«Շուռ տված» հայեր ամենուր կան․ Արմեն Այվազյան

Քաղաքագետ Արմեն Այվազյանը գրառում է կատարել․


Ընդամենը մի քանի օր առաջ՝ հուլիսի 7-ին, մի գրառմամբ քննադատեցի հայկական ծագում ունեցող ռուս քաղաքական վերլուծաբան Սերգեյ Կուրղինյանի հակահայկական վայրահաչոցը՝ նկատելով, որ նմանատիպ «շուռ տված» հայեր կան նաև ԱՄՆ-ում, Եվրոպայում և այլուր։
Իսկ արդեն երեկ Mediamax.am-ը հարցազրույցի էր հրավիրել հայոց պատմության հայտնի կեղծարար, ծագումով հայ Ռոնալդ Սյունիին։ Սկզբում հարցազրույց վարողը, չգիտես ինչու, հարկ համարեց նկատել, թե Հայաստանում և Սփյուռքում Սյունիին քննադատել են իբր ոչ թե նրա կեղծարարության, այլ «հայոց պատմության որոշ դրվագները ոչ ավանդական ձևով ներկայացնելու և վերլուծելու համար»։ Փաստերի ինչպիսի՜ նուրբ նենգափոխություն։ Այսինքն, ըստ Mediamax.am-ի, Սյունին դեռ մի բան էլ հայերին լավություն է արել՝ իբր նորովի է ուսումնասիրել հայոց պատմությունը, բայց Հայաստանի և Սփյուռքի հետադեմ պատմաբանները դա չեն հասկացել։ Իրականում, Ռ. Սյունիին առաջին անգամ հանգամանորեն քննադատել եմ ես՝ դեռևս 1998 թ. հրապարակված «Հայաստանի պատմության լուսաբանումը ամերիկյան պատմագրության մեջ. քննական տեսություն» մենագրության մեջ։ Հետագայում դարձյալ անդրադարձել եմ նրա կեղծիքներին և հակահայկական գործունեությանը։
Ինչևիցե։ Մեդիամաքսի տաղավարում Սյունին, նախ, հիշեցրեց Ղարաբաղյան հակամարտության «կարգավորման» իր և Դեյվիդ Լեյթին անվամբ մի հակահայ «գիտնականի»՝ դեռևս 1999 թ. առաջարկած համատեղ (ԱՄՆ պետդեպարտամենտի պատվիրած) թեզերը, ըստ որոնց, դեռ այն ժամանակ Լեռնային Ղարաբաղը պետք է հրաժարվեր «ոչ միայն իր անկախությունից, այլև որևէ հստակ կարգավիճակի պահանջից», վերադարձներ ազատագրված բոլոր տարածքները (ներառյալ Լաչինը), գործնականում վերացներ պաշտպանության բանակը և մնար ոստիկանական ուժերի հույսին, թույլ տար ադրբեջանցիներին մուտք գործել Ղարաբաղ, Ստեփանակերտի գլխավոր վարչական շենքի վրա տնկեր ադրբեջանական դրոշը, «Շուշին կիսով չափ հայերով, կիսով չափ ադրբեջանցիներով բնակեցված քաղաք դարձնել» և այլն։ Այս ամենի մասին գրել եմ դեռևս 2021 թ. հուլիսի 6-ին, ապա նորից 2023 թ. հուլիսի 3-ին (հղումները՝ մեկնաբանությունների դաշտում)։
Իսկ ի՞նչ էր եկել այս անգամ ասելու Ռ. Սյունին։ Ներկայացնեմ նրա երեկվա քարոզի գլխավոր դրույթները, որոնք, փաստորեն, հորդորում են մեզ ամբողջությամբ հանձնվել և ընդունել Ադրբեջանի հերթական պահանջները։ Եվ այսպես, ըստ Ռ. Սյունիի՝
1) Հայաստանն իրեն թույլ է տվել վարել «կայսերական» քաղաքականություն, անցել է իր հնարավորությունների սահմանները, ֆանտաստիկ երազներ է ունեցել «նոր Իսրայել» դառնալու մասին, այդ պատճառով էլ հենց տեղի է ունեցել Արցախի հայաթափումը։ Այսինքն՝ ասել կուզի Սյունին, կատարվածի մեղավորը Հայաստանն է։ Ճիշտ ու ճիշտ ինչպես ասում են Ադրբեջանն ու Թուրքիան և նրանց դաշնակից կայսրություններն ու պետությունները։
2) Սյունին, իր սովորության համաձայն, կեղծում է, երբ ասում է, թե ՀՀ-ում զիջումների ցանկություն չի եղել։ Այդպես չէ։ ՀՀ նախորդ բոլոր իշխանություններն էլ համաձայնվել են կործանարար զիջումներ կատարել հօգուտ Ադրբեջանի, բայց Բաքուն դրանք բավարար չի համարել։
3) Ըստ Ռ. Սյունիի, հայերն այժմ պետք է հաշտվեն այն մտքի հետ, որ Արցախը կորսված է։
4) Հայաստանը պետք է նոր «զիջումներ կատարի» անի Ադրբեջանին (“Armenia must make concessions”), այդ թվում՝
a. փոխի իր սահմանադրությունը,
b. համաձայնվի հոգուտ Ադրբեջանի կատարվելիք սահմանների ձևափոխումների հետ,
c. «լրջորեն քննարկի Ադրբեջանին ինչ-որ տիպի միջանցք տրամադրելու հարցը» (“serious discussions about some kind of the corridor”)։
Եվ այդ ամենը, ըստ Սյունիի, Փաշինյանի կառավարությունը լավ հասկանում է և փորձում է այդ ուղղությամբ շարժվել։
Վերջերս Սյունիի հնչեցրած նույն կետերն էր առաջադրում նաև ԱՄՆ-ի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ, դեսպան Ջեյմս Ուորլիքը, ինչի մասին գրել եմ հունիսի 24-ի գրառմանս մեջ (հղումը՝ մեկնաբանությունների դաշտում)։ Փաստորեն, ԱՄՆ-ից Ռ. Սյունիին գործուղել են Հայաստան հերթական անգամ հայերին համոզելու, որ նրանք դեռ շա՜տ տալիք ունեն Ադրբեջանին և Թուրքիային։
Կարճ ասած՝ Սյունին իր սովորական ռեպերտուարի մեջ է՝ ջանադրաբար կատարում է ԱՄՆ պետդեպարտամենտի պատվերը։ Միայն թե ցավալի է, որ նույն Mediamax.am-ը երբեք հարցազրույցի չի հրավիրել, օրինակ, ինձ, ով Սյունիի և մյուսների նմանատիպ կործանարար թեզերը, ինչպես նաև հայոց պատմության նրա կեղծիքները քննադատել է բազմիցս՝ 1998 թվականից սկսած ու մինչև այսօր։ Որքանո՞վ են հայկական, առհասարակ, ՀՀ-ում գործող բազմաթիվ ԶԼՄ-ները։ Այս հարցին դեռ պետք է մի օր պատասխան տրվի։
Այսքանով սահմանափակվեմ, որովհետև ժամանակս, ցավոք, սուղ է։
Հ.գ. Ստորև՝ մեկնաբանությունների դաշտում զետեղում եմ մի շարք հղումներ վերը հիշատակված գրառումներիս և Սյունիի վերջին հարցազրույցին։

