Հաճախորդների մոլորեցո՞ւմ, կառավարման ճգնաժա՞մ. ինչպես է «Ինգո Արմենիան» փորձում շրջանցել արևմտյան պատժամիջոցները. Փաստինֆո


«Փաստինֆոն» գրում է.

«Ռուսաստանի դեմ կիրառված արևմտյան պատժամիջոցներն ուղղակիորեն ազդել են նաև «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերության վրա՝ ստեղծելով լուրջ խնդիրներ ոչ միայն ընկերության, այլև նրա ֆիզիկական և կորպորատիվ հաճախորդների համար։

Ինչ եղավ

Ինչպես արդեն հայտնել ենք՝ այս տարվա հունիսին Մեծ Բրիտանիան հայտարարեց Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների նոր փաթեթի մասին, ցանկում ավելացվել էին ևս 42 ֆիզիկական և իրավաբանական անձինք։ Պարզվեց՝ ցանկում ներառվել է նաև ռուսական խոշոր ապահովագրական «Ինգոսստրախ» ընկերությունը։ ԱՄՆ-ն ևս միացավ ապահովագրական ընկերությունների դեմ պատժամիջոցներին։
«Ինգոսստրախ» ապահովագրական ընկերությունը դեռ 2003-2004թթ. ձեռք է բերել ՀՀ-ում գործող «Ինգո Արմենիա»-ի բաժնետոմսերի 75 տոկոսը (Բաժնետոմսերը գնել է Ռուսաստանում գրանցված «Ինվեստ-Պոլիս» ՓԲԸ-ն է, որին ամբողջությամբ պատկանում է Ռուսաստանում գրանցված «Ինգոսստրախ» ԱԲԲԸ-ին)։

Իսկ սա նշանակում է, որ արևմտյան պատժամիջոցներն ազդում են նաև «Ինգո Արմենիա» ընկերության վրա։ Թեմային ավելի վաղ անդրադարձել «Հետք» պարբերականը, նաեւ «Փաստինֆո»-ն՝ արձանագրելով, որ արտերկրում խնդիրներ են առաջանում այս ընկերության ապահովագրությունների հետ։

Ինչպես են ազդում արեւմտյան պատժամիջոցներն ապահովագրական ընկերության վրա

Այստեղ գլխավոր խնդիրը վերաապահովագրությունն է։ Դեռևս 2023թ․ մարտին Եվրամիությունը հրապարակեց Ռուսաստանի դեմ պատժամիջոցների տասներորդ փաթեթը։ Պատժամիջոցների ներքո հայտնված ընկերությունների ցանկում էր նաև Ռուսաստանի ազգային վերաապահովագրական ընկերությունը։

Թեպետ «Ինգո Արմենիա»-ն իր 2024թ. առաջին եռամսյակի միջանկյալ ֆինանսական հաշվետվության մեջ նշել է, թե ղեկավարությունն անում է ամեն ինչ վերաապահովագրության գծով նոր գործընկերներ ձեռք բերելու համար, բայց փաստացի իրավիճակը հետևյալն է՝ վերաապահովագրական որևէ խոշոր ընկերություն չի համագործակցի արևմտյան պատժամիջոցներո ցանկում ներառված ընկերության հետ։
Ինչու՞ է կարևոր վերաապահովագրությունը. վերաապահովագրության միջոցով ապահովագրական ընկերությունը իր ստանձնած ռիսկերի մի մասը փոխանցում է այլ՝ Վերաապահովագրական ընկերությունների։ Դա հնարավորություն է տալիս խուսափել հետագա ֆինանսական խոշոր կորուստներից, պահպանել ընկերության ֆինանսական կայունությունը, ստանձնած ռիսկերը ճիշտ կառավարել։ Այլապես ֆինանսական խոշոր հատուցման պարտավորությունը կարող է ընկերությունը ծանր իրավիճակի հասցնել, այսինքն՝ հաճախորդն էլ հատուցում չստանալու ռիսկի առաջ է հայտնվում։

