Ինչ տեսակի հատուկ միջոցներ են կիրառվել հունիսի 12-ին. ՆԳՆ-ը հրաժարվում է պարզաբանել․ Azatutyun


Azatutyun.am-ը գրում է.

Ներքին գործերի նախարարությունը դեպքերից մեկ ամիս անց հրաժարվում է պարզաբանել, թե ինչ տեսակի հատուկ միջոցներ են կիրառվել հունիսի 12-ին Բաղրամյան-Դեմիրճյան հատվածում:
Նախարարությունից, պատասխանելով «Ազատությանը» հարցմանը, հայտնել են, որ նշված դեպքերի կապակցությամբ նախաձեռնվել են քրեական վարույթներ՝ խնդրելով համապատասխան տեղեկատվությունը ստանալու համար դիմել քննչական մարմնին:


«Ազատությունը» դեռ մեկ ամիս առաջ էր հարցում ուղարկել նախարարությանը, որտեղից էլ խնդրել էին 30-օրյա ժամկետ՝ տեղեկությունները հավաքելու համար։

Առողջապահության նախարարն էլ հունիսի 26-ին նոր հրաման է արձակել՝ կարգավորելով մինչև այս արգելված «Զարյա 3» տեսակի լուսաձայնային նռնակների կիրառման կանոնները հավաքների ժամանակ, նախարարությունը դեռ չի բացատրում, թե ինչո՞ւ: Իրավապաշտպան Դանիել Իոաննիսյանը կասկածներ ունի, որ սա կապ ունի հունիսի 12-ին ընդդիմության հանրահավաքի հետ։ Ըստ իրավապաշտպան կազմակերպության ուսումնասիրության, հունիսի 12-ին կիրառվել է «Զարյա 3» տեսակի լուսաձայնային նռնակ։

«Կիրառել են «Զարյա 3»-ներ, որոնց կարգավորումը Առողջապահության նախարարի հրամանում կիրառման պահին չի եղել։ Հետո հասկացել են, որ սխալ են արել, որոշել են գոնե հետո շտկեն սխալը, հետո նոր ներառել են դրանք առողջապահության նախարարի հրամանում», - «Ազատության» հետ զրույցում նշել է իրավապաշտպան Դանիել Իոաննիսյանը։


«Ազատությունը» Առողջապահության նախարարությանը ևս հարցում է ուղարկել, խնդրել պարզաբանել, թե ինչո՞ւ է նախարար Անահիտ Ավանեսյանը որոշել փոփոխություն անել 2012 թվականից գործող հրամանի մեջ, որտեղ «Զարյա 3» տեսակի նռնակը հիշատակված չէ։

դիտվել է 314 անգամ
Լրահոս
Հրդեհ է բռնկվել կայանված «Opel»-ում. այն վերածվել է մոխրակույտի «Իմպորտնի դիջեյներ» դեռ էլի կգան ու կգնան, կարևորն ընտրողի որոշումն է. «Փաստ» Կառավարիչը, նախապաշարումները և Եկեղեցին. «Փաստ» Ոսկյա զարդերի՝ ԱԱՀ-ով հարկման գործընթացում փոփոխություններ կլինեն Գոռ Կարապետյանն անմահացել է սեպտեմբերի 27-ին՝ Մատաղիս-Թալիշ առաջնագիծը պաշտպանելիս «Իրական Հայաստան»… Դավաճանությունը «դիվանագիտություն» է, իսկ հերոսությունն ու սխրանքը` ծաղրանք Մենք այլընտրանք չունենք․ Փեզեշքիան Դուք ինձ մի՛ բացատրեք, թե ով է դաշնակցականը, առանց հասկանալու խոսում եք հիմա․ Մինասյանը՝ Հակոբ Մովսեսին (video) Ավտոճանապարհներն այս պահին ՔՊ-ն՝ կոռուպցիոն սկանդալների կիզակետում (video) Եւ ահա եկել հասել է ժամանակը, որ ամեն մի կեղտ կոչված բան հեռացնենք մեզանից Թեժ լեզվակռիվ ԱԺ-ում․«Հերիք է ստեք, դուք ոչինչ չեք կարողանում ընկալել»,«Ես վախերով չեմ առաջնորդվում» (video) Հանուն նախընտրական արշավի՝ հակառակորդին են մատուցվում պաշտպանական կառույցի առանձնահատկությունները Մի շարք հասցեներում լույս չի լինելու Երևանում բժիշկները պայքարում են այրվածքներով հիվանդանոց տեղափոխված 68-ամյա կնոջ կյանքի համար Փորձությունների միջով անցնող Եկեղեցին զորանում է աղոթքով, համբերությամբ և ճշմարտության մեջ Ողբերգական վթար Արմավիրի մարզում. զոհեր կան Ինչ է նվիրել ռուս գործարարը Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ» ՔՊ քարտուղարին ներում են, իսկ 8 հոգևորականի մեղադրանք են առաջադրել. «Ժողովուրդ» Եկեղեցին քանդելու ճանապարհին ձեռքը «փրփուրներին» է գցում. «Փաստ» ՔՊ-ի չընտրված թեկնածուն կրկին թեկնածու է. «Հրապարակ» Վաղարշապատի ձերբակալությունների «քավորը» Արգիշտի Մեխակյանն է. «Հրապարակ» Հակոբ Մովսեսը կշարունակի ծառայել ՔՊ-ին. «Հրապարակ» Ստեղծում են քաոս, հետո մտածում՝ ինչպես հաղթահարել. «Փաստ» Ո՞ր քաղաքական ուժի հետ է ընտրություններին մասնակցելու «Ապրելու երկիրը». Փաստ
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի հասարակական-քաղաքական գործիչ Անաստաս Իսրայելյանը Փետրվարի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ական Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը Փետրվարի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Փետրվարի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Փետրվարի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Փետրվարի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Փետրվարի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Փետրվարի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Փետրվարի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԶՈՒ պահեստի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am