ԵՄ-ն Ադրբեջանից գազ է աղերսում՝ ռուսական գազը փոխարինելու համար․ Ամերիկյան Politico գործակալության անդրադարձը

Ամերիկյան Politico լրատվական-վերլուծական գործակալությունը, որը ներկայումս պատկանում է գերմանական «Axel Springer SE» մեդիա ընկերությանը, անդրադարձել է Եվրամիության՝ ռուսական գազին այլընտրանք փնտրելու և այդ հարցում Ադրբեջանին դիմելու լուրերին։

▪️Նախկինում դաշինքը հայտարարել էր, որ Ռուսաստանի հետ ուկրաինական գազի տարանցման գործարքի ժամկետը կլրանա տարեվերջին։ Եվրոպացի պաշտոնյաները սխեմա են առաջարկել Ադրբեջանին՝ օգտագործելու նրա գազը խողովակաշարով, որը ներկայումս ռուսական վառելիքը ԵՄ է տեղափոխում Ուկրաինայի տարածքով․ այս մասին POLITICO-ին ասել է ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյան:

▪️ Այս առաջարկը միջոց է՝ պահպանելու բնական գազի հոսքը դեպի Եվրոպա՝ կտրելով այն Ռուսաստանից, երբ Կիևի և Մոսկվայի միջև տարանցիկ համաձայնագրի ժամկետը լրանա տարեվերջին։ ԵՄ-ն ավելի վաղ հայտարարել էր, որ պատրաստ է թույլ տալ, որ գործարքի ժամկետը լրանա, քանի որ վստահ է, որ բավարար էներգիայի մատակարարումներ են գալիս այլ երկրներից:

▪️ «Եվրամիությունը և տարանցիկ երկրները, որոնց հետ մենք բանակցություններ ենք վարում, դիմել են Ադրբեջանին այս հարցով», - POLITICO-ին տված հարցազրույցում ընդգծել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ավագ խորհրդական Հիքմեթ Հաջիևը։

▪️ «Ներկայումս մենք դիտարկում ենք մի շարք տարբերակներ, թե ինչպես կարող ենք նպաստել այս գործընթացին», - ավելացրել է նա: «Ես ձեռնպահ կմնայի ժամկետներ տալուց, բայց, կրկնեմ, եղել է... դիմում մեզ, և մենք դրան լուրջ ենք վերաբերվել, քանի որ դա եվրոպական էներգետիկ անվտանգության խնդիր է»։

▪️ «Ադրբեջանական սխեման» գալիս է ԵՄ մի շարք երկրներում, ներառյալ Սլովակիայում և Հունգարիայում, աճող մտահոգությունների ֆոնին , որոնք երկար ժամանակ հենվել են այդ խողովակաշարի վրա՝ արդյունաբերության և տների տաքացման համար գազի ապահովման համար: «Մենք որոշակի ռիսկեր ենք տեսնում մատակարարման անվտանգության համար, երբ խոսքը վերաբերում է Ուկրաինայի տարածքով տարանցումը դադարեցնելուն՝ եվրոպական գազային համակարգում առկա ենթակառուցվածքային խցանումների պատճառով», - ասում է կենտրոնական Եվրոպայի երկրներից մի դիվանագետ:

▪️Երբ խնդրեցին մեկնաբանել իրավիճակը, Եվրոպական հանձնաժողովի էներգետիկ քաղաքականության խոսնակ Թիմ Մաքֆին ասաց POLITICO-ին, որ «հանձնաժողովը շատ սերտորեն աշխատում է տուժած անդամ երկրների հետ ՝ այլընտրանքային մատակարարումներ և ուղիներ գտնելու համար»:

▪️ Գործարքը սկսվել է արդեն 2019 թվականից, երբ Ռուսաստանն ու Ուկրաինան ստորագրեցին համաձայնագիր, որը թույլ էր տալիս Մոսկվայի պետական ​​էներգետիկ ընկերությանը՝ «Գազպրոմ»-ին, գազ արտահանել ԵՄ՝ երկրի տարածքով անցնող խողովակաշարերով՝ չնայած երկու երկրների միջև քաղաքական լարվածությանը:

