Արցախի հայաթափումը քաղաքակիրթ աշխարհի ամոթն է․․

Հայաստանի իշխանության ակտիվ աջակցությամբ՝ Հայաստանին բերած ահավիրքներին զուգընթաց, օրակարգ է մտցվել ադրբեջանական փախստականներին Հայաստանում բնակեցվելու հարցը։ Հայաստանի ու Ադրբեջանի իշխանությունների  նպատակը մեկն է՝ արցախցիների հարցը հանել օրակարգից։ Ադրբեջանին անընդհատ պահել պահանջողի դերում, իսկ Հայաստանը, քավ լիցե, ոչ մի պահանջ չունի։ Մոռացության է մատնվել անգամ երեք հարյուր հազարից ավելի հայ փախստականները, որոնք Բաքվից ու Ադրբեջանի տարբեր շրջաններից մի շապիկով են եկել Հայաստան։ Հայաստանի իշխանության ղեկավարն արդեն ընդունել է, որ Հայոց պատմություն գոյություն չունի , կա Հայաստանի պատմություն, որը 6 տարի է , ինչ ստեղծվել է իր պաշտոն ստանձնելու  հետ։ Հեռու չէ այն ժամանակը, որ կասի՝ Հայաստանի պատմություն գոյություն չունի, կա միայն Ադրբեջանի պատմություն, դրա համար ստեղծում է բոլոր հիմքերը։ Այն որ Ադրբեջանը կարող է խոսել փախստականներին Հայաստանում բնակեցնելու հարցը, իսկ Հայաստանի իշխանությունը ձայն չի հանում, հենց դրա վկայություններից մեկն է։ Ադրբեջանի 300 հազար փախստականներին հակակշռում են 300 հազար և ավելի հայ փախստականները, որոնց մասին արդեն մոռացվել է, որովհետր Ադրբեջանն ու Հայաստանը սինխրոն մի ողջ Արցախ են հայաթափել։ Արցախի հայաթափումը, որը քաղաքակիրթ աշխարհի ամոթն է, Ադրբեջանն ու նույն փութաջանությամբ Հայաստանը, պատմության արխիվն են նետում։ Հայաստանի իշխանությունը մի ձայն անգամ չի հանում՝  հայաթափված արցախցիներին իրենց տուն վերադարձնելու պատմական հարցի վերաբերյալ։  Թե ինչ են բանակցում՝ մարդ անգամ չի հասկանում։ Նպատակը մեկն է՝ ինչպե՞ ս հանձնել, ինչպե՞ս խաբել սեփական ժողովրդին, որ նա միայն  սեփական տնից վռնդվելուց իմանա, որ երկիր է կորցնում։

Ինչևէ, Իրանն է արդեն բարձրաձայնում արցախցիների սեփական օջախ վերադառնալու հարցը։ «Ազատությանը» տված հարցազրույցում Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին հայտարարում է, որ  «Ղարաբաղի հայ բնակիչների իրավունքները պետք է հարգվեն։ Այդ հարցը վերքի է նման, և այդ վերքը պետք է բուժվի։ Եվ եթե այդ վերքը չբուժվի, նորից հնարավոր է, որ բացվի։ Մենք հուսով ենք, որ այնպես, ինչպես Ղարաբաղի բնակիչները ոչ կամավոր լքել են իրենց տները, այնպիսի պայմաններ ստեղծվեն, որպեսզի նրանք կարողանան կամավոր վերադառնալ իրենց տները»: Սա ապտակ է առաջին հերթին Հայաստանին։ Որովհետև դա պիտի ասեր Հայաստանի իշխանության վերին աթոռին կառչածը ու ոչ թե մի անգամ, այլ օրը հազար անգամ․․․ Դրա փոխարեն նա օրը հազար անգամ իշխանական տարբեր խողովակներով հնչեցնում է արցախցիների ծտափայ օգնություն տալու  ու փախստական ադրբեջանցիներին Հայաստանում բնակեցնելու խնդիրը։ Օրը հազար անգամ խոսում ու փիար է անում Հայաստանի տարածքները միակողմանի զիջելու ու ինչ որ բանակցություն կոչվող «դզել - փչելու» վերանորոգման կետերում։ Օրը հազար անգամ՝ տարբեր խողովակներով, Հայաստանի բնակչությանն ահաբեկում է ադրբեջանական պատերազմով։ Պարզ թվաբանություն է՝ ինչքան կկարողանամ կհանձնեմ, ինչքան էլ չեմ կարողանա, Ադրբեջանը պատերազմով կվերցնի։


