Ադրբեջանը Կիրանցի և Ոսկեպարի եկեղեցիները «աղվանական» է անվանել

Արդեն տևական ժամանակ է ադրբեջանական տարբեր շրջանականեր Հայաստանի Հանրապետության արևելյան և հարավային շրջանները անվանում են «Արևմտյան Ադրբեջան»։ Արդեն անդրադարձել ենք, օրինակ, 2023 թվականի նոյեմբերի 23-24-ին Նախիջևանում տեղի ունեցած «Վերադարձ դեպի Արևմտյան Ադրբեջան» փառատոնին, որին նախորդել էր «Ճանապարհ, որը տանում է դեպի Արևմտյան Ադրբեջան» խորագրով համաժողովը (https://t.me/zangezuravtonomia/47872?single): Կամ, օրինակ, դեկտեմբերի 15-ից Ադրբեջանի «Արվեստի ազգային թանգարան»-ում բացված «Արևմտյան Ադրբեջանը մշակութային հիշողության մեջ» ցուցահանդեսը (https://t.me/AzeSputnik/52778)։ Նախորդ տարում բացվեց նաև «Արևմտյան Ադրբեջան» հեռուստաալիքը, իսկ մինչ այդ արդեն ադրբեջանական մեդիա տիրույթում կային «Արևմտյան Ադրբեջան» անվանումով բազմաթիվ նոր հարթակներ https://oxu.az/society/759665։ Այս և այլ գործիքներով ադրբեջանական քարոզչամեքենան փորձում է Հայաստանի տարածքը ներկայացնել որպես ադրբեջանական, տարածել ռասսայական խտրականություն և հայկական մշակույթը ներկայացնել որպես աղվանական և թյուրքական (https://www.youtube.com/@QerbiAzerbaycanTV/videos, մանրամասն տե՛ս «Արևմտյան Ադրբեջանի համայնք» կոչվող կազմակերպությունը դիմել է ՅՈւՆԵՍԿՕ-ին՝ «Արևմտյան Ադրբեջանի» մշակութային ժառանգության ոչնչացման կանխման առաջարկով, «Պատմական-մշակութային ժառանգության բռնյուրացման նոր փորձեր», «Երևանը, Սևանն ու Սյունիքը Ադրբեջանը հռչակում է որպես «ադրբեջանական ժառանգություն», «Ադրբեջանի հանրապետության ագրեսիվ քաղաքականության հերթական դրսևորումը», https://monumentwatch.org/wp-content/uploads/2023/12/Text-and-Maps-in-Armenian.pdf) հոդվածներում։

Այս համատեքստում ադրբեջանական մեդիահարթակներում անդրադարձ է կատարվում նաև սահմանազատվող (և ոչ միայն) հատվածներում գտնվող հուշարձաններին, դրանց «աղվանական ծագմանը» և հայկական կողմի վերանորոգումներով «աղվանական հետքերի» վերացմանը https://www.adalet.az/az/posts/detail/mekrli-ermeni-plani-serhede-yaxin-mebedler-niye-tecili-temire-baglanir-1718180959։ Հոդվածում այս անգամ «աղվանական հուշարձաններ» են անվանվում Կիրանց գյուղի Սբ․ Երրորդություն և Ոսկեպարի Սբ․ Աստվածածին եկեղեցիները, հատուկ նշելով նաև, որ առկա են նույն «կարգավիճակում» գտնվող այլ հուշարձաններ ևս։

