Բնակարանաշինության ծրագիրը, թե ծուղակ արցախցիների համար՝ Արցախի հարցը հիմնովին փակելու համար

Քաղաքաշինության կոմիտեի կայքում հրապարակվել ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների համար բնակելի տների կառուցման նախագծերը։ Հատկանշական է, որ արցախցիները այս ծրագիրը անիրատեսական ու խնդրահարուց են համարում։

Արցախի Ազգային ժողովի պատգամավոր Մետաքսե Հակոբյանը «Փաստինֆոյի» հետ զրույցում ասաց, որ արցախցիների համար բնակարանաշինության ծրագրի կարևորագույն խնդիրը քաղաքական մասն է, որն ամենաշատն է այսօր անհանգստացնում արցախցիներին՝ պայմանավարված այն հանգամանքով, որ պարտադրանք կա փոխել անձնագրերը։ «Դրա անունը դրել են ՀՀ քաղաքացիություն ստանալ, սակայն արցախցիներն այս ծրագրում տեսնում են ծուղակ՝ առ այն, որ այդպիսով իշխանությունները փորձում են արցախցիների ձեռքով փակելու Արցախի հարցը և հետագայում, անգամ այս իշխանությունների փոփոխման դեպքում և ազգային իշխանությունների իշխանավարելու պարագայում՝ շատ դժվար կամ առհասարակ անհնարին կլինի բարձրացնել արցախցիների իրավունքների կամ Արցախ վերադառնալու հարցը։
Այսինքն, սրանում բացակայում է վերադարձի բաղադրիչը, եւ շատ արցախցիներ կարծում են, որ եթե անգամ սա թեկուզ չկայացած, բայց սոցիալական ծրագիր է, ապա կհայտարարվեր, որ արցախցիներին տրվում է արժանապատիվ կեցության հնարավորություն՝ մինչև իրենց բնակավայրեր, տներ վերադառնալը։ Սա ընդունելի կլիներ,- ասաց արցախցի պատգամավորը»։

Անդրադառնալով դրա սոցիալական մասին՝ Հակոբյանը նշեց, որ այն չի կայանալու, և միայն մեկ նպատակ ունի՝ հայաստանցիներին ցուցադրելու կառավարության ղեկավարի, այսպես կոչված, «մեծ սերը»՝ արցախցիների նկատմամբ։
«Իրականում, երբ կարդում ես մանրամասները ակնհայտ է դառնում, որ արցախցիները հիմնականում բնակարան ձեռք չեն բերելու, իսկ նրանք ովքեր ձեռք կբերեն՝ ծանր ու անհասկանալի բեռի տակ են մտնելու, որից չեն կարողանալու դուրս գալ»։

Նախ, նրա դիտարկմամբ՝ հատկացվելիք գումարի չափը բավական ցածր է։ «Շրջանառվում է 5 մլն, ավելի հաճախ 3 մլն դրամը, ակնհայտ է, որ Երևանում որևէ մեկը հնարավորություն չի ունենա, անգամ մտածելու բնակարան գնելու մասին, իսկ այն մարդիկ, ովքեր ուզում են այլ քաղաքներում կամ դրանց հարակից գյուղերում փոքրիկ տներ գնել՝ նրանք էլ չեն հաջողելու, քանի որ հասանելիք գումարով սեփական տուն գնելն անիրատեսական է, եթե անգամ հաջողվի որևէ հիփոթեքային ծրագրից օգտվել, միևնույն է, գյուղում ապրողը պետք է տնտեսություն ունենա ապրելու համար, ինչը ևս չի ստացվելու»։

Անդրադառնալով սահմանամերձ շրջաններում առաջարկվող 5 մլն դրամին՝ Հակոբյանն ընդգծեց, որ սա արդեն միջազգային օրենքների և կոնվենցիաների խախտում է, երբ պատերազմից բռնի տեղահանվածներին պարտադրում են վերադառնալ սահմանամերձ շրջաններ կամ պատերազմական գոտիներ։

