Արտաշատ համայնքի ղեկավարի նկատմամբ շահերի բախման հատկանիշներով վարույթ է հարուցվել. Հետք

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վարույթ է հարուցել Արարատի մարզի Արտաշատ համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանի նկատմամբ՝ շահերի բախման վերաբերյալ իրավակարգավորումներն առերևույթ խախտելու հատկանիշներով: Վարույթ հարուցելու հիմք է հանդիսացել «Հետքի»՝ «Արտաշատի ավագանու անդամի ընկերությունը՝ նույն համայնքի սուբվենցիոն ծրագրերի հաղթող» վերնագրով հոդվածը:

Հանձնաժողովը պարզել է, որ Արտաշատ համայնքի ղեկավարի հետ քաղաքական հարաբերություններով կապված անձ (Արտաշատ համայնքի ավագանու անդամ), «Գարանտ Կապիտալ Ստրոյ» ՍՊԸ-ի 100% բաժնեմասի սեփականատեր և տնօրեն Նարեկ Բաղդասարյանի հետ իրականացված գնման գործընթացի արդյունքում 2023թ. նոյեմբերի 7-ին գնման պայմանագրի կնքմամբ Կառլեն Մկրտչյանն իր լիազորությունների շրջանակում կատարել է գործողություն (անգործություն), որն առերևույթ հանգեցրել է կամ կարող էր հանգեցնել շահերի բախման իրավիճակի առաջացման: Մինչդեռ, որպես քաղաքական պաշտոն զբաղեցնող անձ, այդ մասին «Հանրային ծառայության» մասին օրենքով սահմանված կարգով 10-օրյա ժամկետում գրավոր հայտարարություն չի ներկայացրել հանձնաժողով՝ այդ կերպ թույլ տալով օրենքի առերևույթ խախտում:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

դիտվել է 122 անգամ
Լրահոս
Քանի դեռ իշխանությունը պատկանում է երկիր հանձնողին՝ գեներալ լինելը ոչինչ չի նշանակում․ Արտակ Զաքարյան Իշխանությունը խոստովանեց, որ ուղևորների ավելի քան 60 տոկոսը բոյկոտում է տրանսպորտի թանկացումը․ Թևանյան Երևանում թալանել են ՀՀ փաստաբանների պալատի փաստաբանի «Lexus»-ը Կապիտուլյանտ ոչնչություններն առաջարկում են այս տականքների հետ հաշտ֊համերաշխ ապրել․ քաղաքագետ Ռուսաստանն Ադրբեջանին ակնարկում է Ադրբեջանը երկինք է բարձրացրել Սու-25 և Սու-25 ML գրոհային ինքնաթիռները Ռումինիայի նախագահը հայտարարել է հրաժարականի մասին Արսեն Թորոսյանը Ծաղկաձորում առանձնատուն է կառուցել Փրկարարները կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը Թրամփը դավեր է նյութում Իրանի դեմ․ Փեզեշքիան Ադրբեջանի նախկին արտգործնախարարն ու նախկին այլ պաշտոնյաներ մեղադրվում են Ռուսաստանի օգտին լրտեսության մեջ Երևանում կոտրել են քաղաքապետարանի գլխավոր մասնաշենքի լուսամուտները Դատավոր Ավագ Գաբրիելյանի լիազորությունները դադարել են Իսկ հիշո՞ւմ ենք, որ այս ամբողջ կրկեսը պետական պաշտոնյաներին հնարավորինս հաշվետու պահելու համար էր Թրամփը ծաղրել է Թեյլոր Սվիֆթին Գոլդ համարանիշներն այսուհետ կլինեն միայն աճուրդով Հայ-թուրքական սահմանի Մարգարայի անցակետի բացումը երբ է նախատեսված Դավիթաշենի բարձրահարկ շենքից 68-ամյա կինն իրեն ցած է նետել Էլեկտրական սղոցով, ապա կացնով հարվածել է 36-ամյա տղամարդուն, կրակել` ոստիկանների ուղղությամբ Սա իր համար փայլուն հանդիպում չէ. Փափազյան «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի պետը հրաժարականի դիմում է ներկայացրել Սևանի, Ջրաբերի և Մերձավանի դեպքերը վկայում են՝ երկրում իրավակարգն ու պետական վերահսկողությունը կաթվածահար վիճակում են. Դանիելյան Հայաստանում խորանում է հիասթափությունը ոչ միայն իշխող վերնախավից, այլև ողջ քաղաքական համակարգից․ ՊԵԿ նախկին նախագահ Ֆրանսիայի Սենատում հայերի՝ Լեռնային Ղարաբաղ վերադարձի վերաբերյալ համաժողով է տեղի ունեցել Ահազանգ․ Արմավիրում դադարեցվում են մանրէաբանական լաբորատորիայի աշխատանքները
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 11-ին, ժամը 15:30-ին Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Փետրվարի 11-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Փետրվարի11-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 11-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Փետրվարի 10-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Մետաքսե Հակոբյանը Փետրվարի 10-ին, ժամը 15:30-ին Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Փետրվարի 10-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Փետրվարի 10-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Փետրվարի 10-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Փետրվարի 7-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Աննա Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am