Դատախազը պահանջեց մեղավոր ճանաչել ազգային հերոս Անդրանիկ Փիլոյանին և գործով անցնող 12 ամբաստանյալներին․ Iravaban.net

Հակակոռուպցիոն քրեական դատարանում այսօր՝ hուլիսի 12-ին, շարունակվեց Հայաստանի ազգային հերոս, Արտակարգ իրավիճակների նախկին նախարար Անդրանիկ Փիլոյանի և ևս 12 ամբաստանյալների գործով դատական նիստը։ Այն նախագահում է դատավոր Տիգրան Դավթյանը։


Նշենք, որ բացի Անդրանիկ Փիլոյանից մեղադրանք է առաջադրվել նաև Աշոտ Հակոբյանին, Վիգեն Մկրտչյանին, Հրաչյա Երեմյանին, Միհրդատ Մաթևոսյանին, Արթուր Օհանյանին, Արա Յաղջյանին, Գոռ Համբարձումյանին, Արտակ Բեյբությանին, Թաթուլ Գևորգյանին, Տիգրան Գասպարյանին, Գագիկ Պողոսյանին և Վիգեն Գրիգորյանին։

Iravaban.net-ի փոխանցմամբ՝ այսօրվա դատական նիստին եզրափակիչ ելույթով հանդես եկավ հանրային մեղադրող, դատախազ Կորյուն Սերոբյանը։


Հանրային մեղադրողն իր խոսքում շեշտեց այն հանգամանքը, որ մեղադրյալների նկատմամբ դեռևս նախաքննության ընթացքում քրեական հետապնդում հարուցելիս հաշվի են առնվել քրեական օրենսդրության հետազոտության կանոնները։

Մեղադրանքի փաստական հիմքերն ու գործողությունները կրկին չներկայացվեցին՝ հաշվի առնելով, որ դրանց հրապարակման անհրաժեշտությունն առկա չէ և դատավարության մասնակիցներին արդեն իսկ հայտնի է։

«Որևէ մեկի համար գաղտնիք չէ այն, որ ինչպես մեր պետության, այնպես էլ քաղաքացիների համար, կոռուպցիոն յուրաքանչյուր դրսևորում իրական սպառնալիք է պետության տնտեսության զարգացման, պետական յուրաքանչյուր ապարատի բնականոն գործունեության, օրենքի և իրավունքի գերակայության հաստատման, օրենքի առջև բոլորի հավասարության սկզբունքի պահպանման և, ի վերջո, արդարադատության հաստատման, դրա վերականգնման համար»,-նշեց նա։

Դատախազն իր ելույթում կարևորեց նաև այս գործով տեսաձայնագրման ապահովումը, ինչն ի սկզբանե մեղադրյալների առարկությամբ չի իրականացվել։

«Եթե նկատեցիք, մեղադրյալների ցանկությամբ սույն դատաքննությունը տեսաձայնագրությամբ չհեռարձակվեց, ինչը, սակայն, կարծում եմ, որ նպատակահարմար կլիներ, որպեսզի հանրության լայն շրջանակները տեղեկացված լինեին դատաքննության մասին, որը ևս կունենար մեծ նշանակություն այն պաշտոնատար անձանց համար, ովքերմտածել են, որ կարող են թույլ տալ կոռուպցիոն արարքներ և չպատժվել։

Հենց այս նպատակն էի հետապնդում նաև ես, ինչով պայմանավորված չէի առարկում, որպեսզի ԶԼՄ ներկայացուցիչների կողմից տեսաձայնագրությամբ հրապարակվեր այս դատաքննության ընթացքը։ Այնուամենայնիվ, արդարության համար պետք է նշեմ, որ կան դատական նիստեր, երբ նույն ԶԼՄ ներկայացուցիչների կողմից լուսաբանվել են, և ես ինքս նկատել եմ, որ դատական նիստի ավարտից հետո համացանցում տարածվել են հիմնական դատալսումների ընթացքում տեղի ունեցած իրադարձությունները»,-ասաց նա։

Հանրային մեղադրողն ընդգծեց, որ մեղադրողներին վերագրվող արարքները բաժանվում են 2 խմբի, մի խումբը վերաբերում է կաշառք տալուն, ստանալուն, կաշառքի միջնորդությանը, կաշառք ստանալուն օժանդակելուն և պաշտոնական լիազորությունները չարաշահելուն, իսկ մյուս խումբը վերաբերում է իրական ազդեցությունն օգտագործելով ապօրինի վարձատրություն ստանալուն, տալուն և դրանց հանցակցելուն։

Խոսելով առաջին խմբի մեջ ներառված հանցանքների մասին՝ հանրային մեղադրողն իր վերլուծությունը ներկայացրեց մեղադրյալ Անդրանիկ Փիլոյանի կողմից հիփոթեքային վարկի տեսքով ձեռք բերված ջեռուցման համակարգի դրվագի մասին։ Գործողությունը կատարվել է Հրաչյա Երեմյանի կողմից, վերջինս նշել էր, որ կաթսայի ու սարքավորումների ընդհանուր գինը կկազմեն 750-800 հազար դրամ։