▪️Այն բանից հետո, երբ 2022 թվականին սկսվեց Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտությունը, այս գազը շարունակում է հոսել, սակայն տարանցման պայմանագրի ժամկետը լրանում է տարեվերջին։

▪️Գազատարը Եվրոպայի համար էներգիայի կարևոր աղբյուր էր։ 2023 թվականին այն տեղափոխել է Եվրոպա մուտք գործող 25 միլիարդ խորանարդ մետր ռուսական գազից մոտ 15 միլիարդը։ Համակարգը միացնում է Լեհաստանը, Սլովակիան, Հունգարիան, Ռումինիան և Մոլդովան:

▪️Անցյալ տարի Ուկրաինայի էներգետիկայի նախարար Գերման Գալուշչենկոն POLITICO-ին ասել էր, որ Կիևը չի համաձայնի երկարաձգել համաձայնագիրը՝ ասելով, որ «երկկողմ բանակցություններն անհնար են»: ԵՄ էներգետիկայի հանձնակատար Քադրի Սիմսոնը նույնպես ասաց, որ դաշինքը «շահագրգռված չէ» համաձայնագրի երկարաձգմամբ:

▪️Սակայն մի քանի այլընտրանքային լուծումներ են առաջարկվել։ Անցյալ շաբաթ Bloomberg-ը հայտնել էր, որ Կենտրոնական Եվրոպայի երկրները դիտարկում են մեկ տարբերակ, ըստ որի՝ Ադրբեջանին պատկանող գազը պետք է մղվի խողովակաշարեր։

▪️ «Ներկայումս գազ են ստանում Եվրամիության ութ երկրներ»,- ասել է Հաջիևը։ «Հույս ունենք, որ շուտով կընդլայնենք [ադրբեջանական] գազ ներկրողների աշխարհագրությունը»,- եզրափակեց նա։

▪️Գազի մատակարարման հանկարծակի դադարեցումը ամենաշատը կազդի Սլովակիայի վրա, որը պատմականորեն գազի ներկրման համար հույսը դնում է Մոսկվայի վրա: Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիկոն անցյալ ամիս այցելեց Ադրբեջան և ասաց, որ կանի «քաղաքականապես անհրաժեշտ ամեն ինչ» երկրից գազ ստանալու համար: 

▪️Առայժմ պարզ չէ, թե արդյոք այս ծրագիրը ներառելու է ադրբեջանական գազի արտահանումը Ռուսաստանի տարածքով։ Ըստ ICIS ապրանքային հետազոտական ​​ընկերության գազի շուկայի փորձագետ Աուրա Սաբադուսի, ցանկացած գործարք, հավանաբար, թույլ կտա Մոսկվային ստանալ եկամուտների գոնե մի մասը և թույլ կտա գազ արտադրողներին շարունակել գործունեությունը Ռուսաստանում:

▪️«Ի վերջո, Ռուսաստանը հաղթող դուրս կգա, բայց հիմա «Գազպրոմը» ծանր ֆինանսական վիճակում է. Արտադրությունը ռեկորդային ցածր մակարդակի վրա է, և նրանց անհրաժեշտ է գազ վաչառել»,- ասել է Սաբադուսը: Անցյալ ամիս Մոսկվայի գազի արտահանման հսկան գրանցեց իր առաջին տարեկան կորուստը 1999 թվականից ի վեր։

▪️Բացի այդ, հավելել է Սաբադուսը, թեև Ուկրաինայի տարածքով գազի մատակարարման ամբողջական դադարեցումը կարող է հանգեցնել Կենտրոնական Եվրոպայի սպառողների գների բարձրացմանը, «բոլոր տուժած երկրները՝ Սլովակիան, Հունգարիան և այլն, ունեն այլընտրանքային տարբերակներ»:

▪️Չնայած Ռուսաստանից կախվածությունը նվազեցնելու ջանքերին, ICIS-ի տվյալների նոր վերլուծությունը ցույց է տալիս, որ գրեթե երկու տարվա ընթացքում առաջին անգամ Մոսկվան մայիսին ավելի շատ գազատարով բնական գազ և հեղուկ բնական գազ է մատակարարել Եվրոպա, քան Միացյալ Նահանգները: 

դիտվել է 723 անգամ
Լրահոս
Հայաստանը պետք է առանց ժամանակ կորցնելու փոփոխի իր Սահմանադրությունը. Ադրբեջանի ԱԳՆ Ռուսական զորքը վերահսկողության տակ է վերցրել Միրնոյե և Մալիե Շչերբակի բնակավայրերը. ՌԴ ՊՆ Լավրովը կողմ է արտահայտվել ԱՄՆ-ի հետ ռազմավարական կայունության շուրջ երկխոսությունը վերականգնելուն Ամենուրեք կրակի բոցեր էին, Շուշիում զոհվածների թիվը հասնում էր 8 հազարի․ 1920-ի գարունը Ադրբեջանն էներգետիկ ծրագրերով ծավալվում է դեպի Աֆրիկա Այ տղա', դե մինչև վերջ ասա... ԵԱՏՄ երկրներում շինարարական աշխատանքների ամենամեծ աճը գրանցվել է Հայաստանում Երևանում բնակվող ռուսները բողոքում են առողջ ծառերի համատարած հատման դեմ Մարտի 29-ին Ազատության հրապարակում մեկ միասնական հարթակում հնչելու է արցախցիների ձայնը. Մերի Դավթյան Իշխանությունը խոստացել է բանակցել խաղաղության շուրջ, իսկ իրականում ժամանակ է շահել՝ ապահովելու Ադրբեջանի պարտադրած պահանջները․ Աբրահամյան Սկանդալ ֆրանսիական ARTE հեռուստաալիքի եթերում. Հայաստանը ջնջված է աշխարհի քարտեզից Արաքս գետի վրա նոր կամուրջ կկառուցվի. Իրանի և ՀՀ արտգործնախարարները քննարկում են ունեցել Ինչ բացահայտում է արել ՌԴ ԱԳՆ-ն Ուկրաինայի մասին Սարիկ Մինասյանը մինչև այսօր իրիկունը պետք է ապացուցի, որ ես դիմել եմ Թուրքիայի քաղաքացիության համար ԱՄՆ-ն որևէ նշան չի տեսնում Իրանի կողմից միջուկային զենքի ստեղծման աշխատանքների վերսկսման վերաբերյալ Ադրբեջանական SOCAR-ը մուտք է գործում Իսրայելի գազային շուկա. Վահե Դավթյան Գերմանիայի խորհրդարանը նոր նախագահ է ընտրել ԵԱՀԿ-ն պատրաստ է հարթակ դառնալ անվտանգության նոր ճարտարապետության շուրջ բանակցելու համար Սահմանագծի երկայնքով երբեմն արձանագրվում են կրակոցներ, որոնք չեն թիրախավորում ՀՀ տարածքը․ ՊՆ Սարիկ Մինասյանի կողմից խախտվել են նախընտրական քարոզչության կանոնները․ Հայտարարություն «Ազատություն» ռադիոկայանը կստանա Կոնգրեսի կողմից հատկացված դրամաշնորհի մի մասը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 26-ին, ժամը 16:30-ին Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 26-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 26-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մարտի 26-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մարտի 25-ին, ժամը 16:30-ին Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ադամալյանը Մարտի 25-ին, ժամը 15:30-ին Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մարտի 25-ին, ժամը 14:30-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 25-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Մարտի 25-ին, ժամը 12:30-ին Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 25-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am