«Ինգո Արմենիան» փորձու՞մ է շրջանցել պատժամիջոցները

2023թ. հուլիսին հայաստանյան ապահովագրական շուկա մուտք գործեց 7-րդ ապահովագրական ընկերությունը՝ «ԷՖԵՍ»-ը, որ ուղղակիորեն կապված է նաև «Ինգո Արմենիա» ԱՓԲԸ-ի հետ։ «ԷՖԵՍ» ԱՓԲԸ-ի միակ ուղղակի բաժնետերն է Հայաստանում գրանցված «Ինթելլիջենք մենեջմենթ» ՍՊԸ-ն, որը հավասարապես պատկանում է Լևոն Ալթունյանին (50%) և Արևշատ Մելիքսեթյանին (50%): Նշենք, որ Լևոն Ալթունյանին է պատկանում «Ինգո Արմենիա»-ի բաժնետոմսերի 25%-ը, իսկ Արևշատ Մելիքսեթյանը «Ինգո Արմենիա»-ի գործադիր տնօրենն էր՝ մինչ «ԷՖԵՍ»-ի հիմնադրումը։
Ապահովագրական նոր ընկերության հիմնադրումից հետո մեկ օրում «Ինգո Արմենիա»-ից նոր ընկերություն տեղափոխվեց ամբողջ ղեկավար կազմը և 180 աշխատակից՝ «Ինգո Արմենիա»-ում առաջացնելով կառավարման և սպասարկման ճգնաժամ։ Վերևում մատնանշված «Հետքի» հոդվածում նաև այս հարցին է մանրամասն անդրադարձ արվել՝ ողջամիտ կասկած հայտնելով, որ ապահովագրական նոր ընկերության հիմնադրումը, «Ինգո Արմենիա»-ի ապահովագրական պորտֆելի մեծ մասն աստիճանաբար այդ ընկերություն տեղափոխելով՝ փորձ է արվում շրջանցել արևմտյան պատժամիջոցները։

Այստեղ մի մեծ հարց էլ կա՝ արդյոք ստեղծված իրավիճակը չի՞ մտահոգում վերահսկող մարմնին՝ Կենտրոնական բանկին։ Ինչպե՞ս են կառավարվելու կամ վերահսկվելու ներկայում առկա ռիսկերը»։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

դիտվել է 250 անգամ
Լրահոս
Ռուսաստանի փոխարտգործնախարարը բանակցություններ է վարել ՀԱՄԱՍ-ի ղեկավարության հետ Ուկրաինայում եվրոպական խաղաղապահ ներկայության գլխավոր «հակառակորդը» Չինաստանն է. Քաղաքական վերլուծաբան Ծնելիության նվազման ֆոնին, Կառավարությունը որոշում է ընդունել. Անուշ Պողոսյան Ուոլցը Հաջիևին ասել է հայ գերիներին անհապաղ ազատ արձակելու և հակամարտությունը դադարեցնելու անհրաժեշտության մասին 99 հոգանոց ցուցակ ՔՊ-ից՝ մեծ թվով բուժհաստատությունների ու դպրոցների տնօրեններով Ակնհայտորեն, տեղի է ունենում ՀՀ-ի դեմ ուղղված ապատեղեկատվական քարոզչական գործողություն. Վարդան Ոսկանյան ՔՊ-ում մարդ չկա, որ ասի՝ «ինչ եք անում», ու ասենք՝ մարդը առանց հասկանալու գովում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը մեկ օրվա ընթացքում երրորդ ապատեղեկատվությունն է տարածել Զելենսկին Ուկրաինայի ԶՈՒ նոր ԳՇ պետ է նշանակել Ադրբեջանի ՊՆ-ն կրկին ապատեղեկատվություն է տարածել․ ՀՀ ՊՆ Թրամփն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել Երբ երկու թերուս, որոնք 7 տարի երկրի ղեկը ձեռքում պահելուց հետո էլ ոչ մի բան չեն սովորել, սկսում են «կրթել» ազգին, ի՞նչ է ստացվում․ Լևոն Զուրաբյան ԱՄՆ-ն հարվածել է Եմենի հութիներին. 31 մարդ է զոհվել Մասուդ Փեզեշկիան. Իրանը երբեք նվաստացում չի հանդուրժի Սպասվում է հաջորդ շաբաթ. Ուիթքոֆ Ֆրանսիան քննարկո՞ւմ է Միջին միջանցքի հարց Թուրքիայի հետ․ Հակոբ Բադալյան Բաբկեն Թունյանը հաստատել է 750 միլիոն դոլարի եվրապարտատոմսերի թողարկումը ՀՀ ԶՈւ–ն կրակ չի բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ․ ՊՆ Եթե անգամ Փաշինյանն ու Ալիևը պայմանավորվեն Երևանի հանձնման մասին, դա ողջունվելու է. պատգամավոր Ակցիա Տորոնտոյում՝ ի աջակցություն Բաքվում պահվող հայ գերիների Թուրքիան առաջիկա ամիսներին կսկսի «Զանգեզուրի միջանցքի»՝ իր տարածքով անցնող հատվածի աշխատանքները․ թուրք նախարար «Ազատություն» ռ/կ–ն և «Ամերիկայի ձայնը» դադարեցրել են գործունեությունը Թրամփի հրամանի պատճառով Ազգային ժողովում տեղի ունեցավ կազմակերպված հերթական շոուն․ Գառնիկ Դանիելյան Ռուսաստանի որոշելիքը չէ՝ համաձայնե՞լ, թե՞ ոչ. Մակրոն Գիշերային ակումբներից մեկում հրդեհի հետևանքով զոհերի թիվը անցել է 50-ը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 17-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 17-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մարտի 17-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Մարտի 14-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մարտի 14-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մարտի 14-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 14-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 13-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 13-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արթուր Մարտիրոսյանը Մարտի 13-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am