Այս մի ստի բուրգն էլ փլվեց

Անցած տարվա մայիսի 22-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանն իր հերթական «աննախադեպ» արձանագրումն արեց։ Ինչպես միշտ, արեց ու անցավ առաջ, այլևս մոռացավ։

Իսկ թե ինչ եղավ հետո, հիմա կտեսնեք։

Ասուլիսում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ «2023թ. առաջին չորս ամիսների ընթացքում Հայաստանում ծնվել է 11926 երեխա, ինչը 1401-ով ավելի է, քան 2022թ. առաջին չորս ամիսներին, 532-ով ավելի է, քան 2021թ. առաջին չորս ամիսներին, 1469-ով ավելի է, քան 2020թ. առաջին չորս ամիսներին, 1415-ով ավելի է, քան 2019թ. առաջին չորս ամիսներին, 1180-ով ավելի է, քան 2018թ. առաջին չորս ամիսներին»։ Ուզում էր ասել, որ ծնելիության ավելացումը իշխանությունների քաղաքականության ու ապագայի նկատմամբ քաղաքացիների վստահության արտահայտությունն է։

Այս հայտարարությունից ուղիղ մեկ տարի անց ունենք այն, որ ծնելիությունը Հայաստանում կտրուկ նվազել է։

Բայց մինչ դրան անդրադառնալը, նշենք, որ անցած տարի, երբ Նիկոլ Փաշինյանը ծնելիության մասին էր խոսում ու վերամբարձ հայտարարություններ անում, կեղծ թվեր էր հրապարակում։

Անցած տարվա առաջին չորս ամիսներին Հայաստանում ամենևին էլ 11926 երեխա չէր ծնվել։

Շատ ավելի քիչ էր ծնվել։ Նիկոլ Փաշինյանը կեղծում էր իրականությունը։

Իրականությունն այն էր, որ պաշտոնական վիճակագրության ավելի ուշ հրապարակած տվյալներով, Հայաստանում ոչ թե 11926, այլ 11379 երեխա էր ծնվել՝ 547-ով ավելի քիչ, քան հայտարարում էր Նիկոլ Փաշինյանն ու համեմատություններ անցկացնում նախորդ տարիների հետ՝ ցույց տալու արձանագրած հաջողությունները։

Հետո, իհարկե, 11379-ը դարձավ 11425, բայց դրանից իրականությունը շատ չփոխվեց։

Երկու դեպքում էլ մեծ շեղում կար՝ առնվազն 500-ով, Նիկոլ Փաշինյանի ու պաշտոնական վիճակագրության հրապարակած թվերի միջև։

Անցած տարվա առաջին չորս ամիսներին, պաշտոնական տվյալներով, Հայաստանում նույնիսկ ավելի քիչ երեխա էր ծնվել, քան 2021թ.։

Բայց դա չէր խանգարում, որպեսզի Նիկոլ Փաշինյանը՝ կեղծելով ծնունդների թիվը, հայտարարեր, թե իբր 2023թ. առաջին չորս ամիսների ընթացքում Հայաստանում ծնվել է 11926 երեխա, ինչը 1401-ով ավելի է, քան 2022թ. առաջին չորս ամիսներին, 532-ով ավելի է, քան 2021թ. առաջին չորս ամիսներին, 1469-ով ավելի է, քան 2020թ. առաջին չորս ամիսներին, 1415-ով ավելի է, քան 2019թ. առաջին չորս ամիսներին, 1180-ով ավելի է, քան 2018թ. առաջին չորս ամիսներին:

Հիմա տեղափոխվենք այս տարի։

Այս հայտարարությունից մեկ տարի անց պաշտոնական վիճակագրությունը հրապարակել է այս տարվա առաջին չորս ամիսների ծնելության ցուցանիշները, որոնք, մեղմ ասած, հուսադրող չեն։ Ծնելիությունը նախորդ տարվա, և ոչ միայն նախորդ տարվա համեմատ, էապես նվազել է։

Նիկոլ Փաշինյանի հերթական կեղծ արձանագրումների բուրգը փլվեց։

Պաշտոնական տվյալներով, 2024թ. առաջին չորս ամիսներին Հայաստանում 10547 երեխա է ծնվել՝ 7,7 տոկոսով ավելի քիչ, քան անցած տարի։

Անցած տարի, ճշգրտված տվյալներով, ծնվել էր 11425 երեխա, այս տարի ծնվել է 10547 երեխա։

Ծնունդների թիվը 878-ով կրճատվել է։

Այս մասին Նիկոլ Փաշինյանը հիմա չի խոսում, չի ասում, թե այս թվերն ի՞նչ ուղերձներ են հղում իշխանություններին ու իրենց իրականացրած քաղաքականության վերաբերյալ։

