Հ1-ով հեռարձակված ռեպորտաժն ուղղված է Հակոբյանի գովերգմանը՝ խոցելի խմբի երեխաներին ցույց տալով

Հայաստանի ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմինը եզրակացություն է հրապարակել իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանի ներկայացրած բողոքի կապակցութամբ։

Ըստ բողոքի՝ 2024թ․ մայիսի 2-ին Հանրային հեռուստաընկերության Առաջին ալիքի «Լուրերի» թողարկման ժամանակ հեռարձակված «Վարչապետի տիկին Աննա Հակոբյանի անակնկալը Գյումրիի «Երեխաների տուն» մանկատան սաներին» վերնագրով ռեպորտաժը ոչ զգայուն է երեխաների իրավունքների նկատմամբ, չի բխում երեխայի լավագույն շահից: Նյութը պատմում է վարչապետի տիկին Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ Գյումրիի «Երեխաների տուն» մանկատան հատուկ խնամքի տակ գտնվող սաների՝ Երեւանի կենդանաբանական այգի այցելության մասին։ Ըստ բողոքի՝ «նյութն ուղղված է վարչապետի տիկնոջ գովերգմանը՝ խոցելի խմբի երեխաներին ցույց տալու միջոցով»։

Մանրազնին ուսումնասիրելով բողոքը, դրանում մեջբերված տեսանյութը, կապ հաստատելով Առաջին ալիքի տնօրինության հետ, ուսումնասիրելով ազգային եւ միջազգային օրենսդրությունն ու էթիկական նորմերը, Դիտորդ մարմինը եզրակացություն է հրապարակել, որով մասնավորապես արձանագրվել է, որ ռեպորտաժը պատրաստելիս լրագրողը/լրատվամիջոցը ստացել է երեխաների խնամակալի, տվալ դեպքում՝ մանկատան ղեկավարի համաձայնությունը, ինչը օրենքի պահանջ է։

Տեսանյութում երեխաների առողջական վիճակը եւ առանձնահատկությունները ցույց տալը կարող էր արվել ներառականության սկզբունքին համապատասխան։

Այդուհանդերձ, թեեւ «Լուրերի» ռեպորտաժում պատմվում է երեխաների դրական զգացմունքների, իրականացված ցանկությունների մասին, սակայն առկա են նաեւ երեխաների անօգնականությունն ու խոցելիությունը ի ցույց դնող կադրեր, ինչը համահունչ չէ երեխայի լավագույն շահի պաշտպանության սկզբունքին։

Ինչ վերաբերում է նյութում վարչապետի տիկին Աննա Հակոբյանի չափազանց ներկայության խնդրին, ապա ԴՄ-ն հորդորում է՝ հանրային գործիչների մասնակցությամբ բարեգործական կամ սոցիալական ակցիաները լուսաբանել այնպես, որ հանրային գործչի ներկայությունը չգերադասվի եւ այդպիսով չխամրեցվի ակցիայի բուն սոցիալական նշանակությունը։ Այլապես, ողջամիտ տպավորություն է ստեղծվում, որ լրագրողական նյութը ոչ թե երեխաների մասին է, այլ հանրային գործչի գործունեության գովերգման։

Դիտորդ մարմինը հորդորում է լրատվամիջոցներին՝ խոցելի վիճակում գտնվող երեխաների մասին նյութեր պատրաստելիս հնարավորինս խորհրդակցել ՄԻՊ գրասենյակի եւ երեխաների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունների հետ եւ հետեւել համապատախան ուղեցույցներին։

Մանրամասները կարդացեք եզրակացությունում՝ այստեղ։

դիտվել է 784 անգամ
Լրահոս
ՔՊ-ում իրավիճակն օր օրի սրվում է. ո՞ր պատգամավորներն են ցուգցվանգի մեջ Երևանի ավագանու նիստը թեժ է անցնելու. կրկին վեճեր են սպասվում Ի՞նչ են քննարկել անհետ կորածների մասին Հայաստանի և Ադրբեջանի միջգերատեսչական հանձնաժողովները Ի՞նչ ենթաշերտեր կան ԶՊՄԿ աշխատանքի խաթարման տակ, և ովքե՞ր ունեն շահեր Ինչո՞ւ է էկոնոմիկայի նախարարն այցելել «Սպայկա» Սերժ Սարգսյանի օրոք 42 մլն դոլարի գնված անպիտան զենքի գործն էլ հօդս ցնդեց Ովքեր են ներգրավվել Աղազարյանի եւ Ասլանյանի կուսակցությունում Ի՞նչ հարցում է կոնսենսուսի եկել աբխազահայերի մեծ մասը Հրդեհ՝ Ավշարում․ այրվել է նաեւ նախկին պատգամավորի կոնյակով տարաները Փաշինյանը թռել է Մակրոնի մոտ՝ մխիթարություն գտնելու Քանի դեռ իշխանությունը պատկանում է երկիր հանձնողին՝ գեներալ լինելը ոչինչ չի նշանակում․ Արտակ Զաքարյան Իշխանությունը խոստովանեց, որ ուղևորների ավելի քան 60 տոկոսը բոյկոտում է տրանսպորտի թանկացումը․ Թևանյան Երևանում թալանել են ՀՀ փաստաբանների պալատի փաստաբանի «Lexus»-ը Կապիտուլյանտ ոչնչություններն առաջարկում են այս տականքների հետ հաշտ֊համերաշխ ապրել․ քաղաքագետ Ռուսաստանն Ադրբեջանին ակնարկում է Ադրբեջանը երկինք է բարձրացրել Սու-25 և Սու-25 ML գրոհային ինքնաթիռները Ռումինիայի նախագահը հայտարարել է հրաժարականի մասին Արսեն Թորոսյանը Ծաղկաձորում առանձնատուն է կառուցել Փրկարարները կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը Թրամփը դավեր է նյութում Իրանի դեմ․ Փեզեշքիան Ադրբեջանի նախկին արտգործնախարարն ու նախկին այլ պաշտոնյաներ մեղադրվում են Ռուսաստանի օգտին լրտեսության մեջ Երևանում կոտրել են քաղաքապետարանի գլխավոր մասնաշենքի լուսամուտները Դատավոր Ավագ Գաբրիելյանի լիազորությունները դադարել են Իսկ հիշո՞ւմ ենք, որ այս ամբողջ կրկեսը պետական պաշտոնյաներին հնարավորինս հաշվետու պահելու համար էր Թրամփը ծաղրել է Թեյլոր Սվիֆթին
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 11-ին, ժամը 15:30-ին Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Փետրվարի 11-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Փետրվարի11-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 11-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Փետրվարի 10-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Մետաքսե Հակոբյանը Փետրվարի 10-ին, ժամը 15:30-ին Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Փետրվարի 10-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Փետրվարի 10-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Փետրվարի 10-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Փետրվարի 7-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Աննա Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am