Կիրանց գյուղի Սբ․ Երրորդություն եկեղեցին տեղական կոպտատաշ քարից կառուցված 19-րդ դարի եռանավ բազիլիկ եկեղեցի է։ Նման օրինակներ հայտնի են տարածաշրջանի բազմաթիվ բնակավայրերում (Բարեկամավանի Սբ․ Գևորգ, Աչաջրի Սբ․ Աստվածածին և այլն)։ Եկեղեցին խորհրդային շրջանում վերածվել էր պահեստի։ Այժմ իրականացվում են կառույցի նախնական տեսքին ուղղված վերանորոգման աշխատանքները։ Հուշարձանի հիմնական առանձնահատկությունը տանիքն իրենց վրա կրող երեք զույգ ամբողջական քարե սյուներն են։ Եկեղեցու հարավային ավանդատան պատուհանի արտաքին վերին հատվածում պահպանվել է «1888 ամի» թվականը, իսկ դրանից աջ հայերեն արձանագրության հատված (մանրամասները շուտով կտեղադրվեն կայքի ՀՀ սահմանային հուշարձանների մշտադիտարկմանը վերաբերող հատվածում (https://monumentwatch.org/hy/%d5%a1%d6%80%d6%81%d5%a1%d5%ad%d5%ab-%d5%b0%d5%b8%d6%82%d5%b7%d5%a1%d6%80%d5%b1%d5%a1%d5%b6%d5%b6%d5%a5%d6%80%d5%ab-%d5%b4%d5%b7%d5%bf%d5%a1%d5%a4%d5%ab%d5%bf%d5%a1%d6%80%d5%af%d5%b8%d6%82%d5%b4/)։

Ոսկեպարի Սբ․ Աստվածածին կենտրոնագմբեթ եկեղեցին 6-րդ դարի վերջով- 7-րդ դարասկզբով թվագրվող կառույց է։ Այն պատկանում է հայկական վաղմիջնադարյան եկեղեցական ճարտարապետության «մաստարայատիպ» կառույցներին (Մաստարայի Սբ Հովհաննես, Հառիճավանքի Սբ Գրիգոր, Արթիկի Սբ Գևորգ, Կարսի Առաքելոց)։ Կառույցի վրա արձանագրություններ չեն պահպանվել։ Առանձնահատուկ են հատկապես շինության վրա առկա խաչային հորինվածքները, որտեղ գնդի վրա կանգնեցված խաչերը՝ շնորհիվ խաչաթևերի խարսխաձև հավելումների, նմանվում են կարթերի կամ նավախարիսխների (տե՛ս Պետրոսյան 2008, 39)։ Եկեղեցին հիմնական վերանորոգման է ենթարկվել 1975-1977 թվականներին, ներկայումս նախատեսվում է կառույցի ծածկասալերի վերանորոգման աշխատանքներ (https://monuments.am/articles/832?type=news&fbclid=IwZXh0bgNhZW0CMTAAAR2Mmd5qkQwOnvhD88ZCiQhDQDRDWhVXAOJp5EsZB7Vz6Ll_aNVs4wQI-j0_aem_AV0UqfEf5pMiReuopvijeDu2or6dMQQYb0fLK6J_Szrhr4MFX827492lMZpABVr5e8Z1c3bX2un8sOyt37Bt2kWO)։

Ադրբեջանական «մեղադրականում» անդրադարձ է կատարված նաև Երերույքի տաճարի վերանորոգմանը, որտեղ տաճարը ներկայացված է որպես «Արևմտյան Ադրբեջանի Շորայալի Ագին շրջանի տարածքում, Արփաչայի ձախ ափին գտնվող հին թյուրքական կոթող»։ Ավելին երաևակայել ուղղակի անհնար է՝ վաղքրիստոնական տաճարը հռչակել «թյուրքական կոթող»: Նշենք նաև, որ 5-6-րդ դարերով թվագրվող քրիստոնեական հուշարձանը ընդգրկված է ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային մշակութային ժառանգության նախնական ցանկում և Եվրոպա Նոստրայի Ամենավտանգված մշակութային կոթողների ցանկում, իսկ ամրակայման և վերականգնման ծրագիրն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Հայաստանում ԱՄՆ դեսպանության միջև համագործակցության շրջանակներում, ԱՄՆ դեսպանի «Մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի» ֆինանսավորմամբ (https://escs.am/am/news/19236?fbclid=IwZXh0bgNhZW0CMTAAAR2cs2Ds6r5h1b3gp1er-BHZm8nYDQFVcad6VF948qFhf4WURcCv6xRzHqc_aem_AV2b07wTA3ApdNaRSI3RE9jcrfDEMcoboArYoLgJ5tsZR4bSoEKFbtT48Z1jGGvQjfT8b3Y8-JeMWrAUOoDTiN2b)։

