Շարժման առաջնորդների նկատմամբ «զանգվածային անկարգության կազմակերպչի» հոդվածով հետապնդման միտում կա. Փաստաբան

Բաղրամյան պողոտայում հունիսի 12-ին ոստիկանության հետ բախումների ընթացքում այս պահին ձերբակալվածի կարգավիճակ ունեցող 27 անձանց դեռևս մեղադրանք չի ներկայացվել։ Նրանք գտնվում են չորս ՁՊՎ-ներում՝ Մասիսի, Աշտարակ, Երևան, Աբովյան։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց փաստաբան Սերգեյ Հարությունյանը։

«Գիտեք, այս դարում միայն մասնագետը, փորձագետը ուշադիր կնայի տեսանյութը՝ հասկանալու, թե ինչ է կատարվում, բայց այդ ինֆորմացիայով ազդեցություն են գործում, հող են նախապատրաստում՝ սովորական քաղաքացիների համար, որոնք ուղղակի կնայեն, կտեսնեն օղակներ, բայց որ նայում ես այդ օղակներում՝ ոչինչ չկա։

Օրինակ, +35 աստիճան շոգ է, մարդկանց ձեռքերում ջրի շիշ է, բայց իրենք օղակով ֆիքսում են, որ անձի ձեռքին շիշ կա կամ որևէ մեկը դիմացը կանգնած քաղաքացուն մի փոքր առաջ է հրում, որ նեղվածքը հաղթահարի, բայց ներկայացվում է այնպես, որ հրում են, որ դիմացինն էլ ոստիկանին հրի։ Ինչ վերաբերում է Բագրատ Սրբազանին, ապա այնտեղ պարզ է, որ ոչինչ չկա։ Սա զանգվածային անկարգություն չէ։ «Զանգվածային անկարգություն»-ը ենթադրում է՝ շենքեր մուտք գործել, ջարդել, ավիրել, մեքենա կոտրել, այրել։ Այստեղ նման բան չկա, այստեղ կա՝ ոստիկանների և քաղաքացիների միջև հրմշտոց և ոստիկանների կողմից անհամաչափ ուժի կիրառում և հատուկ միջոցների օգտագործում, որի իրավունքը չունեին այդ պահին, ընդ որում, օգտագործել են այնպիսի հատուկ միջոցներ, որոնք պրակտիկայում կիրառվում են ահաբեկիչներին վնասազերծելու, ոչ թե՝ խաղաղ բնակիչներին ցրելու համար»,- ասաց փաստաբանը՝ նկատելով, որ եթե նպատակը լիներ բնակչությանը ցրելը, ապա շատ ավելի ընդունելի կլիներ ջրցան մեքենան կամ ոստիկանական ուժի՝ վահաններով քայլ առ քայլ առաջ գալը, քան՝ այնպիսի հատուկ միջոցի կիրառումը, ինչի հետևանքով տասնյակ քաղաքացիներ են տուժել։ Մասնավորապես, 101 անձ է դիմել բուժհաստատություն, 16 անձ միայն դեպքի վայրից է հոսպիտալացվել, մի շարք քաղաքացիներ պարզապես չեն ցանկացել դիմել բուժհաստատություն՝ շարունակելով պայքարը։

«Մենք այդ օրը զոհ չունենք՝ բարեբախտաբար, պարզապես՝ պատահականությամբ, որովհետև այդ ձեռքը պոկվելու հատվածում,եթե մոտակայքում կանգնած լիներ, դեմքին էր կպնելու, ապա պարզ է, թե դեմքին կպնելու դեպքում այդ պայթյունի ալիքից ինչ վնասվածքներ կլիներ՝ աչքի կամ գլխի, եթե ձեռք է պոկվել։ Ես կանգնած եմ եղել այդ պահին մեջտեղում՝ բեմի մոտ, մեր մոտակայքում հատուկ միջոց էր պայթել, այդտեղ եղել են կանայք, մի փոքր այն կողմ՝ սայլակավոր հաշմանդամ էր, կարո՞ղ էր, չէ՞ այդ հատուկ միջոցն ընկնել սայլակավոր հաշմանդամություն ունեցող անձի վրա»,- նշեց նա։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

