Ինչո՞ւ ԿԳՄՍ փոխնախարար Արթուր Մարտիրոսյանը փախավ Սոչիից՝ անտեր թողնելով 250-հոգանոց հայկական պատվիրակությանը. 168.am

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն այն քիչ պաշտոնյաներից է, ով, տևական ժամանակ է՝ զբաղեցնում է իր պաշտոնը. ԿԳՄՍ փոխնախարար է նշանակվել 2020թ. փետրվարին ու պաշտոնավարում է մինչ այժմ:

Մինչ այդ 2018-2020թթ. եղել է «Դասավանդիր Հայաստան» կրթական հիմնադրամի զարգացման գծով տնօրեն, հանրային գործընկերության գծով տնօրեն: Ուշագրավ է, որ 2015-2018թթ. Արթուր Մարտիրոսյանը եղել է Հայ Դատի ԱՄՆ Արևելյան շրջանի Համայնքային ներգրավման և հաղորդակցության գծով տնօրենը: Այսինքն՝ ժամանակին Հայ Դատի գաղափարները կիսող, ազգայնական գաղափարախոսություն ունեցող Արթուր Մարտիրոսյանը ոչ միայն հաջողությամբ տեղավորվել է ապազգային իշխանությունների կառավարման համակարգում, այլև, ինչպես տեղեկացանք, սրբորեն փայփայում է գործող իշխանությունների անդորրը:

Արթուր Մարտիրոսյանը, ի թիվս այլ ոլորտների, համակարգում է նաև երիտասարդությանն առնչվող ծրագրերը, և այս առնչությամբ 168.am-ին բավականին ուշագրավ տեղեկություններ են հասել:

Այսպես՝ 2023թ. սեպտեմբերի 19-22-ը՝ Արցախի Հանրապետության վրա Ադրբեջանի լայնածավալ ռազմական գործողություն իրականացնելու օրերին, ՌԴ Ստավրոպոլ քաղաքում կազմակերպված էր Հայ-ռուսական երիտասարդական ամենամյա ֆորումը, որը կազմակերպվում է հերթականությամբ. մեկ տարի՝ ՀՀ-ում, մեկ տարի՝ Ռուսաստանի Դաշնությունում:

Հայաստանից նշված համաժողսովին մասնակցում էին 50-ից ավելի երիտասարդներ՝ բուհերից, հասարակական ու ձեռնարկատիրական սեկտորից, կային ներկայացուցիչներ նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից, և այլն: ՀՀ պատվիրակության ղեկավարն էր ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ, երիտասարդության ոլորտի կուրատոր Արթուր Մարտիրոսյանը:

Այստեղ կատարվում է անսպասելին. ՀՀ պատվիրակության՝ Ստավրոպոլ ժամանելուց մի քանի ժամ հետո պատվիրակության ղեկավարն ու ՀՀ ԿԳՄՍՆ ներկայացուցիչները վերադառնում են Հայաստան՝ պատճառաբանելով, թե Հայաստանում իրենց կարիքը հիմա ավելի շատ են զգում: ՀՀ-ից մեկնած մասնակիցները, որոնց թվում էին նաև արցախցի երիտասարդներ, մնում են Ստավրոպոլում, առանց պատվիրակության ղեկավարի ու ՀՀ պետական սեկտորի աջակցության՝ դրանից բխող բոլոր հետևանքներով:

Ոչ մի պաշտոնական հայտարարություն, ոչ մի պատճառաբանություն այդ օրերին այդպես էլ չհնչեց այն մասին, թե ինչու ՀՀ պատվիրակությունը մնաց առանց ղեկավարի:

Սա դեռ ամենը չէ: 2024թ. մարտի 1-9-ը ՌԴ Սոչի քաղաքում կազմակերպվել էր Համաշխարհային երիտասարդության փառատոնը: ՀՀ-ից մեկնել էր պաշտոնական պատվիրակություն՝ մոտ 250 մասնակիցների կազմով, այդ թվում՝ նաև անչափահասներ և ՀՀ ԿԳՄՍՆ ներկայացուցիչներ: Պատվիրակության ղեկավարը կրկին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ, երիտասարդության ոլորտի համակարգող Արթուր Մարտիրոսյանն էր: Փառատոնի շրջանակներում նախատեսված էին տարբեր հանդիպումներ, ասուլիսներ, պլենար քննարկումներ ՌԴ պաշտոնատար անձանց, մեդիա ներկայացուցիչների, փառատոնի բոլոր մասնակից երկրների պատվիրակությունների ղեկավարների ու առաջնորդների մասնակցությամբ:

168.am-ի խիստ հավաստի տեղեկություններով՝ ՀՀ պատվիրակության ղեկավար Արթուր Մարտիրոսյանը, սակայն, չի մասնակցել ոչ մի պաշտոնական արարողության, իսկ Մարգարիտա Սիմոնյանի ասուլիսի ժամանակ ՀՀ «իրավիճակի» մասին հնչեցրած հարցից ու Նիկոլ Փաշինյանի մասին «Russia Today» միջազգային լրատվական գործակալության և «RT» հեռուստաընկերության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի հայտնած կարծիքից հետո պարզապես հեռացել է Ռուսաստանից՝ իր հետ տանելով ԿԳՄՍՆ ներկայացուցիչներին, ու էլի ՀՀ պատվիրակությանը թողել առանց ղեկավարի ու պետության աջակցության: ՀՀ պատվիրակության անդամներն իրենց ղեկավարի ու ԿԳՄՍՆ ներկայացուցիչների հեռանալու մասին իմացել են փառատոնի կազմակերպիչներից: Կարելի է պատկերացնել՝ ինչ խուճապ է սկսվել մեր պատվիրակության մոտ այդ լուրն իմանալուց հետո, մանավանդ որ, պատվիրակության կազմում եղել են զգալի թվով անչափահասներ:

Նա չի հավաքում ողջ պատվիրակությանն ասում՝ գիտե՞ք ինչ, իմ երկրի ղեկավարին, իմ սրբության սրբոցին վիրավորել են, հիմա բոլորով վերադառնում ենք Հայաստան: Կներեք, ժողովուրդ ջան, բայց մեր երկրի ղեկավարի անվան հետ են խաղացել, պիտի համարժեք վերաբերմունք ցույց տանք ու բոլորով հետ գնանք, կամ, լավ, բոլորով չէ, ես գնում եմ, դուք մնում եք, բայց իմացեք՝ պատճառն ինչ է:

Այս անգամ ևս ոչ մի պաշտոնական հայտարարություն, ոչ մի պատճառաբանություն չհնչեց այն մասին, թե ինչու ՀՀ պատվիրակությունը մնաց առանց ղեկավար, թեպետ թեմայից իրազեկ մարդիկ, իհարկե, կռահում էին՝ որն է ԿԳՄՍ փոխնախարարի՝ 250-հոգանոց պատվիրակությունն անտեր թողնելու և Հայաստան վերադառնալու պատճառը:

Սրանով էլ չեն ավարտվում Արթուր Մարտիրոսյանի աշխատանքային ինքնատիպ փոխհարաբերություններն իր համակարգած ոլորտի հետ:

Այս տարվա հունիսի 25-28-ը ՀՀ Գավառ քաղաքում տեղի ունեցավ հայ-ռուսական երիտասարդական ֆորումը: Այս անգամ արդեն Արթուր Մարտիրոսյանը պարզապես չմասնակցեց ֆորումի շրջանակներում որևէ միջոցառման:

Ի դեպ, 168.am-ին տեղեկացրեցին նաև, որ ԿԳՄՍ նախարարության աշխատակիցները, եթե նախարարությունում բարձր պաշտոն չեն զբաղեցնում, պարգևավճար չեն ստանում: Հարցին՝ ինչո՞ւ չեն ստանում, ղեկավարությունից ստանում են հետևյալ պատասխանը՝ իսկ արածներդ ի՞նչ է, որ ստանաք:

Հիմա հետաքրքիր է՝ Արթուր Մարտիրոսյանի արածն ի՞նչ է:

դիտվել է 602 անգամ
Լրահոս
«ԼՈԽ» Նիկո՛լ, անցիր օրենքները կարդալու. ավանտյուրադ էլ չի անցնում. Գևորգ Պետրոսյան (video) Ի՞նչ է կառուցում փաշինյանական իշխանությունը, որը 6-7 տարիներին որևէ տեսանելի արդյունք չի ապահովել Հայաստանում սպասվում են թույլ տեղումներ «Մեղրու սար» կոչվող հատվածում և Լծեն գյուղում ձյուն է տեղում, Գորիսում մառախուղ է Գեղարոտի ջրվեժի տարածքում արշավախմբի անդամներ են ընկել լանջից․ վիրավnրներ կան Կարեն Սարուխանյանը որոշել է Երկրաշարժ Ստեփանավան քաղաքից 11 կմ հյուսիս-արևմուտք «Հայկական դժոխքի» հեղինակը մեզ մտցնում է Ալմաթայի հռչակագրի սարդոստայնի մեջ․ Արմեն Աշոտյան Երբ է Աննա Հակոբյանը «ինքնասպան լինելու» Էրդողանը նախ խոսում է բարեկամությունից ու հաշտությունից, իսկ հետո՝ անմիջապես հարվածում թիկունքից. Արա Պողոսյան Սա զուտ նրա համար, որ հասկանալի լինի, թե Հայաստանում ումոնց պրոքսիներն են իշխանության․ Երվանդ Վարոսյան Վերին Լարսն անցնելուն են սպասում 1000 հայկական բեռնատար Սիրիայում պատերազմական նոր շրջափուլի ետևում կանգնած է Թուրքիան, Վարուժան Գեղամյան Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում․ վիրավորներ կան Եվրամիությունը կարող է պատժամիջոցներ կիրառել Վրաստանի դեմ Արտառոց դեպք է տեղի ունեցել Տավուշում. ամուսիններն ու նրանց անչափահաս երեխաները հիվանդանոցում են Հալեպում հայկական դպրոցներն ու եկեղեցին այսօր փակ են եղել Ամենայն հայոց սուտասանը եկել ու հիմա էլ քարոզում է կրթություն. Ռուբեն Մելիքյան Մուրադովը նշանակվել է ՌԴ ցամաքային զորքերի փոխհրամանատար Կոբախիձեն իր կանոններն է թելադրում ԱՄՆ_ին Զովունիում «Լադա»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնին Պարեկներն Արտաշատում ատրճանակով շրջող անչափահաս տղայի են հայտնաբերել Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզերում Բաքվի վարչախմբի քարոզչամեքենան լծված է «արդարացնելու» Սիրիայում ահաբեկիչների հակամարդկային գործողությունները․ իրանագետ Դժվար ժամանակներ էին, աննախադեպ մարտահրավերներ ունեցանք․ Միրզոյանը՝ Բորելին
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 2-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Դեկտեմբերի 2-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Դեկտեմբերի 2-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Դեկտեմբերի 2-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Նոյեմբերի 29-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Նոյեմբերի 29-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Էլեոնորա Մանանդյանը Նոյեմբերի 29-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Նոյեմբերի 29-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Նոյեմբերի 29-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Նոյեմբերի 27-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am