Մեր արձագանքը

Ադրբեջանի կողմից որդեգրված քաղաքականությունը օրեցօր ընդլայնում է իր «աղվանականացման» սահմանները՝ իր մեջ ամփոփելով Արցախի, Ուտիքի և Հայաստանի Հանրապետության արևելյան և հարավային շրջանների գրեթե բոլոր քիրստոնեական հուշարձանները։ Այսպիսով ադրբեջանական կողմը մեծացնում է տարածքային, պատմական և մշակութային հավակնությունները Հայաստանի Հանրապետության տարածքի (և հատկապես սահմանային շրջանների), հայ ժողովրդի պատմական հայրենիքի և մշակութային ժառանգության նկատմամաբ։ Նման, անընդհատ հնչեցվող անհեթեթությունները չեն պարունակում որևէ գիտական հենք և ունեն հստակ ռասսայական խտրականության և ազգային ատելության քարոզչության բնույթ։

 

դիտվել է 229 անգամ
Լրահոս
Դեղորայքային անվտանգության հետ կապված խնդիրները մնացել են լուսանցքից դուրս․ Անուշ Պողոսյանն ահազանգում է Աղբի մասով ի՞նչ եք արել, որ վարձավճարը թանկացրիք. ավագանու անդամը` Ավինյանին (video) Էս ու՞մ եք գժի տեղ դնում․ բռնող մարմինը՝ Ավինյանի դասարանցին է․․․ Մեսրոպ Մանուկյան (video) Ինձ երբևէ «մանիկյուր–պեդիկյուր» չեն արել․ Ավինյան Քանաքեռ-Զեյթունում սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ դանակահարված մյուս քաղաքացու վիճակը ծայրահեղ ծանր է Մաշտաբային ստախոս Ավինյա՛ն, հենց հիմա եկեք պատասխան տվեք ինչո՞ւ եք կազմակերպել «երևանցիների սպանդը» (video) Սիրիան և Լիբանանը համաձայնության են եկել սահմանին հրադադար հաստատելու շուրջ Գուցե իսկապե՞ս արժանի ենք … Իսրայելը շարունակում է հարվածներ հասցնել Գազային օդից, ցամաքից և ծովից․ Al Jazeera Չի կարելի լռել և սպասել, թե ինչպես են ոստիկանները ոչնչացնելու խոշտանգման հետքերը, իսկ ՔԿ-ն նախաձեռնելու ձևական վարույթ «Ու՞ր եք փախչում»․ Տիգրան Ավինյանը լքել է ավագանու նիստը․ Զարուհի Փոստանջյան (video) «Չեմ վստահում Նիկոլ Փաշինյանի իշխանությանը». Երիտասարդների ակցիան ՔՊ գրասենյակի մոտ Ալիևները օկուպացված Արցախում են ՀՀ-ն Ադրբեջանին է փոխանցել Ադրբեջանից Նախիջևան և Երասխից Մեղրի երկաթուղային բեռնափոխադրումների խնդրի լուծման տարբերակ #ՈՒՂԻՂ․ «Ալիևը պատերազմ է հայտարարում»․ Գառնիկ Դանիելյան (video) Եկել եմ Տիգրան Ավինյանին մեղադրանք ներկայացնելու ցեղասպանության, տնասպանության մեջ. Զարուհի Փոստանջյան Հայաստան բնական գազի մատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի Ինչ նոր պահանջներ է առաջ քաշում Ադրբեջանը Փաշինյանը և իր ողորմելի կինը՝ Աննան տեսա՞ք՝ ինչ են անում․ ակցիայի մասնակից (video) Եվրապատգամավորը կոչ է արել չմոռանալ Ալիևի կողմից կեղծ դատավարության ենթարկված հայերի մասին «Չաղ Ռուստամը» և նրա հանցակից Աշոտ Կուրեղյանը կալանավորվել են Բերում ենք Քոչարյանին, վե՛րջ․․․ քաղաքացի (video) Եվս 7 պահանջ. Ադրբեջանը շարունակում է նորանոր պահանջներ ներկայացնել Հայաստանին Թրամփն այսօր կխոսի Պուտինի հետ․ AP ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ․ Պատասխան եք տալու այս ջարդի համար․ Զարուհի Փոստանջյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 18-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մարտի 18-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Մարտի 17-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 17-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մարտի 17-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Մարտի 14-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մարտի 14-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մարտի 14-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 14-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 13-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am