Միգրացիայի միջազգային կազմակերպության հեղինակությունը հարվածի տակ է, չեն դատապարտում ԱՀ էթնիկ զտումը

«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը հայտարարություն է տարածել․

«Պարզ է դարձել, որ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է Ադրբեջանում Միգրացիայի միջազգային կազմակերպության առաքելության ղեկավար Թրոյ Դուլիի հետ, որի ժամանակ քննարկվել են Ադրբեջանի և Միգրացիայի միջազգային կազմակերպության միջև համագործակցության հեռանկարները։ Բայրամովը նշել է, որ Ադրբեջանը սերտ համագործակցում է Միգրացիայի միջազգային կազմակերպության հետ և գոհ է միգրացիայի ոլորտում օրենսդրության և ինստիտուտների կատարելագործման համատեղ նախագծերի իրականացման կապակցությամբ։

Բայրամովը նաև անդրադարձել է հայ-ադրբեջանական հակամարտության արդյունքում փախստականների և ներքին տեղահանվածների խնդրին։ Սակայն այս պարագայում ևս, Ադրբեջանը, ի դեմս երկրի արտգործնախարարի, ցուցաբերում է խիստ ընտրանքային մոտեցում՝ մոռացության մատնելով այն հանգամանքը, որ ընդամենը ամիսներ առաջ Լեռնային Ղարաբաղի հայությանը հենց Ադրբեջանի ռազմաքաղաքական վադալիզմը ստիպեց ենթարկվել բռնի տեղահանման 10-ամսյա հումանիտար աղետից ու քաղաքացիական բնակչության թիրախավորմամբ ուղեկցված պատերազմից հետո։ Ադրբեջանի արտգործնախարարը նաև մոռանում է, որ 2020 թ․ նոյեմբերի 9-ի համաձայնագրով Ադրբեջանը ևս պարտավորություն է վերցրել ապահովել բոլոր փախստականների և ներքին տեղահանվածների վերադարձը նախկին բնակավայրեր, ինչը անուղղակիորեն նշանակում է նաև 2020 թ․ 44-օրյա պատերազմից հետո ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներից բռնի տեղահանված հայության ապահով և անվտանգ վերադարձ, մինչդեռ համաձայնագրի այդ կետն իրականացվել է միակողմանիորեն՝ Լեռնային Ղարաբաղը բնակեցնելով ադրբեջանցիներով՝ փոխելով երկրամասի բնական և հազարամյա էթնիկ կազմը։ 51-ամյա Բայրամովը կարծես թե չի կարողանում վերհիշել, թե 36 տարի առաջ ինչպիսի կոտորածների են ենթարկվել Սումգայիթի հայերը, թե 34 տարի առաջ ինչ եղավ Բաքվի հայության հետ, թե ինչպիսի բարբարոսությամբ 32 տարի առաջ բնաջնջվեցին Մարաղայի բնակիչները։

Հիշողության նման խնդիրներն անժամանակ են առաջանում ինչպես Ադրբեջանի արտգործնախարարի, այնպես էլ մյուս բարձրաստիճան պաշտոնյաների մոտ։

Իսկ Ադրբեջանում Միգրացիայի միջազգային կազմակերպության առաքելության ղեկավարը կարծես դժվարանում է հստակորեն տեսնել, որ իր զրուցակիցը մեկն է այն հանցախմբից, որը պատասխանատվություն է կրում 2020-2023 թթ․ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի հայության նկատմամբ իրականացված հանցանքների համար։ Արդյո՞ք Միգրացիայի միջազգային կազմակերպության առաքելության ղեկավարը չի տեսել, որ Արդարադատության միջազգային դատարանի, միջազգային իրավարար այլ կառույցների և կազմակերպությունների որոշումներն ու վճիռներն Ադրբեջանն առ ոչինչ է ընդունել։ Արդյո՞ք պարոն Թրոյ Դուլին նման իրողություններից հետո կարող է վստահություն տածել Ադրբեջանի նկատմամբ՝ որպես գործըներոջ «միգրացիայի ոլորտում օրենսդրության և ինստիտուտների կատարելագործման համատեղ նախագծերի իրականացման կապակցությամբ»։

Նման գործելակերպով վերջինս միայն հարվածի տակ է դնում Միգրացիայի միջազգային կազմակերպության հեղինակությունն ու ազդեցությունը՝ այն վերածելով խամաճիկային երևույթի՝ տեսողական և մտածական լուրջ անբավարարություններով։