դիտվել է 409 անգամ
Լրահոս
Պեսկով. Ռուսաստանը բանակցություններ է վարում ԱՄՆ-ի հետ, ինտենսիվ աշխատանք է ընթանում Սպիտակ տուն․ ԱՄՆ-ն առևտրային գործարքների վերաբերյալ առաջարկներ է ստացել 18 երկրներից Ֆրանսիացի սենատոր Վալերի Բուայեն, Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացման օրինագծի հեղինակ. Վլադիմիր Մարտիրոսյան Պուտինը պատրաստ է ուկրաինական կողմի հետ շփումներին. Պեսկով Բաքվում շարունակվում է Ռուբեն Վարդանյանի շինծու դատը, «տուժողներ» են ելույթ ունեցել Կանխարգելե՛լ այս վտանգավոր ձկնատեսակի ներկրումը Հայաստան․ Ահազանգ Մեծ Բրիտանիայի խորհրդարանի երկու պալատների անդամները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը Նրանք, ովքեր ասում են՝ Արցախի էջը փակված չէ, բա «Կարսյան շարժում» խի՞ չեք սկսում․ Գեղամ Նազարյան Սահմանազատման նոր փուլում ևս Ադրբեջանին տարածքներ են տրվելու․ Սարգսյան Ամենայն Հայոց Կաթողիկոսը կմասնակցի Հռոմի Ֆրանցիսկոս պապի հուղարկավորությանը «Սա մեր պայքարի միջանկյալ արդյունքն է, բայց սա վերջը չէ. ՀՀ քաղաքացիները չե՛ն կրելու այս հարկային բեռը». Նաիրի Սարգսյան «Մի փորձեք մեզ վերագրել դավաճանի և ուրացողի ձեր «արդար» վաստակած պիտակը, այդ «տիտղոսները» հավերժ ձերն են. ձեզ մեկ է՝ Մելիք Ֆրանգյուլի «փառքը» հանգիստ չի տալիս». Մամիջանյան Սերժ Սարգսյանի մասին գոնե ուրիշ սուտ հնարեիք, հնարել, հնարել է. Վահան Բաբայան Սերժ Սարգսյանի մասին գոնե ուրիշ սուտ հնարեիք, հնարել, հնարել է. Վահան Բաբայան Լեպսի ինտիմ կյանքը քննարկման կիզակետում․ 19-ամյա Ավրորան կոտրում է լռությունը Թրամփը խոսել է Նեթանյահուի հետ զրույցի մասին Գյուրջյան 14/1 հասցեում գտնվող շինհրապարակից 2 տղամարդ «Էլեկտրահարություն» ախտորոշմամբ տեղափոխվել են հիվանդանոց Հենրիխ Մխիթարյանը կոչ է արել միանալ ջահերով երթին Տղերքը ցայտնոտի մեջ են, չեն հասկանում էլ ինչ անեն, որ ոչնչացնեն հեռուստադաշտը․ Հարություն Հարությունյան Ալիևը պետական այցով ժամանել է Չինաստան «Ապօրինի գույքի բռնագանձման մասին ՀՀ օրենքի» հետ, որը կարելի է անվանել «ни рыба ни мясо». Կոչուբաև ՍԴ-ի որոշումը հանգեցնելու է բազմաթիվ գործերով հայցի առարկայի էական նվազեցման. Գոհար Մելոյան Եթե պետությունը Հանրային հեռարձակողի միջոցով չի կարողանում ապահովել հանրօգուտ բովանդակության խնդրի լուծումը, ի՞նչ երաշխիք կա, որ այն կլուծվի վերոհիշյալ հիմնադրամի ստեղծմամբ. հայտարարություն Փաշինյանի նախաձեռնած սահմանադրական գործընթացը պետք է տապալվի. Սուրենյանց Հայաստանը կարող է կորցնել ԵԱՏՄ-ից ստացվող հսկայական օգուտները․ ՌԴ ԱԳՆ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23_ին` ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 23-ին` ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 22-ին` ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Ապրիլի 22-ին` ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 22-ին` ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 21-ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 21-ին` ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Ապրիլի 21-ին` ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am