«Ես հիմա չեմ կարող ասել, թե կա՞ն արդյոք մարդիկ, ովքեր դիտարկել են 5 մլն-ի ծրագրով սահմանամերձ շրջաններում ապրելը՝ այն դեպքում, երբ այնտեղի մեր հայրենակիցներն ամեն ինչ անում են այնտեղ չապրելու համար»։
Հակոբյանը նաև նշեց, որ մինչև քաղաքաշինության նախարարության կողմից ծրագրի ներկայացումը՝ դեռ մեկ ամիս առաջ զրուցել է շինարարական ընկերություններից մեկի տնօրենի հետ, ում առաջարկվել է տներ կառուցել արցախցիների համար։ «Սա իրականում բիզնես ծրագիր է, որտեղ «փայ» է մտնելու իշխանությունը։ Այսինքն, իրենց տված կոպեկներից էլ է փորձելու է օգուտներ քաղել՝ առաջարկելով շինարարական ընկերություններին տներ կառուցել։ Շատերը մերժում են ծրագրին մասնակցությունը, քանի որ այն չնչին գումարը, որով հնարավոր է բնակարաններ ձեռք բերել՝ այդ շենքները կլինեն անորակ, վտանգավոր բնակության համար։ Միաժամանակ, այդ շինարարական ընկերությունները չեն պարտրաստվում կոմունալ ծառայությունները տներին հասցնել, այսինքն, ջուր, գազ, լույս բերելու հարցերը լուծել, իսկ պետությունից ասել են, որ իրենք դա չեն էլ ապահովելու։ Այսինքն, սա հերթական դատարկ ծրագիրն է, որ իրենց բազմաթիվ չիրականացրածների շարքում։

Հետևաբար պնդում եմ, որ ծրագիրը չի իրականանալու, սա կարող է բացառապես փոքր աջակցություն լինել այն արցախցիներին, որոնք մինչև այժմ համարձակություն են ունեցել և հիփոթեքային ծրագրերով տներ են գնել։ Այս ծրագրով ստացած գումարը նրանք կուղղեն այդ հիփոթեքի մարմանը»։

դիտվել է 176 անգամ
Լրահոս
Արտակարգ դեպք՝ Երևանում․ քաղաքացին ոստիկաններին հայտնել է, որ նոտարը իրեն տրամադրել է տան կեղծված վկայականներ Ադրբեջանը Շիկահողի արգելոցում 60 հա անտառ է հատել. պետական մարմինները լռում են. Hetq.am Արսեն Թորոսյա՛ն, քեզ ու քո տերերին եմ ասում․ Վահագն Չախալյան (video) Քաղաքապետարանը մանրամասներ է հայտնել ձերբակալվածների մասին Թրամփը չի մեկնի Թուրքիա՝ ռուս-ուկրաինական բանակցություններին Շենգավիթի թաղապետարանի աշխատակիցներ են ձերբակալվել Էրդողանը չի հանդիպի Ստամբուլում ՌԴ-ի և Ուկրաինայի պատվիրակություններին Շարժումը «Հաղթանակ 9/45»-ը համախմբել է ավելի քան 500 հազար մարդու՝ մայիսի 9-ի միջոցառումներին տարբեր երկրներում Движение «Победа 9/45» объединило больше 500 тысяч человек на мероприятиях 9 мая в разных странах «И правильно, и молодцы»: Путин напомнил США, кто снабжает их ядерным топливом (video) Նոր Նորքի թաղապետ կնշանակվի ԵԿՄ-ից Մարատ Սևոյանը Սա խայտառակություն է․ Սուրեն Մանուկյանի նկատմամբ աբսուրդ քրեական վարույթ են նախաձեռնել (video) ԱՄՆ-ում հայտարարել են՝ Զելենսկին Ռուսաստանի հետ բանակցությունների մեջ է մտել Թրամփի պատճառով Դուք ո՛չ պատիվ ունեք, ո՛չ բարոյականություն ու ո՛չ էլ տղամարդկային որևէ հատկանիշ. Գառնիկ Դավթյանը՝ ՔՊ-ականներին «Հայաստան» խմբակցության պատգամավորները չեն մասնակցում ԱԺ արտահերթ նիստին Որքան կտևեն Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները Լևոն Քոչարյանը ՔՊ-ին հասցնում է հոգեխանգարման (video) Փաշինյանի պարագայում Մոսկվան ստացվեց «Նիկոլ, թարս կապուտ». Աշոտյան (video) Նոր Նորքի թաղապետը հրաժարականի դիմում է ներկայացրել. «ԱրմԼուր» Արթիկի ճանապարհային վիճակը լուրջ վտանգ է ներկայացնում վարորդների և հետիոտների համար․ ահազանգում է պատգամավորը Հայտնի է դարձել Ստամբուլում ՌԴ պատվիրակության կազմը Իրերն իրենց անուններով պետք է կոչել. քպականների «քաջության» պատճառները. «Փաստ» Ռոբերտ Քոչարյանի դերը Արամ Սարգսյանի հղիության պատմության մեջ Մինչ Փաշինյանը Մոսկվայում մասնակցում էր Հաղթանակի շքերթին, Երևանում նվաստացնում էին վետերաններին. «Փաստ» Պատմությունը կարող է նաև վրեժ լուծել, երբ իրեն ծռմռում ես
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 15-ին` ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 15-ին` ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 15-ին` ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Մայիսի 15-ին` ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 14-ին` ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Մայիսի 14-ին` ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Մայիսի 14-ին` ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 14-ին` ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 13-ին` ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 13-ին` ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am