Հայաստանի դեսպանին կանչել են Իսրայելի ԱԳՆ

Պաղեստինի անկախությունը ճանաչելու ՀՀ ԱԳՆ-ի հայտարարությունից հետո Իսրայելում Հայաստանի դեսպանը կանչվել է Իսարյելի արտաքին գործերի նախարարություն։

«Հայաստանի կողմից Պաղեստին պետության ճանաչման պատճառով Իսրայելի արտաքին գործերի նախարարությունը կանչել է Իսրայելում Հայաստանի դեսպանին՝ խիստ դիտողություն հայտնելու համար», ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Իսրայելի ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Հիշեցնենք, որ ՀՀ ԱԳՆ-ն այսօր հայտարարություն էր տարածել Պաղեստինը ճանաչելու մասին։

«Գազայում տիրող աղետալի հումանիտար իրավիճակը և շարունակվող ռազմական հակամարտությունն այսօր միջազգային քաղաքական օրակարգի՝ կարգավորում պահանջող առաջնային խնդիրներից մեկն է: Հայաստանի Հանրապետությունը կտրականապես մերժում է զինված հակամարտության ընթացքում քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորումը, քաղաքացիական բնակչության դեմ բռնությունները և քաղաքացիական անձանց պատանդառումն ու գերեվարումը և միանում է առանց նախապայմանների նրանց ազատ արձակման միջազգային հանրության պահանջներին:

Հայաստանի Հանրապետությունը միացել է ՄԱԿ-ի ԳԱ-ի բանաձևերին, որոնք կոչ են անում անհապաղ հրադադար հաստատել Գազայում: Ավելին, Հայաստանի Հանրապետությունն անկեղծորեն շահագրգռված է Մերձավոր Արևելքում խաղաղության և կայունության հաստատմամբ, հրեա և պաղեստինցի ժողովուրդների միջև տևական հաշտության կայացմամբ: Միջազգային տարբեր հարթակներում մենք մշտապես հանդես ենք եկել պաղեստինյան հարցի խաղաղ և համապարփակ կարգավորման օգտին և պաշտպանում ենք իսրայելա-պաղեստինյան հակամարտության լուծման՝ «երկու պետություն» սկզբունքը: Համոզված ենք, որ դա միակ ճանապարհն է երաշխավորելու, որ պաղեստինցիներն ու իսրայելցիները կարող են իրականացնել իրենց օրինական ձգտումները:

Ելնելով վերոնշյալից և վերահաստատելով իր հավատարմությունը միջազգային իրավունքին և ժողովուրդների հավասարության, ինքնիշխանության ու խաղաղ համակեցության սկզբունքներին՝ Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Պաղեստինի պետությունը»,- նշված է հայտարարության մեջ:

դիտվել է 161 անգամ
Լրահոս
Աննան ու Փաշինյանը Բեռլինում չափն անցել են․ սա ինչ խայտառակություն է․ Հարութ Սասունյան (video) Նոր նախագիծ՝ Արցախից բռնի տեղահանվածների համար 18+․ TikTok-ի օգտատերերը Փաշինյանի էջում նոր տեսանյութի տակ հայհոյանքներ են «ձոնում» Sex sells-ը ներկայացված է չափից դուրս ցածրակարգ ու տհաճ զգացողություններ առաջացնող է Առաջարկվող փոփոխությունը հիմնավորված չէ, ժամանակավրեպ է․ ԵՊՀ Հայոց պատմության ամբիոն Ահազանգ. Վտանգված է Հանրապետական զորակոչային հավաքակայանից Ներքին Չարբախ, Մասիս և այլ բնակավայրեր տանող կամուրջը Սա իշխանության անլրջության, անպատասխանատվության, անգործության, արկածախնդրության լավագույն ցուցիչն է․ պատգամավոր ԱԺ աշխատակազմի ծառայողները այս ամիս 2-րդ անգամ են պարգևատրվում Երկրաշարժ Վրաստանի՝ Գուրջաանի քաղաքից 30 կմ հարավ. այն զգացվել է Հայաստանի մարզերում ու Երեւանում Արցախի Գերագույն խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանի գերեզմանը վանդալիզմի է ենթարկվել «Տարվա քաղաքական գործիչ». քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի մրցանակը ստացել է կինը Հրաչ Դավթյանը նշանակվել է Ինչպես ու ինչին եք խաբվել... (video) Մամիկոն Ասլանյանն աններելի բան է արել․․․ Հայկ Մամիջանյան (video) «Հերի՛ք եղավ, բո՛լ եղավ․․․»․ լարված զրույց Արծվիկ Մինասյանի ու Սաքունցի միջև (video) Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով Ո՞վ է ագրարայինի պրոռեկտորը, որի մասին խոսել է բուհի դասախոսը Հայերի միայն 13 տոկոսն է աջակցում Փաշինյանին. Հարութ Սասունյան Երևան-Սևան ճանապարհին բախվել են «Mercedes-Benz»-ը և «Chevrolet»-ը․ երեք քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց Կարող եք ծափ տալ....Գյուղի կեսը նվիրում են թշնամուն ու հանգիստ թռնում են հանգստանալու Փրկարարները դին իջեցրել են լեռան լանջից Միլլերի ասածը ՀՀ-ին պարտադրվող նոր ծանր զիջումների մասին է․ Բորիս Մուրազի Մեր անունից վարվող բանակցությունները հանգեցնում են ոչ թե իրական խաղաղության, այլ նոր զիջումների․ Վարուժան Գեղամյան Ողբերգական վթար՝ Երևան-Սևան ավտոճանապարհին. կա զոհ Շնորհավորում ենք՝ դուք շահել եք «երջանիկ երևանցի» մրցանակ. Սուքիասյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Ավետիսյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրաչ Բերբերյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրերն են Արա Սահակյանը և Գուրգեն Հովհաննիսյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագյոզյանը Հուլիսի 15-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է գրող Արթուր Հայրապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am