Ստոլտենբերգն արձագանքել է Ուկրաինայում խաղաղության շուրջ Պուտինի առաջադրած պայմաններին

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկը՝ Ուկրաինայում խաղաղության վերաբերյալ, որակել է որպես միտված «ոչ թե խաղաղությանը, այլ ագրեսիային»։ Այս մասին նա ասել է Բրյուսելում ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում։


«Ոչ թե Ուկրաինան պետք է իր ուժերը դուրս բերի ուկրաինական տարածքից, այլ Ռուսաստանը պետք է իր ուժերը դուրս բերի բռնազավթված ուկրաինական հողերից։ Այս առաջարկն, ըստ էության, նշանակում է, որ Ռուսաստանն ավելի շատ իրավունքներ կստանա՝ զավթելու ավելի շատ ուկրաինական հողեր՝ բոլոր չորս մարզերը, որոնք, նրանց պնդմամբ, ուկրաինական չեն», – ասել է Ստոլտենբերգը։

Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավարի խոսքով՝ այս առաջարկը նշանակում է, որ Ռուսաստանը կհասնի պատերազմի իր նպատակներին՝ ակնկալելով, որ Ուկրաինան կհրաժարվի իր հողերից։

«Սա խաղաղության առաջարկ չէ, սա ավելի շատ ագրեսիայի, ավելի շատ օկուպացիայի առաջարկ է և որոշ առումով ցույց է տալիս, որ Ռուսաստանի նպատակն է վերահսկել Ուկրաինան, և դա եղել է Ռուսաստանի նպատակը հենց պատերազմի սկզբից», – ասել է Ստոլտենբերգը։

Նա հավելել է, որ սա միջազգային օրենքի կոպիտ խախտում է, և հենց այդ պատճառով էլ ՆԱՏՕ-ի դաշնակիցները շարունակում են աջակցությունն Ուկրաինային։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հունիսի 14-ին որպես Ուկրաինայի հետ խաղաղության բանակցությունների նախապայման նշել է, որ Ուկրաինան պետք է հրաժարվի ՆԱՏՕ-ին անդամակցելու իր ծրագրերից, իսկ ուկրաինական զորքերը պետք է հեռանան միջազգայնորեն չճանաչված Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների տարածքից, ռազմական գործողությունների ընթացքում մասամբ Ռուսաստանի վերահսկողության տակ անցած Զապորոժիեի և Խերսոնի մարզերից։ Ընդ որում, Պուտինը նշել է, որ խոսքը գնում է նշված տարածաշրջանների ամբողջ վարչական տարածքի մասին, այլ ոչ միայն այն հատվածների, որոնք այս պահին գտնվում են Ռուսաստանի զինված ուժերի վերահսկողության տակ։

դիտվել է 153 անգամ
Լրահոս
Սպասվում է ձյուն, օդի ջերմաստիճանը զգալի կնվազի Ո՞րն էր Հռոմի ստատուտի վավերացման իմաստն ու իրական նպատակը. միայն վնաս և ոչ մի օգուտ Բայց մեզ մոտ ավելի կոշտ է լինելու ամեն ինչ. Փաշինյանը փորձելու է «ատմազկա» լինել Փաշինյանը պատեպատ է նետվում Կրճատել են աշխարհազորայինների գումարը «Իրենց հարկային քաղաքականությամբ դրդում են, որ փոքր ու միջին բիզնեսն ավելի մեծ ստվերում գործի» ԶՊՄԿ-ի աշխատակիցնե՛ր, սթափվե՛ք և վերադարձե՛ք աշխատանքի. Քաջարանի համայնքապետի հայտարարությունը ՔՊ-ում իրավիճակն օր օրի սրվում է. ո՞ր պատգամավորներն են ցուգցվանգի մեջ Երևանի ավագանու նիստը թեժ է անցնելու. կրկին վեճեր են սպասվում Ի՞նչ են քննարկել անհետ կորածների մասին Հայաստանի և Ադրբեջանի միջգերատեսչական հանձնաժողովները Ի՞նչ ենթաշերտեր կան ԶՊՄԿ աշխատանքի խաթարման տակ, և ովքե՞ր ունեն շահեր Ինչո՞ւ է էկոնոմիկայի նախարարն այցելել «Սպայկա» Սերժ Սարգսյանի օրոք 42 մլն դոլարի գնված անպիտան զենքի գործն էլ հօդս ցնդեց Ովքեր են ներգրավվել Աղազարյանի եւ Ասլանյանի կուսակցությունում Ի՞նչ հարցում է կոնսենսուսի եկել աբխազահայերի մեծ մասը Հրդեհ՝ Ավշարում․ այրվել է նաեւ նախկին պատգամավորի կոնյակով տարաները Փաշինյանը թռել է Մակրոնի մոտ՝ մխիթարություն գտնելու Քանի դեռ իշխանությունը պատկանում է երկիր հանձնողին՝ գեներալ լինելը ոչինչ չի նշանակում․ Արտակ Զաքարյան Իշխանությունը խոստովանեց, որ ուղևորների ավելի քան 60 տոկոսը բոյկոտում է տրանսպորտի թանկացումը․ Թևանյան Երևանում թալանել են ՀՀ փաստաբանների պալատի փաստաբանի «Lexus»-ը Կապիտուլյանտ ոչնչություններն առաջարկում են այս տականքների հետ հաշտ֊համերաշխ ապրել․ քաղաքագետ Ռուսաստանն Ադրբեջանին ակնարկում է Ադրբեջանը երկինք է բարձրացրել Սու-25 և Սու-25 ML գրոհային ինքնաթիռները Ռումինիայի նախագահը հայտարարել է հրաժարականի մասին Արսեն Թորոսյանը Ծաղկաձորում առանձնատուն է կառուցել
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 11-ին, ժամը 15:30-ին Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Փետրվարի 11-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Փետրվարի11-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 11-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Փետրվարի 10-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Մետաքսե Հակոբյանը Փետրվարի 10-ին, ժամը 15:30-ին Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Փետրվարի 10-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Փետրվարի 10-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Փետրվարի 10-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Փետրվարի 7-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Աննա Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am