Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը արժանացրել է Օրհնության և գնահատանքի գրի

Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը Մալաթիայի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Տիրան ավագ քահանա Առուշանյանին, 60-ամյա հոբելյանի և երկարամյա վաստակի համար, արժանացրեց Օրհնության և գնահատանքի գրի:

Օրհնության գրում մասնավորաբար ասվում է. ««Այն երեցները, ովքեր լավ վերակացու են, կրկնակի պատվի թող արժանանան» (Ա Տիմոթեոս Ե 17): Երեք տասնամյակից ավելի Ձեր ծառայասիրությամբ, նախանձախնդրությամբ և նվիրումով Սուրբ Ավետարանի հունդերն եք ցանում մեր Եկեղեցու անդաստաններում՝ արժանիորեն վայելելով հավատավոր զավակների և հոգևոր եղբայրների սերն ու ջերմությունը: Ձեր համայնքի անդամներին հայրական անսպառ հոգածությամբ և սիրով ուսուցանում եք ավետարանական պատգամները՝ նրանց հոգիներում առատացնելով սերն առ մերձավոր և առ Աստված:

Հղում ենք Ձեզ և Ձեր ընտանիքին մեր բարեմաղթանքներն ու օրհնությունները՝ ցանկանալով աստվածաշնորհ խաղաղություն և բազում արևշատ օրեր: Աղոթք ենք առաքում առ Աստված, հայցում քաջառողջություն և Տիրոջ բարեխնամությունը՝ Ձեր առաքելության անխախտ ընթացքի համար»:

Տեր Տիրան (ավազանի անունը՝ Սիմոն) քահանա Առուշանյանը ծնվել է 1964թ.-ի հունիսի 26-ին, Էջմիածին քաղաքում: 1971-1981թթ. սովորել է Էջմիածնի Խ. Աբովյանի անվան միջնակարգ դպրոցում: 1981թ. ընդունվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան Հոգևոր ճեմարան: 1983-1985թթ. ծառայել է խորհրդային բանակում: 1988թ. մայիսի 1-ին, ձեռամբ Տեր Հուսիկ արքեպիսկոպոս Սանթուրյանի, ձեռնադրվել է սարկավագ: 1988թ. ավարտել է Գևորգյան Հոգևոր ճեմարանը: 1989թ. պաշտպանել է ավարտաճառ «Գրիգոր Տաթևացու «Առակաց մեկնություն» թեմայով: 1990թ. փետրվարի 18-ին, ձեռամբ Տեր Գարեգին եպիսկոպոս Ներսիսյանի, (ներկայում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց Հայրապետի) Ս. Սարգիս եկեղեցում ձեռնադրվել է ամուսնացյալ քահանա:

1990-1991թթ. ծառայել է Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում:

1991 թվականից ծառայել է Երևանի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում:

1997թ. Գարեգին Ա Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությամբ ստացել է լանջախաչ:

2007թ. Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությամբ ստացել է ծաղկյա փիլոն, 2016թ. փետրվարի 2-ին՝ ստացել է ավագ քահանայության պատիվ: Ամուսնացած է, ունի 2 զավակ:

2000 թվականից առ այսօր ծառայում է Արարատյան Հայրապետական թեմի Մալաթիայի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում՝ որպես հոգևոր հովիվ:

դիտվել է 315 անգամ
Լրահոս
Հերթական 111 մլն դոլար պարտքը՝ պետության ու քաղաքացիների ուսերին Ռոման Բաղդասարյանի հրապարակման կապակցությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ «Բանկից «sms» են ուղարկել զոհված զինծառայողների 90 ընտանիքների, որ՝ վերցրեք ձեր գրաֆիկը, սկսեք արդեն վճարումները, սա խայտառակություն է». Արցախից բռնի տեղահանված. 3 տարի անց վարչապետին ուղեկցող մեքենայի վրաերթից մահացած Սոնա Մնացականյանի գործով ոչ ոք պատասխանատվություն չի կրել Իրանի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի զոհերի թիվը հասել է 36-ի Եթե այս դիմումը պարզաբանում չստանա՝ Ձեզ դիմելու եմ ոչ թե որպես գլխավոր դատախազ, այլ գլխավոր հանցագործ․ Սուրեն Մանուկյան Օտարերկրացի տղամարդու մարմինը ջրատարում հայտնաբերելու համար որոնողական աշխատանքները շարունակվում են Նորից կրակոցներ Երեւանում Երևանի Արարատ հյուրանոցն այրվում էր. առաջին հարկը մոխրի է վերածվել Ողբերգական դեպք՝ Օշականում. Քասախ գետից փրկարարները դուրս են բերել 4-ամյա տղայի մարմինը Փառատոնում տեղի ունեցած միջադեպի հետևանքով 9 մարդ է զոհվել Ուկրաինայում իրավիճակի վերաբերյալ Թրամփի ընկալման բազմաթիվ տարրեր համընկնում են ՌԴ-ի դիրքորոշման հետ. Պեսկով Իրանի նախագահը մեկնում է Ադրբեջան, Բաքվում քննարկվող կենտրոնական թեման այս պահին «Զանգեզուրի միջանցքն» է. Արտյոմ Տոնոյան «Միսս Ռուսաստան 2015» Սոֆյա Նիկիտչուկը մեղադրվում է 12 մլն ռուբլու չհայտարարագրած զարդերի անցկացման համար Մենք մեր հալը արդեն տեսել ենք՝ ձեր դավաճանության, անխիղճ կառավարման շնորհիվ, բայց հավատացեք, ամենածանր հալը դեռ ձեզ է սպասվում. Նաիրա Մարգարյան Ում բաժին կհասնի Տերտերասարի ոսկին.«Հետք» Թրամփի կոպիտ պատասխանը Զելենսկուն․ թող նոր հովանավորներ գտնի Համահայկական զորաշարժը այս պատկերներն են. Գեղամ Մանուկյան «Կյանքի թանկացումը»․ ինչու է հսկայական արտաքին պարտք գոյացել և որտեղ են հանգրվանել այդ պարտքի գումարները Բանակը պետք է ուժեղացնել և ճիշտ արտաքին քաղաքականություն վարել․ Իշխան Սաղաթելյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 28-ին` ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 28-ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Ապրիլի 28-ին` ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 28-ին` ժամը 12:30-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Ապրիլի 28-ին` ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 25-ին` ժամը 15:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Ապրիլի 25-ին` ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Ապրիլի 25-ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը Ապրիլի 25-ին` ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 23_ին` ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am