Իրական պատճառը գտնվում է այլ հարթությունում. Ադրբեջանն ու ԱՄՆ-ն պահանջում են Փաշինյանից հենց դա

Լոնդոնյան համդիպման հավանակության մասին խոսվում էր դեռ մեկ ամիս առաջ, և վերջին պահին Փաշինյանի մերժումը՝ հանդիպել Ալիևի հետ, շատերի մոտ զարմանք առաջացրեց: Մանավանդ, որ ընդամենը շաբաթներ առաջ, նման հանդիպում եղել էր Գերմանիայում, կանցլեր Շոլցի նախաձեռությամբ:

Այն վարկածը, թե իբր Փաշինյանը չէր ուզում հանդիպել Ալիևի հետ Մեծ Բրիտանիայի վարչապետի միջնորդությամբ, մեղմ ասած՝ քննադատությանը չի դիմանում: Մանավանդ, որ այդ հարթակում Բրիտանիայի նորընտիր վարչապետն ընդամենը տեխնիկապես էր մասնակցելու այդ հանդիպմանը:

Իրական պատճառը գտնվում է այլ հարթությունում: Բանն այն է, որ Ադրբեջանը որպես, այսպես կոչված՝ «խաղաղ պայմանագրի» ստորագրման նախապայման, պահանջում է, որ Հայաստանը վերափոխի իր սահմանադրությունը, որտեղ պիտի չլինեն Ադրբեջանին տարածքային պահանջներով կետեր: Ադրբեջանի այս պայմանը ընդունվում է նաև ԱՄՆ-ի և արևմտյան մյուս երկրների կողմից: ԱՄՆ-ի համար, գլխավոր խնդիրն է, որպեսզի Ադրբեջանի և Հայաստանի բոլոր վիճելի հարցերը, գոնե թղթի վրա վերանան, որպեսզի Փաշինյանը լեգիտիմ կարգով կարողանա հիմնավորել հայ հանրությանը, թե ինչու պիտի Հայաստանը դուրս բերել ռուսական ազդեցությունից և մտցնել ամերիկյանի, իսկ իրականում՝ Թուրքիայի ազդեցության տակ:

Ադրբեջանը, տեսնելով ամերիկացիների այդ շահագրգրվածությունը, փորձում է անվերջ զիջումներ կորզել Փաշինյանից:

Վերջինս, սակայն ամբողջովին կորցրել է իր վարկանիշը Հայաստանում և հասկանում է, որ ցանկացած ընտրական գործնթացի պարագայում, նա կարող է կորցնել իր իշխանությունը:

Իսկ Ադրբեջանն ու ԱՄՆ-ն պահանջում են Փաշինյանից հենց դա. անցկացնել հանրաքվե և փոխել սահմանադրությունը:

Փաշինյանն այս իմաստով հայտնվել է ծանր երկընտրանքի առաջ. բավարարել ԱՄՆ-ի և Ադրբեջանի պահանջը, նշանակում է կորցնել իշխանությունը: Չբավարարել այդ պահանջը, նշանակում է՝ կորցնել վստահությունը ԱՄՆ-ի առջև և Ադրբեջանի համար լեգիտիմ հիմք ստեղծել նոր ագրեսիահի համար:

Փաշինյանին մնում է երկու տարբերակ.

Տարբերակ առաջին

- խզել Ռուսաստանի հետ հարաբերությունները՝ առանց Ադրբեջանի հետ համաձայնության գալու, ինչը կնշանակի լեգիտիմ հիմք տալ Ալիևին նոր հարձակման համար: Այդ պարագայում, Հայաստանը կհայտնվի ամբողջովին անպաշտպան վիճակում և ադրբեջանական բանակը կարող է օկուպացնել Հայաստանի կեսը: Դրանից հետո հայկական փողոցը կսրբի թե՛ Փաշինյանին, և թե՛ իրեն իբր «տիտղոսային ընդդիմադիր» հռչակած շրջանակներին, որի արդյունքում, Հայաստանը կազատվի Փաշինյանից, Հայաստանի տարածքի կեսի կորստի գնով, ինչպես որ դա եղավ 100 տարի առաջ:

Դրա արդյունքում պատասխանատվության կենթարկվեն, ոչ միայն Փաշինյանն ու իր շրջապատը, այլև բոլոր նրանք, ովքեր եղել են փաշինյանական իշխանության հենարանը, քանի որ հայկական վրեժը հնարավոր չի լինի կանգնեցնել իրավական հարթակներով:

Տարբերակ երկրորդ

Այս տարվա նոյեմբերին Փաշինյանը հայտարարում է, որ Հայաստանը չի կարող դուրս գալ ռուսական կառույցներից և բնականաբար, չի կարող ԱՄՆ-ի հետ իր հարաբերությունները բարձրացնել ռազմավարական գործնկերության աստիճանի:

Այս պարագայում հարց կարող է առաջանալ, թե ինչպիսի ճակատագիր կունենա հայ-ադրբեջանական գործնթացը:

Եթե այստեղ էլ Փաշինյանը «հանկարծակի հիշի» նոյեմբերի 9-ի համաձայնագրի դրույթները, և համաձայնի, որ հայ-ադրբեջանական գործընթացում առանց միջնորի չի կարող առաջ ընթանալ և նույնիսկ ակտիվացնի ռուսական կողմին, ապա այստեղ ճգնաժամը փոքր ինչ, գոնե ժամանակավոր, կարող է մեղմվել, և բոլորի համար պարզ կդառնա, որ Փաշինյանը, Բայդենի օրինակով, պիտի քայլ կատարի և խոստովանի, որ իր ողջ ռազմավարությունը ամբողջովին տապալվել է:

Դրանից հետո Հայաստանի քաղաքական հարթակը կունենա նոր կոնֆիգուրացիա իր նոր տիտղոսային իրական ընդդիմությամբ, իսկ ինքը՝ Փաշինյանը կարող է ստանալ քաղաքական «հումանիտար միջանցք»՝ խաղաղ հեռանալու համար ոչ միայն իշխանությունից, այլև երկրից, ինչպես ժամանակին, այդպիսի միջանցք ստացավ Սաակաշվիլին:

Ընտրությունը Փաշինյանինն է, թե որ տարբերակը գերադասի՝ դրանից բխող հետևանքներով:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան

Zham.am

 

դիտվել է 906 անգամ
Լրահոս
Մեղրիի տներից մեկում հրդեհ է բռնկվել․ այրվել են տանիքը և երկրորդ հարկը Ավտովթար՝ Երևանում․ Թբիլիսյան խճուղում բախվել են «Range Rover»-ը և «Toyota»-ն «Ի՞նչ գնահատական եք տալիս Շաքիի դեպքին, կոնկրետ պատասխանեք»․ Մարիաննա Ղահրամանյանը՝ Ռուբինյանին (video) ՊՆ-ում հրահանգել են կարմիր շրթներկ չքսել, թարթիչ չկպցնել. «Հրապարակ» «Էդ որ ասում եք խաղաղություն չէ, կարող ա՞ վիրավոր կա՝ ես չգիտեմ»․ Փաշինյանը՝ Շաքիի դեպքից առաջ (video) Երևանը և Բաքուն թեմայի ձայնը փորձում են իջեցնել ադրբեջանցու հանձնումը փափուկ իրականացնելու համար Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Սյունիքի զորամասերում ողբերգական դեպքերից հետո պաշտոնանկություններ են սպասվում. «Ժողովուրդ» Աշոտ Մինասյանը կալանքից ազատվել է Իշխանությունը թաքցնում է վիճակը․ «Հրապարակ» Որ դաշտում է խաղալու Պալաչը․ «Հրապարակ» ՔՊ-ի թեկնածուն Մեղրիում և հնարավոր ստվերային ղեկավարում. «Փաստ» Ի վերջո, ինչպե՞ս է սահմանը հատել ադրբեջանցի զինծառայողը. «Փաստ» Կրթական համակարգի քաղաքականացման մռայլ «ստվերը». «Փաստ» Հայկ Սարգսյանին հնարավորություն է տրվել. «Հրապարակ» ՔՊ-ն պատրաստվում է Եկեղեցու հետ կապված «բացահայտումներ» հրապարակել․ ինչ է սպասվում ԱԺ-ում. «Ժողովուրդ» Ինչ է որոշել դատարանը Գագիկ Բեգլարյանի համար․ «Հրապարակ» Սպասվում են պաշտոնանկություններ․ «Հրապարակ» Արթիկում թեժ ընտրապայքար է սպասվում. ընդդիմությունն ունի ՔՊ-ին իշխանազրկելու հնարավորություն «Փաստ» ՊԵԿ-ը մտել է բենզինի շուկա․ խոշոր տուգանքներ են սպասվում. «Ժողովուրդ» 35 մլն դրամ եկամուտ, կանխիկ միջոցներ. ինչ ունեցվածք ունի ՊՎԾ ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարը. «Ժողովուրդ» Ծավի սնդիկով ջրի առեղծվածը խորանում է․ Քննչականը հանք է հայտնաբերել. «Ժողովուրդ» Բերմուդյան կղզիներից Բոստոն ուղևորվող բժշկական ինքնաթիռ է կործանվել․ վեց մարդ զոհվել է Ադրբեջանցին որտե՞ղ է բուժօգնություն ստացել ու որտեղ է հիմա գտնվում Ռուբիոն և Բայրամովը անդրադարձել են Հայաստանի հետ խաղաղության գործընթացին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am