Սամվել Շահրամանյանին սպասարկող ավտոմեքենան առգրավվելուց հետո տեղափոխվում է հատուկ պահպանվող տարածք

Արցախի ներկայացուցչությունում լրագրողների հետ զրույցում քննիչը, Սամվել Շահրամանյանին սպասարկող ավտոմեքենան առգրավելուց հետո, ասաց. Քրեական վարույթի շրջանակներում է առգրավվել մեքենան, նախաքննական գաղտնիք է։ Այս փուլում ոչինչ հայտարարել չենք կարող։ Առգրավված մեքենան տեղափոխվում է հատուկ պահպանվող տարածք։