Սուրեն Պետրոսյանն իր ասուլիսը չի համաձայնեցրել «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդի հետ

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ Սուրեն Պետրոսյանը վաղվա իր ասուլիսը նախապես չի համաձայնեցրել «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հետ, չնայած որ տարածած հաղորդագրության մեջ նշել է, որ խոսելու է շարժման, ինչպես նաև առաջիկայում սպասվող իրադարձությունների վերաբերյալ։ Սա նշանակում է, որ Պետրոսյանի արտահայտած տեսակետները չեն արտահայտում ինչպես շարժման, այնպես էլ նրա առաջնորդի տեսակետները։
Հիշեցնենք, որ Սուրեն Պետրոսյանը հունիսի 12-ին՝ ԱԺ-ի մոտ տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ անհետացել էր, ապա՝ մեկօր անց վերադարձել։ Նա պնդել էր, թե իրեն տարել են ԱԱԾ-ի ներկայացուցիչները՝ Հրազդանի ուղղությամբ, իսկ ԱԱԾ-ն «Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան պնդել է, որ նրան ոչ հրավիրել են, ոչ էլ տարել ԱԱԾ։
Խորհրդավոր անհետացումից հետո Ս. Պետրոսյանը մեկնել էր ՀՀ-ից, իսկ նախօրեին տեղի ունեցած մամուլի ասուլիսում Բագրատ Սրբազան ասել էր, որ իրենք եւս հարցեր ունեն Ս. Պետրոսյանին եւ նրա վերադառնալուց հետո պետք է խոսեն հետը՝ Սուրեն Պետրոսյանը պետք է կարողանա հաստատել, որ իրեն իսկապես առևանգել են։