Այդ մարդիկ պատմություն չգիտեն, վերջերս էլ իմացան Պապ թագավորի մասին. դանդաղ են առաջ գնում, երևի կհասնեն մինչև Խրիմյան Հայրիկ. Միքայել Սրբազան. 168.am

Այդ մարդիկ պատմություն չգիտեն, վերջերս էլ իմացան Պապ թագավորի մասին. դանդաղ են առաջ գնում, երևի կհասնեն մինչև Խրիմյան Հայրիկ. Միքայել Սրբազան. 168.am (տեսանյութ)
168.am-ը գրել է.

Հունիսի 19-ին հրավիրված ասուլիսում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը հստակ հայտարարել էր, որ շարժումը շարունակվում է ավելի մեծ թափով, ներքին կազմակերպչական վերադասավորումներով, որին շուտով հանրությունն ականատես կլինի։

«Ինչպես ասացի՝ հունիսի 12-ը մեզ համար ջրբաժան է եղել, և ինքս անձամբ մտածել եմ, որ այս մարդկանց համար մարդկային կյանքը որևէ արժեք չունի։ Մինչև այսօր ճնշումներ կան մարդկանց վրա, ճնշում կա նաև գործարարների վրա, այդպիսով փորձելով վախեցնել մարդկանց։ Բայց ուրախ եմ ասելու, որ ոչ ոք չի նահանջել ու չի ընկճվել, նրանք ավելի են զորացած ու պատրաստակամ են։ Այս ամենի մեղավորը մեկ մարդ է, որը նստած է Կառավարության ղեկին և որը խորքում գոյություն չունի։ Մեղավոր են նաև Ոստիկանության գլխին նստած մարդիկ, միայն պետք է արձանագրեք, որ այս ընթացքում բերման են ենթարկվել միայն քաղաքացիները, և ոչ մի ոստիկանի նկատմամբ վարույթ չկա։

Մեր պայքարի քաղաքական բաղադրիչը մնում է այս իշխանության հեռացումը, որը միայն շարժման մեկ բաղադրիչն է»,- ասել է Սրբազանը։

Բագրատ սրբազանի ասուլիսին հաջորդած երկու օրերի ընթացքում իշխանության ներկայացուցիչներն ու պատգամավորները սոցհարթակներում ակտիվ գրառումներ էին կատարում, հարցազրույցներ տալիս՝ հայտարարելով, թե՝ «վերջ, շարժումը մարեց», և չմոռանալով մեղադրել նաև Առաքելական եկեղեցուն, թե «այս շարժմամբ եկեղեցին վարկաբեկեց իր հեղինակությունը»։

Շարժումը, որին միացել են հազարավոր մարդիկ, կարո՞ղ է մարել, ինչո՞վ է շարժումը վարկաբեկել Առաքելական եկեղեցուն։

168.am-ի հետ զրույցում Շիրակի թեմի առաջնորդ, Գերաշնորհ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյաննասաց, որ որ այդ բոլոր հարցերի պատասխանները Բագրատ սրբազանը տվել է, եթե նա ասել է, որ շարժումը չի մարել և նոր թափով է շարունակվելու, ուրեմն՝ այդպես է լինելու։

«Ինչ վերաբերում է Առաքելական եկեղեցուն ուղղված քննադատություններին, դրանք որևէ ազդեցություն չեն կարող ունենալ, ավելին՝ հակառակ էֆեկտն են ունենում։ Թող շարժման համատեքստում քննադատեն Առաքելական եկեղեցուն, ի՞նչ պետք է դրանով անեն եկեղեցուն, ոչինչ, միայն եկեղեցու հեղինակությունն ավելի են բարձրացնելու»,- նշեց Միքայել սրբազանը
Տավուշի թեմի առաջնորդի գնահատմամբ՝ իշխանությունները պարզապես պատմություն, այդ թվում՝ եկեղեցու պատմություն չգիտեն, այդ պատճառով էլ եկեղեցականներին անվանում են կղերաֆեոդալականներ. պարզապես ծիծաղելի է։

