր մտնել Իսրայել այնպես, ինչպես մտել էր Լեռնային Ղարաբաղ: Վերջինիս խոսքերի ենթատեքստը, ադրբեջանական տիրույթում ի դերև հանվելով, պատճառ էր դարձել մեծ դժգոհությունների: Այն ընդհանուր առմամբ ընկալվել էր այնպես, թե թուրքական կողմի աջակցությամբ, զենքով և անմիջական միջամտությամբ է Ադրբեջանը կարողացել օկուպացնել Արցախը: Ասել է թե՝ «Թուրքիայի շնորհիվ»:

դիտվել է 1555 անգամ
Լրահոս
Հերքում․ Անդրանիկ Թևանյանի անունից կեղծ հարցազրույց է տարածվել Սա այն այգին է, որը պետք է պատրաստ լիներ մայիսին և որի համար բյուջեից հատկացվել է ավելի քան 1 մլն դոլար Ալե՛ն, քո մորից չէր կարող նորմալ մարդ ծնվել․ Հրանտ Բագրատյան (video) Իրանցի տղամարդը էքսկավատորի ամբարձիչով դիպել է 40-ամյա տղամարդուն․ վերջինը հիվանդանոցում մահացել է Մետաքսե Հակոբյանը հակադարձում է Ալեն Սիմոնյանին Yandex-ի վարորդը «ոչխար է» անվանել Լիա Զախարյանին, նրա հետևից մտել բնակարան (video) Նոր բնակարան, 19 մլն աշխատանքի վարձատրություն․ ինչ ունեցվածք ունի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը Նոր փղանոց ենք բացում․ Ավինյանի հերթական բոցը (video) Գերիների վերադարձի հարցը ներառված չէ խաղաղության պայմանագրի մեջ. Սիմոնյան «Ես ողջ եմ, կգամ ու կասեմ ...». մի քանի օր Սևանում որոնվող տղամարդը զանգահարել է Խաչատուր Սուքիասյանը Վահագն Խաչատուրյանի կուսության ազգանունը վերցրել է (video) Վրաստանում «օտարերկրյա գործակալների» ռեգիստրում ավելի քան 450 ՀԿ է գրանցվել. Կոբախիձե Գավառական «շուստրիություն»՝ դիվանագիտության փոխարեն․ Սուրենյանց Հենց հիմա ոստիկանությունը պետք է մտնի ԱԺ՝ Ալեն Սիմոնյանի հետևից․ Էդգար Ղազարյան (video) Բրյուսովի շենքն են ուզում․ Խաչատուր Սուքիասյան՝ ի՞նչ կա մտքիդ․․․ դասախոս (video) Արմավիրի մարզի իր հյուրատանն ինքասպանություն է գործել Արցախի պաշտոնյայի նախկին փեսան․ Tert.am Ով ասում է՝ ռուսներն են տվել Արցախը՝ անասուն է․․․ Հրանտ Բագրատյան (video) Բրյուսովի շե՞նքն են ուզում, լսել ենք, որ Խաչատուր Սուքիասյանին են առաջարկել. դասախոս Սուքիասյանը լրագրողին ասում է՝ գնա Սիրիա, ինքը գնում է Մոնտե Կառլո․ Էդգար Ղազարյան (video) Աջակցում ենք Երևանի և Բաքվի միջև խաղաղությանը, բայց դեմ ենք միջազգային սահմանների փոփոխությանը. Իրանի ԱԳՆ խոսնակ Սրանք ամբողջապես համաձայնեցված հոդվածներ են, սպասում ենք Ադրբեջանի արձագանքին․ Միրզոյան ԱԻ նախկին նախարար Անդրանիկ Փիլոյանը մեղավոր ճանաչվեց Ալենը խոսեց իր դղյակից (video) ՆԱՏՕ-ի L-45 DITA տրամաչափի ինքնագնաց հաուբիցների առաջին խմբաքանակը հասել է Ադրբեջան Եթե Հայաստանը հրաժարվի Մինսկի խմբից, Հայաստանը չի՛ լինի․ Հրանտ Բագրատյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է թուրքագետ Գառնիկ Դավթյանը Սեպտեմբերի 6-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Սեպտեմբերի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թորգոմ Տեր-Մկրտչյանը Սեպտեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մետաքսյա Հակոբյանը Սեպտեմբերի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագյոզյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am