Անկախ ամեն ինչից՝ Եսային ուժեղ մարդ է և առանց աջ ձեռքի էլ կապրի ու կստեղծի. ձեռքի վնասվածք ստացած տղամարդու կինը մանրամասներ է հայտնում

Ֆեյսբուքյան օգտատեր Նաիրա Սահակյանը գրել է.

«Հունիսի 12-ին ոստիկանության կողմից նետած նռնակներից ձեռքի վիրավորում ստացած տղամարդը ամուսինս է՝ Եսային։
Եսայու վիճակի մասին:


Վիճակը կայուն է, բայց աջ ձեռքը լուրջ վնասվել է, բժիշկները սկզբից մտածել են ամբողջությամբ ամպուտացնել դաստակը, բայց հետո փորձել են ափը փրկել ու մատերից երկուսը հավաքել։ Որքանով ֆունկցիան կվերականգնվի, դեռ պարզ չի։
Ձախ ձեռքը ևս վնասված է, ափի հատվածում։ Վերքը մեծ է, բայց ձեռքի ֆունկցիոնալության վրա պետք է որ չազդի։ Մարմնի տարբեր հատվածներում՝ գլխից մինչև ոտքեր բեկորային վնասվածներ են, այրվածքներ։ Կրծքի և թևի հատվածում համեմատաբար խորն են, վրաները կարեր են դրված։


Անկախ ամեն ինչից՝ Եսային ուժեղ մարդ է և առանց աջ ձեռքի էլ կապրի ու կստեղծի։

Ինչո՞ւ է վերցրել նռնակը:

Կողքին մի քանի նռնակներ են պայթել, այդ պահին մտածել է, որ պայթած նռնակի մաս է վերցնում, որ մարդկանց ոտքի տակից հանի։ Կադրերը նայած կլինեք, ակնհայտ երևում է, որ չի շտապում։
Իշխանության որոշ խեղկատակների պնդումները, թե ոստիկանների կողմն էր նետում, ուղղակի զազրելի են։ Ի վերջո մի մոռացեք, որ այդ նռնակը ով է գցել։ Նռնակը նետել է ՈՍՏԻԿԱՆԸ այս իշխանության հրամանով ու քաջալերանքով։
Արժեր որ վերցներ, իհարկե ոչ։ Ավելի զգույշ էր պետք լինել։ Բայց դե երբ կողքդ քաոս է, նռնակներ են պայթում, այդ պահին սառը դատելը դժվար է։


Ինչ կամենում եք ամուսնուս ու իմ ընտանիքին, տասնապատիկը ստանաք։ Լավը կկամենաք, լավը ստացեք, վատը կկամենաք, վատը։
Բնականաբար չեմ անդրադառնում նիկոլական խաժամուժի գրածներին ու հայհոյանքներին։ Մարդիկ այնքան են ուղեղները լվացած ու զոմբիացած, որ մի տեղ անգամ կոչ էին անում ցուցարար վիրավորներին բժշկական օգնություն ցույց չտալ։ Սրան անդրադառնալն էլ ժամանակի անիմաստ կորուստ է։


Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի որևէ արձագանք, այց չի եղել։ Չէինք էլ ակնկալում որովհետև այսօրվա ՄԻՊ-ը, իրականում ՆԻՊ է՝ Նիկոլի իրավունքների պաշտպան։ Այնպես ինչպես ոստիկանությունը զինվել ու ուժեղացվել է մի նպատակով պահել ներկայիս իշխանությանը։, այդ նույն տրամաբանության մեջ էլ աշխատում է իշխանության ՄԻՊ-ը։
Երկրորդն օրն է անցել, անգամ դատաբժիշկ չի եկել։


Ինչու են կառչած աթոռին։ Այս իշխանությունը վերջին վեց տարիների ընթացքում ավելի շատ կեղտ է կուտակել իր տակ, քան նախկին երեքը երեսուն տարում։ Պարզ է, որ իրենց համար աթոռին կառչելը գոյության կռիվ է։


Բայց դե պարզ է, չէ, որ երկար չեն ձգելու։ Անգամ եթե այս շարժումը չհաջողի, էներգիան որ կուտակվում է, մի օր պայթելու է։ Իրենք էլ են անցողիկ։ Մնում է մինչև երկրի ամբողջական կործանումը, կամ էլ ոստիկանական բռնատիրություն ստեղծելը հեռացվեն։
Հ.Գ. Եսային բանակում ծառայած է։ 44֊օրվան սկսվելու երկրորդ օրը կամավորագրվել է և մասնակցել պատերազմին առաջնագծում։ Թշնամու դեմ կռվում անփորձանք եկավ, որ Երևանի կենտրոնում սրանց ձեռքով այս օրը գցեն»:

դիտվել է 488 անգամ
Լրահոս
Տավուշի մարզպետը աշխատանքային ո՞ր նվաճումների համար է ճոխ պարգևատրվում Իսրայելն արդեն օգտվել է Սիրիայում ստեղծված իրավիճակից․ Մեդվեդև Բելառուսում «Օրեշնիկ» հրթիռային համակարգ է տեղադրվում․ Լուկաշենկո Մեր առջև արդեն Իրանն ու Ռուսաստանը չեն, այլ Թուրքիան է․ իսրայելական մամուլ Թավշյա, ոչ բռնի, ժողովրդական թալան․ Իշխանությանը DELETE անելու կոդը՝ SIGN OUT Երևանում բախվել են «Mercedes GLE53»-ն ու «Hyundai»-ն. կա տուժած Ադրբեջանցիներն Ամարասի վանական համալիրը ներկայացնում են աղվանական. «Գեղարդ» հիմնադրամ #ՀԻՄԱ․ Լա՛վ, ձեզ ո՞նց բացատրենք, որ կարող են հենց Հայաստանից Իրանին խփել, եթե․․․ Թորգոմ Տեր-Մկրտչյան (video) Ձե՞ռ եք առնում, ո՞ւմ պարզ չէ` ում տներ են Գյումրիում մտել ՔՊ-ականները․ Լևոն Զուրաբյան (video) Ասլանյան ու Աղազարյան, ձեզ չթվա՛՝ «հասարակած տնից դուրս են գալիս, դառնում` կույս»․ Սամվելյան (video) #ՀԻՄԱ․ Բերքաբերցիները Նիկոլին փոխանցում են՝ ու՞ր է այ սուտասան, քո տված խոստումը․ Ռուզան Ստեփանյան (video) Ես հիմա անուն եմ տալու․ Գևորգ Պետրոսյանը հայտնում է՝ ով է կանգնած ԵՊՀ-ից իրեն հեռացնելու հետևում (video) Հանրության նյարդերը տեղի են տալիս․ Թանկացումներ և անորոշ վիճակ․ հարցման արդյունքներ (video) «Փաշինյանը հունից դուրս է եկել, ասել՝ շան թուլի նման լեզուներդ կկտրեմ»․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, լսի այ տղա․ դու ժողովրդին մաքրի քեզնից․ ուրիշ ճանապարհ չունես․ Գևորգ Պետրոսյան (video) Սյունիքի մարզում աղքատության ամենացածր մակարդակն է․ տնտեսական վերլուծության և սոցիալական հարցման արդյունքներ Սա իրական խաբեբայությունն է Փաշինյանի․ Լևոն Զուրաբյան (video) Փաշինյանը մի նպատակով Հովիկ Աղազարյանին ու Հակոբ Ասլանյանին խայտառակեց (video) Աթոռի համար ձեր արժանապատվությունը վաճառել եք, Միրզոյանը խաղաղություն էր մուրում ԵԱՀԿ-ում․ Օսկանյան Ինձ ինչի՞ ա թվում, որ սխալ տեղ մտար՝ քո ընտրողի հետ հաղորդակցվելու․ Սևակ Հակոբյանը՝ Փաշինյանին Ադրբեջանն ու Թուրքիան քննարկել են օպերատիվ իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին Ձյուն, մառախուղ. ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին «Արա՛, Նիկոլ, ի՞նչ ես գիշերը օգտագործել, որ նման բաներ ես արտաթորում»․ Գևորգ Պետրոսյան (video) Խաղաղության հասնելու գործընթացը բարդացնում է Հայաստանի Սահմանադրությունը. Ջեյհուն Բայրամով Թուրքիայի ՌՕ ուժերն ի՞նչ գործառույթ ունեն հայ-ադրբեջանական սահմանին, որ Հասանովի հետ հանդիպմանը քննարկվում է այդ հարցը․ Բադալյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 12-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Պետրոսյանը Դեկտեմբերի 12-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Դեկտեմբերի 12-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Դեկտեմբերի 12-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Դեկտեմբերի 10-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Դեկտեմբերի 10-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Դեկտեմբերի 10-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Դեկտեմբերի 10-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Դեկտեմբերի 9-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Դեկտեմբերի 9-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am