«Այդ մարդիկ միայն իրենց կենսագրությունը գիտեն, վերջես իմացան նաև Պապ թագավորի մասին։ Դե, երևի մի քանի էջ կարդում են, ուղղակի դանդաղ են առաջ գնում, երևի կհասնեն մինչև Խրիմյան Հայրիկ ու կանգ կառնեն»,- հեգնեց Միքայել սրբազանը։

դիտվել է 265 անգամ
Լրահոս
Սյունիքը դարպասն է. Կոպիրկինը` Իրանի հետ Հայաստանի և ԵԱՏՄ մյուս երկրների առևտրի մասին Հայաստանի դեմ շուրջ 1,5 միլիարդ դոլարի պահանջ է ներկայացվել. News.am Շուռնուխի նորակառույց 13 տներից միայն 5-ն է բնակեցված․ «Փաստինֆո» Հոգևոր ուժը միջնաբերդն է Հայոց ինքնության, հոգևոր ինքնիշխանության Բաքուն դեպի օկուպացված Վարանդա չվերթներ է սկսում Թուրքիայի ՊՆ-ում հիստերիա են բարձրացրել հույն նախարարի խոսքերից հետո ՀՀ իշխանությունը ՀԱԵ Վիրահայոց թեմին զրկում է կարմիր պետհամարանիշներից Միգրացիայի միջազգային կազմակերպության հեղինակությունը հարվածի տակ է, չեն դատապարտում ԱՀ էթնիկ զտումը ՌԴ և ԱՄՆ պատվիրակությունները ՄԱԿ-ում հանդիպումներ չեն նախատեսում Խլել են Վիրահայոց թեմի առաջնորդի և հոգևոր դասի դիվանագիտական համարանիշները. ահազանգ Թուրքիայում Աթաթուրքի արձանը կացնահարած անձինք կենթարկվեն մինչև 3 տարվա ազատազրկման Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը արժանացրել է Օրհնության և գնահատանքի գրի «Անհարկի շահարկել են Քյարամյանի անունը»․ ՔԿ-ն պարզաբանում է «Բագրատյանի կնոջ բիզնեսի» մասին Նորանկախ ՀՀ պատմության մեջ 1-ին անգամ է հայ մարզիկը մասնակցում ՕԽ կրակի փոխանցումավազքին «Գյուղացին, տեսնելով՝ հնար չկա, ձեռքը տարել ու երեխայի գլուխը շան բերանից է հանել»․ վարչական ղեկավար Միգրացիայի միջազգային կազմակերպության հեղինակությունը հարվածի տակ է, չեն դատապարտում ԱՀ էթնիկ զտումը Արարատ Միրզոյանը շեշտել է ՀՀ կառավարության ջանքերը ԼՂ-ից տեղահանված անձանց աջակցության, իրավունքների պաշտպանության ուղղությամբ Հաճախորդների մոլորեցո՞ւմ, կառավարման ճգնաժա՞մ. ինչպես է «Ինգո Արմենիան» փորձում շրջանցել արևմտյան պատժամիջոցները. Փաստինֆո ՌԴ 95 զինծառայող վերադարձել է ուկրաինական գերությունից ՔՊ-ականն առաջարկում է «հայրերի օր» սահմանել Ինչպես հեռացնել Նիկոլին մեր պետության վրայից. Անդրանիկ Թևանյան Իսրայելում հայկական ռեստորանի վրա են հարձակվում, ձեն չկա․ Հովհաննես Իշխանյան Երևան-Սևան ճանապարհին բախվել է 3 մեքենա․ 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Երևանում 11-ամյա տղան տանիքից ընկել է «Nissan»-ի վրա Հրդեհ՝ Արմավիրի բնակարաններից մեկում․ այրվել է բնակարանի ննջասենյակը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամազդ Զաքարյանը Հուլիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հուլիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հուլիսի 18-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Գևորգյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Ավետիսյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրաչ Բերբերյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրերն են Արա Սահակյանը և Գուրգեն Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am