Բլինքենի հետ զրույցում Ալիեւը դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից
Պետք է դադարեցնել տարածքային հավակնություններն Ադրբեջանի նկատմամբ, որոնք դրված են Հայաստանի Սահմանադրությունում։ Այս մասին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հունիսի 20-ին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ հեռախոսազրույցում, տեղեկացրել է Day.az-ը։
Ալիեւը ընդգծել է, որ կարգավորման գործընթացի եւ երկկողմ հիմքով խաղաղ օրակարգի առաջմղման ջանքերը շարունակվում են։ Բարձր գնահատելով ԱՄՆ վճռականությունը խաղաղության օրակարգում ավանդ ներդնելու հարցում՝ պետության ղեկավարը նշել է Ադրբեջանի հանդեպ տարածքային հավակնությունների, որոնք դրված են Հայաստանի Սահմանադրությունում, համապատասխան օրենքներում եւ ներքին նորմատիվ-իրավական փաստաթղթերում, դադարեցման կարեւորությունը խաղաղության օրակարգի առաջմղման տեսակետից։