Հայաստանը տարածքային հավակնություններ չունի․ ՔՊ-ական

ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը ԲՐԻԿՍ-ի 10-րդ խորհրդարանական համաժողովի իր ելույթում նշել է, որ արդեն սահմանազատվել է հայ-ադրբեջանական սահմանի մոտ 12 կմ հատվածը, և երկու կողմերի սահմանապահ ծառայությունները տեղակայվել են սահմանի համապատասխան հատվածներում:

«Հայաստանը միջազգայնորեն ճանաչված իր տարածքից դուրս հավակնություններ չունի և պատրաստ է կառուցողական ու ինտենսիվ աշխատանք տանել սահմանազատման գործընթացը շարունակելու և կարճ ժամանակում խաղաղության պայմանագիր կնքելու ու ստորագրելու ուղղությամբ»,- ասել է Ռուբինյանը:

Նա ընդգծել է, որ Հայաստանը ոչ միայն պատրաստ է, այլև շահագրգռված է միջազգային տարանցիկ երթուղիների մաս դառնալ տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման ճանապարհով: ԱԺ փոխխոսնակի խոսքով` կասկած չկա, որ Հարավային Կովկասում խոշոր ենթակառուցվածքային նախագծերը կարող են միավորող գործոն դառնալ տարածաշրջանի երկրների համար և ոչ միայն:

«Հարավային Կովկասում տրանսպորտային երթուղիների վերականգնումը և բացումը պետք է հանգեցնի տնտեսական հարաբերությունների համակարգի կայուն տարածաշրջանային մոդելի ձևավորման»,- ասել է Ռուբինյանը:

Այս համատեքստում նա նշել է, որ խաղաղության օրակարգի և տարածաշրջանային զարգացման հեռանկարի շրջանակում ՀՀ կառավարությունը մշակել է «խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որը տարածաշրջանային բոլոր ենթակառուցվածքների ապաշրջափակման նախագիծ է՝ հիմնված երկրների ինքնիշխանության և իրավասության լիակատար հարգանքի, հավասարության և փոխադարձության սկզբունքների վրա։

«Միավորելով բոլոր կողմերի շահերը՝ մենք պատմական հնարավորություն կունենանք նախադրյալներ ստեղծելու տարածաշրջանի համագործակցության, փոխկախվածության և բարգավաճման համար»,- ընդգծել է ԱԺ փոխնախագահը։

Ռուբինյանը նշել է, որ Հայաստանը կողմ է քաղաքական երկխոսության առողջացմանը և միջազգային հարաբերություններում կայունության բարձրացմանը: Նրա խոսքով՝ Հայաստանը բոլոր շահագրգիռ գործընկերների միջև իրավահավասար և կառուցողական համագործակցության կողմնակից է։

դիտվել է 150 անգամ
Լրահոս
ՔՊ տիկնայք «ֆլիրտի» մարաթոն են հայտարարել. «Հրապարակ» «Գերագույն խորհուրդ» պատգամավորական ակումբը վերահաստատել է իր աջակցությունը Եկեղեցուն ու Վեհափառին Ալիև․ «Զանգեզուրի միջանցքի» ստեղծումը մեր նախաձեռնությունն էր, և մենք արդեն մոտ ենք այդ նպատակին Ռուսաստանը մարդասիրական հիմքով կազատի ամերիկացի Ռոբերտ Գիլմանին․ Թրամփ 103-ամյա վետերանը կհարցաքննվի Գոհար Ղումաշյանի գործով «Արցախի ժողովրդի քաղաքական կամքը չի վերացվել և չի կարող վերացվել» Եվրոպական անվանի ակումբը կարող է վերսկսել Նաիր Թիկնիզյանի տրանսֆերի շուրջ բանակցությունները Միջերկրական ծովում ջրի ջերմաստիճանը հասել է բացառիկ բարձր արժեքի Փաշինյանի դուստրը ներգրավված է Արդարադատության նախարարության աշխատանքներում Պաղեստինի նախագահը մեկնում է Թուրքիա. ինչ է սպասվում Հալաբյանում երկաթե թիթեղների տակ հայտնաբերված նորածնին այս պահին հնարավոր չէ որդեգրել. ԱՍՀՆ-ն մանրամասնում է ընթացակարգը Մոտոցիկլը բախվել է Պռոշյանի դիսպետչերական կետին․ օտարերկրացի մոտոցիկլավարն ու ուղևորը տեղափոխվել են Լիբանանը դարձել է մերձավորարևելյան առաջին երկիրը, որը չեղարկել է մահապատիժը 44-օրյա պատերազմnւմ անհայտ կորած Արմեն Մարգարյանի ընտանիքում ծնվել է նրա քույրը՝ Մարիամը Ալիկ Ալեքսանյանի կալանավորելու որոշումը բացարձակ հիմնավորում չունի, տիպիկ շաբլոնային ձևակերպում է Արման Ծառուկյանն իմացել է իր հաջորդ մրցակցի անունը Արտառոց դեպք՝ Երևանում․ 37-ամյա տղամարդուն նախ ծեծի են ենթարկել, ապա նրանից 17 մլն դրամ պահանջել 39․2 °C Երևանում․ հուլիս ամսվա եղանակային ռեկորդները Հայաստանում Պետական դավաճանության մեղադրանքով կալանավորվածը ինքնասպանության փորձ է կատարել ԱԺ-ում իշխող մեծամասնությունը ժխտում է ՀՀ-ում քաղբանտարկյալների առկայությունը․ Աշոտյան Կայարանում կատարված ավազակությունը բացահայտվել է․ մեկ անձ ձերբակալվել է Քրդական կուսակցությունը հայտարարել է Իրաքի հյուսիսում իր շտաբի վրա իրանական հրթիռի հարվածի մասին Մի կողմից Կաթողիկոսին դիմում են աշխարհիկ անունով, մյուս կողմից նրան դատում է որպես Կաթողիկոս. Արթուր Ղամբարյան Արաղչին՝ Գերմանիայի ԱԳ նախարարին. Հորմուզի նեղուցում անկայունությունը պայմանավորված է ԱՄՆ-ի և Իսրայելի ագրեսիայով Երկրի 1,4 մլրդ դոլարի ռազմական բյուջեն մոտ 200 մլն դոլար է տասնամյակ առաջվա գներով. Արթուր Խաչատրյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Օգոստոսի 12-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անի Գևորգյանը Օգոստոսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Օգոստոսի 11-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Օգոստոսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Օգոստոսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 10-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am