«Դատարանում Հրաչյա Երեմյան մասամբ պնդել է նախաքննական ցուցմունքը և հայտնել, որ նախաքննության ընթացքում գտնվել է հուզված վիճակում, ասել է, թե իբր ամբողջ գումարը տվել է Անդրանիկ Փիլոյանին, սակայն չի ասել, որ 400 հազար դրամը Անդրանիկ Փիլոյանն իրեն տվել է վարորդի՝ Վահանի միջոցով։ Պնդել է, որ անորակ դետալները վաճառել է 270 հազար դրամով, 30 հազար դրամ ավելացրել է և 300 հազար դրամ տվել Աշոտ Հակոբյանին։ Կաթսայի և մյուս դետալների նկարներն ուղարկվել են Անդրանիկ Փիլոյանին»։

Դատարանում ցուցմունք տալիս մեղադրյալ Աշոտ Հակոբյանը հայտնել է, որ Հրաչյա Երեմյանի հետ ձեռք է բերել պայմանավորվածություն, որի արդյունքում վերջինս 490 հազար դրամով գնել է որակյալ դետալներ, իսկ Երեմյանն այդ գումարը մաս-մաս վերադարձրել է իրեն։

«Մեղադրյալների ցուցմուքներում առկա են էական հակասություններ․ Անդրանիկ Փիլոյանը նշում է 200 հազար դրամ դետալները խանութ վերադարձնելու մասին, Հրաչյա Երեմյանը պնդում է՝ դետալներն ինքն է անձամբ վաճառել 300 հազար դրամով և մաս-մաս տվել Աշոտ Հակոբյանին, իսկ Հակոբյանը նշում է, որ 490 հազար դրամ է տվել իրեն Հրաչյա Երեմյանը, որով էլ գնել է որակյալ դետալներ»,-ասաց հանրային մեղադրողը։

Նա ներկայացրեց նաև նշված դրվագների վերաբերյալ մեղադրյալների միջև տեղի ունեցած հեռախոսային խոսակցությունները, որոնք հակառակ պատկերն են ստեղծում։

Հաջորդ դատական նիստը՝ օգոստոսի 9-ին։

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։

դիտվել է 654 անգամ
Լրահոս
Արարատում բախվել են «Opel»-ն ու «Mercedes»-ը, վիրավnրներ կան Ասադը սկսել է կապեր փնտրել Թուրքիայի հետ Ամբողջ «առաջադեմ» աշխարհը վրացի ոստիկաններին հիմա դատապարտում է․ Կարեն Վրթանեսյան Բայդենը 2 քրեական գործով ներում է շնորհել որդուն Ինչու՞ հանկարծ համայնքապետի ԺՊ թեկնածուն պետք է լինի հենց ՔՊ կամ ՔՊ-ի համակիր․ Արմենուհի Կյուրեղյան Վրաստանում և Հայաստանում տեղի ունեցող բողոքի ակցիաները Կոչ ենք անում լինել զգոն և պատրաստ՝ ամեն ձև օժանդակություն տրամադրելու սիրիահայ համայնքին․ ՀՅԴ Բյուրո Այսօր շարունակվելու է «Հունիսի 12-ի» գործով դատավարությունը. Ռուբեն Մելիքյան Հալեպի հյուպատոսը թռել ա․ Բրախողներն ու հավատարիմները․ Հովհաննես Իշխանյան Մենք հասնելու ենք մեր նպատակին․ Համահայկական ճակատ կուսակցության առաջնորդ Արշակ Կարապետյանի ելույթը (video) Խմբակցությունից ինձ չեն հեռացրել. Ես հանդիպել եմ նաեւ Ռոբերտ Քոչարյանի հետ. Գեղամ Նազարյան Այսօրվա ծանր վիճակում մենք հստակ գնում ենք մի տրամաբանական ավարտի․․․ ՀՃԿ նախագահ Արսեն Վարդանյան (video) Հազարավոր աշխատատեղերի փակում, համատարած թանկացումներ․ 2025-ի մռայլ հեռանկարները «Բանգլադեշցի» սադիստը շարունակում է կրակել շներին Վերին Լարսն անցնելուն է սպասում 1000 հայկական բեռնատար Ավտոբուսներում և տրոլեյբուսներում այսօրվանից գործելու է բանկային քարտով վճարման եղանակը #ՈՒՂԻՂ․ Աննա Հակոբյանը կարող է իրեն վնասել Փաշինյանի պատճառով․ Էդգար Ղազարյան (video) Աննա Հակոբյանի ազգականն ինքնաառաջադրվել է որպես Գյումրու քաղաքապետի պաշտոնակատար․ ՀԺ Սիրած աղջկան լոգարանից առևանգած պարեկն ազատվել է աշխատանքից Դիվանագետներին տրվող հավելավճարները կավելացվեն․ նախագիծը քննարկվեց ԱԺ հանձնաժողովում (video) Զինյալներն ամբողջությամբ գրավել են Հալեպը, Հայոց թեմի Ազգային առաջնորդարանը շարունակում է հայ համայնքին տիրություն անել. սիրիահայ պատգամավոր Իրական քաղաքական առաջարկներն՝ ընդդեմ պոպուլիստական թատրոնի Նոր նշանակում Երևանի քաղաքապետարանում «ԼՈԽ» Նիկո՛լ, անցիր օրենքները կարդալու. ավանտյուրադ էլ չի անցնում. Գևորգ Պետրոսյան (video) Որոշ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինի
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 2-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Դեկտեմբերի 2-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Դեկտեմբերի 2-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Դեկտեմբերի 2-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Նոյեմբերի 29-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Նոյեմբերի 29-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Էլեոնորա Մանանդյանը Նոյեմբերի 29-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Նոյեմբերի 29-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Նոյեմբերի 29-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Նոյեմբերի 27-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am