Մերկապար խորհրդարանում

Հայաստանի խորհրդարանում այսօր խմբակային լյուստրացիա է։ ԵՄ–ին անդամակցելու անվան տակ հավաքվել են իրենց արևմտամետ հռչակածները, որոնք իրականում թուրքական 5–րդ շարասյան գործառույթ են իրականացնում՝ գիտակցաբար կամ անգիտակցաբար։

Հայաստանի խորհրդարանում հավաքվել են նախկին իշխանությունների մոտ հաճախորդ աշխատող շատերը (դրանց մյուս մասն այսօր իշխանության մեջ է հայտնվել, երրորդ մասը՝ ընդդիմության), որոնք այժմ փաշինյանական իշխանության հաճախորդներն են (Փաշինյանն իր կարգավիճակը փոխեց 2018–ից հետո՝ հաճախորդից վերածվելով իշխանության և մնալով միայն դրսի հաճախորդ)՝ սեփական եղբոր անունը պղծողը, սեփական մոր դեմ ցուցմունք տվողը, սեփական հորը դատի տվողը և այլք։

Հանուն արդարության ասենք, որ այս հաճախորդները նախկին իշխանության մոտ վարձակալությամբ էին աշխատում, քանզի սրանց իրական տերերը դրսում են։ Տարբեր են սրանց անցած ճանապարհները, բայց մեկ հարցում ընդհանուր գծի մեջ են՝ Հայաստանը տանում են դեպի ոչնչացում, բայց դա հրամցնում են «եվրաինտեգրացիայի» կեղծ լոզունգով (դրանցից առավել թուրքամետն այսօր ԵՄ դրոշով մերկապար էր ցույց տալիս խորհրդարանում)։ Ուզում են քաղքենիական զանգվածին համոզել, թե, իբր, ԵՄ–ում մեզ սպասում են և մնում է միայն հանրաքվե անել ու հայտնվել այնտեղ։

Իրականությունն այն է, որ Սահմանադրության փոփոխության հանրաքվեն այս իշխանությունները, նրանց դրսի տերերն ուզում են կազմակերպել Ալիևի պահանջով, բայց որպեսզի դա աչք ու ականջ չծակի, փաթեթավորում են ԵՄ–ական բլեֆով։

Ինչ մնում է ԵՄ անդամակցության մասին խոսակցություններին, ապա դա Հայաստանի ուկրաինացման ճանապարհն է՝ շատ ավելի վատ վերջաբանով։

Նիկոլ Փաշինյանի ու թուրքական 5–րդ շարասյան բուն նպատակը մեր երկիրն աշխարհաքաղաքական բախումների թատերաբեմ դարձնելն է, Հայաստանից Ռուսաստանի հեռացումն է և Իրանի դեմ թուրք–իսրայելական օղակի սեղմում ապահովելը։ Իսկ թե ինչ կլինի դրա արդյունքում Հայաստանի հետ, իրենց ու իրենց տերերին չի հետաքրքրում։ Փաշինյանին միայն իր անձնական անվտանգության երաշխիքներն են հետաքրքրում, իսկ ԱԺ–ում լսումների մասնակցող «արևմտամետներին»՝ կանխիկ փողը՝ թուրքական լիրայի տեսքով։

Հ․Գ․։ Ի դեպ, ԵՄ–ին անդամակցելու հայտ ներկայացրած Վրաստանը հրաժարվում է Արևմուտքի ձեռքում մանրադրամ դառնալ՝ ընդդեմ Ռուսաստանի։ Փաշինյանը և նրան ձայնակցող 5–րդ շարասյունը համաձայնել են։ Գինը՝ Հայաստանն է (Արցախը նիկոլենք արդեն հանձնել են «եվրաինտեգրացիայի» շրջանակներում)։

«Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից

դիտվել է 739 անգամ
Լրահոս
Փաշինյանը դժգոհ է. ՔՊ-ն կրկին չի կարողացել Արդարադատության նախարար ընտրել Վրաստանում hեղաշրջnւմ է նախապատրաստվում. խորհրդարանի խոսնակ Գագիկ Ղազինյանը հրավիրվել է դատախազության ապօրինի գույքի բռնագանձման վարչություն Դատախազությունը պահանջում է դատավոր Արտուշ Գաբրիելյանից բռնագանձել 5 անշարժ գույք, դրամական միջոցներ ԱԺ նախագահը ծանրագույն հանցագործության մասին հաղորդում է տվել. Ստեփան Դանիելյան «Զինվորը ջուր ուզեց, ջուր չտվեցին» իմ պատմությունը․ Արմեն Աշոտյան Իվանիշվիլին վախենում է Ռուսաստանից, բայց դա մեր խնդիրը չէ. Վրաստանի նախագահ Մեզ Կոնսերվատորիա պետք չէ. Աննա Հակոբյանի մոտ հանդիպման ժամանակ առաջարկել է Սիրունյանը Եթե Ռուսաստանը գնաց, Ադրբեջանը, Թուրքիան ու Իրանը կիսելու են Հայաստանը․ Հայկ Այվազյան (video) #ՈՒՂԻՂ․ Նիկոլ Փաշինյանը ձեռքը կտրե՞լ է․ Խաչիկ Մանուկյան (video) Ինչպես է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարը խաբում և միամիտի տեղ դնում Ավինյանին. Արմեն Քոչարյան Խայտառակ վիճակում են մեր ճանապարհները, արդեն քանդվում են․ Գառնիկ Դանիելյան (video) Իրինա Զախարովան ոչ թե հրաժարվել է ներկայացնել Հայաստանը «Միսս Տիեզերք» մրցույթում, այլ՝ նրան թույլ չեն տվել մասնակցել․ ինչ է պարզել հետաքննությունը Բազմաթիվ ստերի, ձախողումների ֆոնի վրա՝ ազգակործան կառավարիչները ցանկանում են, որպեսզի իրենց վստահեն իշխանավարել և հանդես գալ ՀՀ անունից. Արտակ Զաքարյան Աննայի «ողբը» մի նշանակություն ունի․ Սուրեն Սուրենյանց (video) ԲՐԻԿՍ-ը գերացանցել է G7-ի մասնաբաժինը. Պուտին «Անթույլատրելի արաք եք թույլ տվել. Ներողություն խնդրեք». Մինասյանի դիտարկմանն Ալեն Սիմոնյանը արձագանքեց՝ «Ելույթով կպատասխանեմ. չլքեք դահլիճը» Ավետ Պողոսյանը՝ ՀՌՀ անդամ Դանակահարված երիտասարդը հիվանդանոցում հայտնել է՝ ընկել է ամրանի վրա. ինչ է եղել իրականում Ոչ մի կոորդինատ չեմ տալու․ Ալեն Սիմոնյանը խուսափում է ասել՝ ինչքան տարածք են տալիս Ադրբեջանին (video) Պահանջում ենք վերականգնել արժանապատիվ կրթություն ստանալու մեր իրավունքը. հայտարարություն Ուշադրություն՝ Արարատյան դաշտում օդում սպասվում է -1․․․-3 աստիճան ցուրտ, հողի մակերևույթին՝ -4․․․-5 Երեւանի ՀԷԿ-ում հրդեհ է բռնկվել. Կենտրոնը հոսանքազրկված է #ՈՒՂԻՂ․ Աննա Հակոբյանն անցնում է նոր ռեկետի․ մեկ միլիոնը չանցավ․ Հովհաննես Շահինյան (video) Բայդենը «միզեց» Փաշինյանի վրա․․․ Տիգրան Չոբանյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am