դիտվել է 687 անգամ
Լրահոս
Ռուսաստանի փոխարտգործնախարարը բանակցություններ է վարել ՀԱՄԱՍ-ի ղեկավարության հետ Ուկրաինայում եվրոպական խաղաղապահ ներկայության գլխավոր «հակառակորդը» Չինաստանն է. Քաղաքական վերլուծաբան Ծնելիության նվազման ֆոնին, Կառավարությունը որոշում է ընդունել. Անուշ Պողոսյան Ուոլցը Հաջիևին ասել է հայ գերիներին անհապաղ ազատ արձակելու և հակամարտությունը դադարեցնելու անհրաժեշտության մասին 99 հոգանոց ցուցակ ՔՊ-ից՝ մեծ թվով բուժհաստատությունների ու դպրոցների տնօրեններով Ակնհայտորեն, տեղի է ունենում ՀՀ-ի դեմ ուղղված ապատեղեկատվական քարոզչական գործողություն. Վարդան Ոսկանյան ՔՊ-ում մարդ չկա, որ ասի՝ «ինչ եք անում», ու ասենք՝ մարդը առանց հասկանալու գովում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը մեկ օրվա ընթացքում երրորդ ապատեղեկատվությունն է տարածել Զելենսկին Ուկրաինայի ԶՈՒ նոր ԳՇ պետ է նշանակել Ադրբեջանի ՊՆ-ն կրկին ապատեղեկատվություն է տարածել․ ՀՀ ՊՆ Թրամփն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել Երբ երկու թերուս, որոնք 7 տարի երկրի ղեկը ձեռքում պահելուց հետո էլ ոչ մի բան չեն սովորել, սկսում են «կրթել» ազգին, ի՞նչ է ստացվում․ Լևոն Զուրաբյան ԱՄՆ-ն հարվածել է Եմենի հութիներին. 31 մարդ է զոհվել Մասուդ Փեզեշկիան. Իրանը երբեք նվաստացում չի հանդուրժի Սպասվում է հաջորդ շաբաթ. Ուիթքոֆ Ֆրանսիան քննարկո՞ւմ է Միջին միջանցքի հարց Թուրքիայի հետ․ Հակոբ Բադալյան Բաբկեն Թունյանը հաստատել է 750 միլիոն դոլարի եվրապարտատոմսերի թողարկումը ՀՀ ԶՈւ–ն կրակ չի բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ․ ՊՆ Եթե անգամ Փաշինյանն ու Ալիևը պայմանավորվեն Երևանի հանձնման մասին, դա ողջունվելու է. պատգամավոր Ակցիա Տորոնտոյում՝ ի աջակցություն Բաքվում պահվող հայ գերիների Թուրքիան առաջիկա ամիսներին կսկսի «Զանգեզուրի միջանցքի»՝ իր տարածքով անցնող հատվածի աշխատանքները․ թուրք նախարար «Ազատություն» ռ/կ–ն և «Ամերիկայի ձայնը» դադարեցրել են գործունեությունը Թրամփի հրամանի պատճառով Ազգային ժողովում տեղի ունեցավ կազմակերպված հերթական շոուն․ Գառնիկ Դանիելյան Ռուսաստանի որոշելիքը չէ՝ համաձայնե՞լ, թե՞ ոչ. Մակրոն Գիշերային ակումբներից մեկում հրդեհի հետևանքով զոհերի թիվը անցել է 50-ը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 17-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 17-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մարտի 17-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Մարտի 14-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մարտի 14-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մարտի 14-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 14-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 13-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 13-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արթուր Մարտիրոսյանը Մարտի 13-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am