Հասմիկ Բաբաջանյան

«Հրապարակ օրաթերթ»

դիտվել է 177 անգամ
Լրահոս
17-ամյա տղան ընկել է պատշգամբից և ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել «Վանաձոր» ԲԿ Չմոռանանք, որ Ուկրաինայի Ռադայի մի խումբ պատգամավորներ շնորհակալություն են հայտնել Ալիեւին՝ Ռուբեն Վարդանյանին կալանավորելու եւ դատելու համար. Զոհրաբյան Հետաքրքիր է այդ ամենի համար են քայլիստներն այդքան խելագարվու՞մ ֆաշիստական Ուկրաինայի և խամաճիկ Զելենսկու համար... 37-ամյա վարորդը բեռնատարով հայտնվել է նոր կառուցվող շենքի հիմքի համար փորված փոսում Եվրոպայում Նիկոլին ասել են՝ փասա-փուսեդ հավաքի ու գնա՛․ ՊՆ նախկին նախարար (video) Ռուսաստանի և Իրանի մոտեցումները սկզբունքորեն համընկնում են․ Զախարովան՝ «Զանգեզուրի միջանցքի» մասին (video) Նիկո՛լ, լավ լսիր․ դա քո հարցը չէ․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան (video) Ինչպես է Նիկոլի անունից փախչում քաղաքացին. հարցում (video) Ալե՛ն, քո անբարոյականությանն ի պատասխան լսիր՝ ինչ են արել արցախցիները․ Ջամալյան (video) #ՀԻՄԱ․ Պատերազմը նոր փուլ մտավ․ Թրամփն ու Պուտինն ազդարարեցին (video) Փաշինյանը պետք է հետևանքների համար պատասխան տա իր ժողովրդին. Զախարովա (video) Այս թալանչիական որոշումը չի՛ անցնելու․ բոյկոտում ենք․ Սոնա Աղեկյան (video) Հիմա լսե՛ք՝ ինչպես են իրենք ամեն կերպ ուզում, որ թանկ փաթեթները վաճառեն․ ավագանու անդամ (video) Նիկոլը տվեց մեզ սպասվող սարսափելի պրոցեսների անոնսը. Դավիթ Սահակյանց (video) Երբեւէ մոնիտորինգ անցկացրե՞լ եք, թե ինչ է ձեզ, ողջ ընդիմությանն ու պետությանը տալիս բոլորիս ծաղրող եւ բացահայտ խեղկատակության վերածված այդ հարց ու պատասխան կոչվածը…Հակոբյան #ՀԻՄԱ․Ես կոնկրետ ինֆորմացիա ունեմ՝ Նիկոլը գնացել է ԱՄՆ՝ տված փողերի հարցը լուծելու․ Արշակ Կարապետյան (video) Տեսնես գոնե մի հատ տաբուրետ կգտնե՞ն համաժողովի ժամանակ սրան տան, թե՞ պատի տակ ոտքի վրա կանգնած է մնալու Ու՞մ է հաջողվել․ Ուկրաինայի օրինակով Զախարովան զգուշացրեց Հայաստանին (video) Ամերիաբանկը ՀՀ բանկային համակարգի ավտովարկերի շուկայի բացարձակ առաջատարն է Միքայել Մինասյանի մեղադրանքն ուղարկվել է դատարան Ռոբերտ Քոչարյանն ասուլիս կտա Երիտասարդները ուղեվարձը չվճարելու պատճառով վեճի են բռնվել վարորդի հետ և բռունցքով հարվածել նրա դեմքին Կոնկրետ փաստ՝ Նիկոլը որպես ադրբեջանական ազդեցության գործակալ․ Արմեն Աշոտյան Ով է Արշակ Կարապետյանի հիմնած «Համահայկական ճակատ» կուսակցության անդամը Փաշինյանը մոտ է սեփական պատմական հանցագործության խոստովանությանը. Սուրենյանց
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 14-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ ԵԿ ղեկավար Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 14-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Ավետիսյանը Փետրվարի 14-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Փետրվարի 14-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը Փետրվարի 14-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 13-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Փետրվարի 13-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Փետրվարի 13-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Փետրվարի 12-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Փետրվարի 12-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am