Վճռաբեկ դատարանը որոշում է կայացրել

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Վճռաբեկ դատարանը ուշագրավ որոշում է կայացրել ԱԺ նախկին պատգամավոր Լեւոն Սարգսյանի՝ Ալրաղացի Լյովիկի գործով: Մեզ հայտնի դարձավ, որ Վճռաբեկ դատարանը նրա ազգականի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցրել է, իսկ Ալրաղացի Լյովիկի գործով նոր քննություն է սկսում:

Ամեն ինչ մասին՝ ամենասկզբից. ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Լեւոն Սարգսյանին, ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով, մեղադրանք էր առաջադրել այն բանի համար, որ վերջինս իր մտերիմ Ա. Կ.-ի եւ ՀՀ ոստիկանության նախկին աշխատակից Ա. Ն.-ի միջոցով կազմակերպել է 2008 թվականի հոկտեմբերի 27-ին ՀՀ ԿԱ մաքսային կոմիտեի նախկին ղեկավար Արմեն Ավետիսյանի նկատմամբ, հանցավոր համագործակցության կողմից, առանձնապես խոշոր չափերով՝ շուրջ 45 միլիոն ՀՀ դրամ արժեքով գույքի հափշտակություն կատարելու նպատակով իրականացված ավազակային հարձակումը:

Նույն հանցագործությանը տեղեկատվություն տրամադրելու եղանակով օժանդակելու համար՝ մեղադրանք է առաջադրվել նաեւ Լեւոն Սարգսյանի ազգական Սուրեն Ղազարյանին։ Քրեական գործի նախաքննության ընթացքում Լ. Ս.-ի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը, եւ նա մինչ օրս գտնվում է ԱԱԾ-ի մեկուսարանում: Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը Ալրաղացի Լյովիկին դատապարտել էր ազատազրկման՝ 9 տարի ժամկետով, իսկ նրա ազգական Սուրեն Ղազարյանին՝ 8 տարվա ժամկետով:

Այս որոշման հետ Լեւոն Սարգսյանը չհաշտվեց ու որոշումը բողոքարկեց ՀՀ վերաքննիչ դատարանում: Եվ ահա, արդյունքում, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը բավարարել էր Լեւոն Սարգսյանի պաշտպանի բողոքը եւ բեկանել առաջին ատյանի դատարանի որոշումը, որով դատարանը Լեւոն Սարգսյանին ազատազրկման էր դատապարտել 9 տարի ժամկետով եւ քրեական գործը ուղարկել առաջին ատյանի դատարան՝ նոր քննության:

Իրավիճակին խառնվեց ՀՀ գլխավոր դատախազը, ու չհամակերպվելով Վերաքննիչ դատարանի 2023 թվականի սեպտեմբերի 5-ի որոշման հետ՝ ՀՀ գլխավոր դատախազ Ա. Վարդապետյանը Վճռաբեկ դատարան բողոք էր ներկայացրել, ինչը ընդունվել էր վարույթ:

Արդյունքում՝ 2024 թվականի մայիսի 17-ին Վճռաբեկ դատարանը կայացրել է որոշում. մասնավորապես՝ Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2022 թվականի հունիսի 30-ի դատավճիռը՝ Սուրեն Կորյունի Ղազարյանի մասով, եւ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2023 թվականի սեպտեմբերի 5-ի որոշումը՝ ամբողջությամբ, բեկանել։

Լեւոն Սարգսյանի ազգական Սուրեն Կորյունի Ղազարյանի նկատմամբ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով քրեական հետապնդումը, դադարեցնել՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով:

«3. Լեւոն Հրաչյայի Սարգսյանի մասով վարույթը փոխանցել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան՝ նոր քննության:

Լեւոն Հրաչյայի Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանավորումը թողնել անփոփոխ»։
Ասել է թե՝ Լեւոն Սարգսյանը կշարունակի մնալ կալանքի տակ, սակայն գործով՝ վերաքննիչ դատարանում նոր քննություն է սկսվելու»:

դիտվել է 209 անգամ
Լրահոս
Վառել են Արդարադատության նախարարության պաշտոնյայի «Nissan»-ը 1212 փաստաբանի կողմից ստորագրված կոլեկտիվ հանրագիրն այսօր ներկայացվել է Կառավարություն Այլ ուժերի առկայությունը տարածաշրջանում խնդիրներ է ստեղծում. Իրանի նախագահ Գերմանիայում Բունդեսթագի նախկին պատգամավորներին դատապարտել են Ադրբեջանից կաշառք ստանալու համար Փաշինյանը լուռ է, երբ հայ ընտանիքները սգում են հայրենիքի կորստի ու իրենց ղեկավարների գերության համար․ Վարդան Օսկանյան Բաքվում իրականացվող կեղծ դատավարություններն իրավական չեն․ հայտարարություն #ՀԻՄԱ․ Ինչ նախազգուշացրեց Պուտինը Փաշինյանին այսօրվա հեռախոսազանգի ժամանակ․ Հայկ Այվազյան (video) Եկել է վրեժի ժամանակը, ես կհաղթեմ նրան․ Ծառուկյան Նիկո՛լ, Բաքվի բանտերում հայ հանցագործ չկա, իսկական հայ հանցագործը կառավարության շենքում է․ Դիլբարյան (video) Ալիևի հայտարարություններից պարզ դառավ, որ իսկական տեռորսիտները ինքը և իր հայրն են․ Արամ Սարգսյան (video) Մինսկի խումբ, ձեզ եմ դիմում՝ Փաշինյանը պետք է Ռուբեն Վարդանյանի փոխարեն լինի Բաքվի բանտում․ Սարգսյան (video) Պակիստանի նախկին վարչապետը դատապարտվել է 14 տարվա ազատազրկման Сколько украла семья Алиева у народов Азербайджана? Разоблачение депутата из Армении (video) Գարիկ Գալեյանի նկատմամբ կիրառվեց տնային կալանք Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից, ստիպել են երկար կանգնել․ BBC #ՀԻՄԱ․ Ռուսաստան–Իրան–ՀՀ․ Նիկոլի նոր ստոր հարվածը․ Կարապետ Մինասան (video) Հավաքական առումով՝ Ալիևի բոլոր պահանջներն անուղղակիորեն իրականացնում է հայ ժողովուրդը․ Դավիթ Սարգսյան Հայտնի է G20-ի արտգործնախարարների հանդիպման ամսաթիվը և վայրը Այս վճիռը կարդացած դատավո՞րն է ավելի վատ, թե Բաքվի դատարանի դատավորը. Ռուբեն Մելիքյան Խուժա՛ն, բալեքդ են պատասխան տալու, իմ անեծքը քեզ ու քո երեխեքինա գալու․ Գալեյանը հունից դուրս եկավ (video) Գուգարքի գյուղապետարանից փորձել են գողություն կատարել. երկու երիտասարդ ձերբակալվել է Մինսկի խումբ ինչի՞ ես լռում,Ռուբեն Վարդանյանին,Բակո Սահակյանին դատում են հայ լինելու համար․Բագրատյան (video) ԱՄՆ–ից մի թուղթ են բերել, որով մեզ բոլորիս կպայթեցնեն, հետո իրենց քամաքները կմաքրեն․ Խաչիկ Մանուկյան (video) Արարատ Միրզոյա՛ն, ինչով է զբաղված քո ԱԳՆ–ն, իջեցրել եք երկիրը ինքնավարության մակարդակի. Սողոմոնյան (video) Ավինյանի հայրը ավելի ազնիվ էր, հիմա կասեմ ինչու (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունվարի 17-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունվարի 17-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը Հունվարի 17-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունվարի 17-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունվարի 16-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հունվարի 16-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հունվարի 16-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունվարի 15-ին, ժամը 15:30-ին Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունվարի 15-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունվարի 15-ին` ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am