«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը հորդորում է Միգրացիայի միջազգային կազմակերպությանը աչալուրջ գտնվել իր ներկայացուցիչների գործունեության նկատմամբ՝ արժանի և անաչառ գնահատականներ տալով այն քաղաքական գործընթացներին, որոնք հանգեցրել են փախստական և բռնի տեղահանված երևույթների առաջացմանը։ Տվյալ պարագայում նման գործընթացի անունն է ադրբեջանական ռասիզմ և համակարգային հայատյացություն»։

դիտվել է 100 անգամ
Լրահոս
Սամվել Կարապետյանը 1 տարբերակ ունի այդ հարցը լուծելու․ Հարութ Սասունյան (video) ԵՄ-ին, ի դեմս ՀՀ-ի, անհրաժեշտ է հարավկովկասյան ֆորպոստ, որը կսպասարկի թուրք-ադրբեջանական լոգիստիկ շահերը․ Վահե Դավթյան Եկատերինբուրգում ձերբակալվել է ադրբեջանական սփյուռքի ղեկավարի որդին Երևանում Արցախի մշտական ներկայացուցչության շենքը դատախազությունը ետ է պահանջում Փաշինյանը՝ Սյունիքի ճանապարհը արտապատվիրակելու ու Ալիևի հետ ստորագրած նոր պայմանագրի մասին (video) Արցախը փակ դարպաս էր պանթյուրքիզմի առջև․ Գևորգ Դանիելյան Էկոպարեկը կաշառք է ստացել ապօրինի ծառահատումը չկանխելու և իրավախախտումը չարձանագրելու համար Փաշինյանն իր ասուլիսը սկսեց աբսուրդ հայտարարություններով (video) Ռուսաստանի զինուժի զորանոցի տեղում Հայաստանի սահմանապահ ուղեկալի զորանոց է. Ոսկան Սարգսյան Ֆրանսիան մերժել է Թրամփի՝ Ուկրաինայի համար համատեղ զենք գնելու ծրագիրը #ՀԻՄԱ․ Նոր աղետ ու խայտառակություն Փաշինյանից․ Հայաստանին մնացել է օրերի հարց․ Հարութ Սասունյան (video) ՆԱՏՕ-ի երկիրը հրաժարվել Է ԱՄՆ-ից զենք գնել Ուկրաինայի համար Մարդիկ չգիտեն՝ ո՞նց են փակելու վարկերն ու պարտքերը (video) Իշխանությունը Հայաստան-Ադրբեջան և Հայաստան-Թուրքիա բանակցությունների համատեքստում նվերի տեսքով հերթական զիջումն է նախատեսել. Տիգրան Աբրահամյան Թրամփի հակառեյտինգը նոր ռեկորդ է սահմանել Հայաստանը դիտորդի կարգավիճակով հետևում է, թե ինչ կանեն իր հետ ու ինչ «կռճոներ» կշպրտեն. Աբրահամյան Ուկրաինայում ռազմական դրությունը երկարաձգվել է Եթե Հայաստանի ու Ադրբեջանի միջև ամեն ինչ այդքան լավ է, ինչու չի ստորագրվում խաղաղության պայմանագիրը Գեղարքունիքում հեղուկ գազ տեղափոխող բեռնատարը բախվել է երկաթե արգելապատնեշին ու կողաշրջվել ՀՀ-ում աղիքային վարակիչ հիվանդություններով պայմանավորված իրավիճակի մասին «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում 38-ամյա դատապարտյալը պատուհանի ճաղավանդակից կախվել է Բաքուն պնդում է՝ համաձայնագրի կնքումը մոտ է և շարունակում է ՀՀ սահմանադրությունը սպառնալիք համարել Ադրբեջանն ու ՆԱՏՕ-ն համագործակցության հեռանկարներն են քննարկում Քոչարյանը դատի է տվել Փաշինյանին զրպարտության համար, իսկ Կարապետյանը հայց է ներկայացրել «Ադրբեջանը ձգտում է համաձայնագրեր կնքել Հայաստանի հետ»․ ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցչի թեկնածու
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 16-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հուլիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը Հուլիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ, փաստաբան Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է հոգեբան Կարինե Նալչաջյանը Հուլիսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Էդգար Էլբակյանը Հուլիսի 15-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am