Պետք չէ նեղվել, եթե մի բան կեղծ է, սուտ է, ասում ենք սուտ է․ Լևոն Քոչարյանը՝ դատախազներին

«Արդեն երկրորդ տեսանյութն ենք նայում։ Անցած տեսանյութը նայելուց հետո էլ անընդհատ նույն հարցն էի հնչեցնում՝ արդյո՞ք ինչ-որ մեկը լսեց օրինական պահանջ։ Դատախազը, ի վերջո, չխոսեց այդ մասին՝ ընդունելով, որ տեսանյութում նման բան չկա»,- դատական նիստում հայտարարեց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը։

Դատական նիստում հետազոտվում էին տեսանյութերը այն մասին, որ Լևոն Քոչարյանը, իբրև, չի ենթարկվել ոստիկանության օրինական պահանջին, կարմիր բերետավորներին ծեծի է ենթարկել և այլն։ Տեսանյութերում նման տեսարաններ, որոնք ընկած էին մեղադրանքի հիմքում, չգտնվեցին։

«Հիմա նորից ասեմ․ Մեղադրանքում կա երեք հիմնական կետ։ Մեկն այն է, որ եղել է օրինական պահանջ։ Այնուհետև՝ չեն ենթարկվել, հետ են պտտվել, մխրճվել են ոստիկանների մեջ։ Երրորդը՝ դա ուղղորդվել է հարվածներով և բռնութուններով։ Մենք արդեն երկրորդ տեսանյութն ենք դիտում․ արդյո՞ք որևէ մեկը այս տեսանյութերում նման բաներ է տեսել։ Ոչ, ոչ ու նորից ոչ, որովհետև նման բաներ չեն եղել։

Այս տեսանյութերը նայելուց հետո ինչպե՞ս է մեղադրող կողմը գրում, թե եղել է օրինական պահանջ, ինչպե՞ս է գրում՝ մենք մխրճվել ենք, ինչպե՞ս է գրում, թե հարվածներ են եղել, երբ ակնհյատորեն երևում է, որ չեն եղել նման բաներ»,- ասաց Լևոն Քոչարյանը։

Դիմելով դատախազներին էլ՝ ասաց․ «Ամեն անգամ մեղադրող կողմը նեղվում է, երբ մենք ուրիշ որակում ենք տալիս էս պրոցեսին։ Հարգելի դատազներ, իսկ ի՞նչ անենք՝ Էս իրականությունն ունենալով։ Մենք ձեզ ամեն դեպքում համարում ենք կիրթ մարդիկ, ովքեր տեսնում, հասկանում են։ Էս ամենից հետո պետք չէ նեղվել։ Պետք չէ նեղվել, ու սա իրականությունն է։ Եթե մի բան կեղծ է, եթե մի բան սուտ է, ասումենք սուտ է, անձնական վիրավորանք չէ, իրականություն է։

Վիրավորանքները լինում են տարբեր ձևի․ լինում են բառերով, գործողություններով, միգուցե հայացքով․ ձեր վիրավորանքը մեր նկատմամբ էս ամբողջ գործունեությունն է»։

դիտվել է 91 անգամ
Լրահոս
Հայաստանը պետք է առանց ժամանակ կորցնելու փոփոխի իր Սահմանադրությունը. Ադրբեջանի ԱԳՆ Ռուսական զորքը վերահսկողության տակ է վերցրել Միրնոյե և Մալիե Շչերբակի բնակավայրերը. ՌԴ ՊՆ Լավրովը կողմ է արտահայտվել ԱՄՆ-ի հետ ռազմավարական կայունության շուրջ երկխոսությունը վերականգնելուն Ամենուրեք կրակի բոցեր էին, Շուշիում զոհվածների թիվը հասնում էր 8 հազարի․ 1920-ի գարունը Ադրբեջանն էներգետիկ ծրագրերով ծավալվում է դեպի Աֆրիկա Այ տղա', դե մինչև վերջ ասա... ԵԱՏՄ երկրներում շինարարական աշխատանքների ամենամեծ աճը գրանցվել է Հայաստանում Երևանում բնակվող ռուսները բողոքում են առողջ ծառերի համատարած հատման դեմ Մարտի 29-ին Ազատության հրապարակում մեկ միասնական հարթակում հնչելու է արցախցիների ձայնը. Մերի Դավթյան Իշխանությունը խոստացել է բանակցել խաղաղության շուրջ, իսկ իրականում ժամանակ է շահել՝ ապահովելու Ադրբեջանի պարտադրած պահանջները․ Աբրահամյան Սկանդալ ֆրանսիական ARTE հեռուստաալիքի եթերում. Հայաստանը ջնջված է աշխարհի քարտեզից Արաքս գետի վրա նոր կամուրջ կկառուցվի. Իրանի և ՀՀ արտգործնախարարները քննարկում են ունեցել Ինչ բացահայտում է արել ՌԴ ԱԳՆ-ն Ուկրաինայի մասին Սարիկ Մինասյանը մինչև այսօր իրիկունը պետք է ապացուցի, որ ես դիմել եմ Թուրքիայի քաղաքացիության համար ԱՄՆ-ն որևէ նշան չի տեսնում Իրանի կողմից միջուկային զենքի ստեղծման աշխատանքների վերսկսման վերաբերյալ Ադրբեջանական SOCAR-ը մուտք է գործում Իսրայելի գազային շուկա. Վահե Դավթյան Գերմանիայի խորհրդարանը նոր նախագահ է ընտրել ԵԱՀԿ-ն պատրաստ է հարթակ դառնալ անվտանգության նոր ճարտարապետության շուրջ բանակցելու համար Սահմանագծի երկայնքով երբեմն արձանագրվում են կրակոցներ, որոնք չեն թիրախավորում ՀՀ տարածքը․ ՊՆ Սարիկ Մինասյանի կողմից խախտվել են նախընտրական քարոզչության կանոնները․ Հայտարարություն «Ազատություն» ռադիոկայանը կստանա Կոնգրեսի կողմից հատկացված դրամաշնորհի մի մասը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 26-ին, ժամը 16:30-ին Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 26-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 26-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մարտի 26-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մարտի 25-ին, ժամը 16:30-ին Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ադամալյանը Մարտի 25-ին, ժամը 15:30-ին Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մարտի 25-ին, ժամը 14:30-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 25-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Մարտի 25-ին, ժամը 12:30-ին Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 25-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am