«Հայոց պատմության» ոդիսականը․ Ավետիք Չալաբյան

«Հայաքվե» քաղաքացիական նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Երեկ Հայաստանում կառավարող կապիտուլացիոն վարչախումբը իր հերթական կամայական և հակաժողովրդական որոշմամբ փորձեց չեղարկել «Հայոց պատմություն» դպրոցական առարկան։ Ակնհայտորեն, դա իրենց պատվիրատուի հերթական քմհաճույքն է, որն իրենք փորձում են իրականացնել՝ ի հեճուկս մեր ժողովրդի համառ դիմադրության։

Հիշեցնեմ, որ չնայած վարչախմբի հուսահատ ճիգերին, հայ հանրությունը միարժեք մերժել է այս նախագիծը։ Մոտ 12,000 քաղաքացի «Դեմ» է քվեարկել նախագծին՝ Արդարադատության նախարարության պաշտոնական հարթակում, և նրա տակ 500-ին հասնող հիմնավոր «Դեմ» արձագանք թողել, որը պարտավորեցնող բնույթ ունի նախագծի հեղինակների համար։ Ավելին, բազմաթիվ պատմաբան գիտնականներ և մանկավարժներ ևս միարժեք «Դեմ» արտահայտվեցին այս նախաձեռնությանը։ Նախագծի հիմնական ջատագով Նիկոլ Փաշինյանը ստիպված եղավ իր վրա վերցնել ողջ պատասխանատվությունը այն Կառավարության նիստում հաստատելու համար, փաստացի չթաքցնելով, որ թերևս Ալիևի հերթական պատվերն է կատարում։

Մեր «Հայաքվե» քաղաքացիական նախաձեռնությունն առաջին օրվանից սկզբունքային դիրքորոշում է ստանձնել այս հարցում՝ հետևողականորեն պայքարելով ներկայացված նախագծի դեմ և հիմա էլ շարունակելու է իր պայքարը, որպեսզի «Հայոց պատմություն»-ը վերադառնա մեր դպրոցներ և նրանով դաստիարակվեն մեր երեխաները։

Այժմ արդեն ակնհայտ է, որ դրա ճանապարհը անցնում է մեր երկիրը կապիտուլացիոն վարչախմբից ազատելու միջոցով, ուստի մենք ջանք չենք խնայելու՝ այդ նպատակին հասնելու համար։ Մեր երեխաները դաստիարակվելու են մեր հայոց պատմությամբ, ապրելու են մեր հայոց երկրում, մեր հայկական արժեքներով, իսկ բոլորը, ովքեր փորձում են այդ ամբողջը մեզնից խլել, ուղարկվելու են պատմության աղբանոց»։

դիտվել է 114 անգամ
Լրահոս
Հերի՛ք է․ պարզ ասեք մարդկանց՝ գույքահարկը թանկացնում եք. ընդդիմադիր (video) Սփյուռքահայերից շուրջ 310 մլն դրամ հափշտակելու մեջ մեղադրվողը հուշագիր է ստորագրել Աննա Հակոբյանի հետ՝ նրա հիմնադրամին աջակցելու համար. Hayastan.news #ՈՒՂԻՂ․ Բաքվի դատարանի կադրերից ավելի շատ պետք է վախենան Փաշինյանն ու Ալիևը․ Էդգար Ղազարյան (video) Դոնալդ Թրամփ. դեպի նախագահություն տանող ուղին․ «Ամերիկայի ձայն» ԱՄՆ-ին պետք է հրադադար, որովհետև պատերազմները սկսել են սպառել Նահանգներին. Հակոբ Բադալյան Ես ազգային արտակարգ դրություն եմ հայտարարում և զորքեր ուղարկում հարավային սահման. Թրամփ Պաշտոն՝ Արայիկ Հարությունյանին Իքիբիր եւ քյաբաբ՝ ոստիկանությանը. գնում Տավուշում պայքար են ուզում` առաջնորդ չկա Կապանում պատրաստվում են ընտրությունների Ես կստորագրեմ մի շարք պատմական գործադիր հրամաններ, որոնք կսկսեն Ամերիկայի ամբողջական վերականգնումը. Թրամփ Ի ցույց է դրվելու խայտառակ ստվերի չափերը և հովանավորչությունը... Մեսրոպ Մանուկյան Ի՞նչ անոմալիաներ են դիտվել Հայաստանում 2024 թվականի ընթացքում «Իմ թաղումը, 2018 թվական». Արմեն Աշոտյանն արխիվային տեսանյութ է հրապարակել Բայդենն իր նախագահության վերջին ժամերին ներում է շնորհել իր ընտանիքի հինգ անդամներին Ունենք քաղաքացու վրա թքող ԱԺ նախագահ, ժողովրդի հիմնական մասին համբալ ասող քաղաքապետի հայր և ԲԴԽ հայհոյախոս գիտնական անդամ․ Ժաննա Ալեքսանյան Մենք շուտով կփոխենք Մեքսիկական ծոցի անունը. Թրամփ Հայկ Կոնջորյան, հորդորում եմ չխոսել բաներից, ինչից խելքդ չի հասնում․ Անահիտ Սարգսյան Սաղ լավ է լինելու, բայց միայն Ամերիկայում․ Ռուբեն Մելիքյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է պատից «հսկել» Հովիկ Աղազարյանին ՔՊ-ն որոշել է, չնայած դժգոհություններին, ատելության խոսքի «գուրու» Ալեքսանդր Սիրունյանին ընտրել ԲԴԽ անդամ Տոտալ բոյկոտ. ինչպե՞ս են քաղաքացիներն արձագանքում իշխանության հերթական «գլուխգործոցներին» Ո՞ւմ նախաձեռնությունն է Կարապետյանի, Աջապահյանի ու Բազեյանի մասնակցությամբ խորհուրդ ստեղծելու գաղափարը Փոխնախարարի որդին ազատվել է բանակից. Փաշինյանը նոր խստացումներ է անում Ո՞վ կվճարի քաղաքացիների տուգանքները. նոր բում
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունվարի 21-ին, ժամը 16:30-ին Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հունվարի 20-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հունվարի 20-ին, ժամը 16:30-ին մի խումբ քաղաքացիներ իրենց բողոքի ձայնը կբարձրացնեն Երևանի քաղաքապետարանի մոտ Հունվարի 20-ին, ժամը 14:30-ին Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունվարի 20-ին, ժամը 12:30-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունվարի 20-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հունվարի 17-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունվարի 17-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը Հունվարի 17-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունվարի 17-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am