Այս տարի Հայաստանում ոչ միայն անցած տարվանից, այլև 2022թ. առաջին չորս ամիսներից է ավելի քիչ երեխա ծնվել։

Այս տարի ծնվել է 10547 երեխա, 2022թ. ծնվել էր 10687 երեխա՝ 140-ով ավելի շատ, քան այս տարի։

Այս տարի ծնվածների թիվն անհամեմատ ավելի քիչ է նաև 2021թ. համեմատ։

Այն ժամանակ ծնվել էր 11501 երեխա, այս տարի ծնվել է 10547 երեխա՝ 954-ով ավել, քան այս տարի։

Մինչ կառավարությունն իբր ծնելիության խթանման քաղաքականություն է իրականացնում՝ ծնելիությունը Հայաստանում կրճատվում է։ Փոխարենը՝ մահերն են ավելանում։

Այս տարվա առաջին չորս ամիսներին Հայաստանում 543-ով ավելի շատ մարդ է մահացել։

Պաշտնական տվյալներով, անցած տարի մահացել էր՝ 8722, այս տարի՝ 9265 մարդ։

Մահացածների քանակը 6,2 տոկոսով ավելացել է։

Սա էլ Նիկոլ Փաշինյանի ու իր իշխանության բերած՝ լավ ապրելու, անհոգ ու երջանիկ ապագայի արտահայտությունն է։

Բնակչության բժշկական ծառայությունների բարելավումից, հատկացվող գումարների աննախադեպ ավելացումներից են խոսում, իսկ արդյունքն այն է, որ անխտիր բոլոր հիվանդությունների գծով մահացություններն ավելացել են։

Թե ո՞ւր են գնում այդ գումարները, ինչի՞ վրա են ծախսվում, երբ դրանից առողջապահական խնդիրները չեն լուծվում, հիվանդություններից ավելի շատ մարդիկ են մահանում, դա էլ մեկ այլ թեմա է, որի մասին գերադասում են չխոսել։

Այս ամենի ուղղակի հետևանքն այն է, որ Հայաստանում բնակչության բնական հավելաճն է կրճատվում՝ 53 տոկոսի անկում է գրանցվել։

Անցած տարվա առաջին չորս ամիսներին բնակչության բնական հավելաճը, խոսքը ծնվածների և մահացածների տարբերության մասին է, կազմել էր 2703, այս տարի կազմել է 1282 մարդ։ Ավելի քան կրկնակի պակաս։

Այսպես էլ պատրաստվում էին բնակչության թվաքանակն ավելացնել և մինչև 2050թ. հասցնել 5 միլիոնի, ինչպես մի քանի տարի առաջ հայտարարում էր Նիկոլ Փաշինյանը։ Այն պարագայում, երբ միջազգային հեղինակավոր կառույցների գնահատականները տրամագծորեն հակառակն են. կանխատեսում են, որ 2050թ. Հայաստանի բնակչության թվաքանակը կկազմի 2,3 միլիոն։ Եվ սա պատահական չէ, երբ տեսնում ենք, թե ինչ է կատարվում այսօր Հայաստանում ժողովրդագրական իրավիճակի առումով։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

168.am

դիտվել է 682 անգամ
Լրահոս
Սարսափելի ու խայտառակ տեսարան․ ինչպես Գագիկ Խաչատրյանին հեռացրին նիստերի դահլիճից (video) «Բյուրեղ» թաղամասում անվտանգության աշխատակցին հետապնդած տղամարդու նկատմամբ խափանման միջոց է ընտրվել «Սիլվա Համբարձումյանը կաշա՞ռք է տվել Փաշինյանին. վտանգավոր շղթա է «պայթում» » (video) ԱՄՆ-ն Կարիբյան ծովում հարվածել է թմրավաճառության գործում ներգրավվածության մեջ կասկածվող նավի «Неважно, что говорят эти выскочки: Армения будет стоять рядом с Россией», — генерал (video) Այս ամռանը Երկրի տարածքի 17%-ում գրանցվել է ռեկորդային շոգ Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախկին գլխավոր հյուպատոսը մեղադրվում է ոսկու մաքսանենգության մեջ Սամվել Կարապետյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին #ՀԻՄԱ․ «Փաշինյանը Փարիզում խայտառակ վիճակում է հայտնվել. առջևում Մոսկվան է». Նարեկ Մանթաշյան (video) Իրանը Կապանում նոր գլխավոր հյուպատոս ունի ՔՊ-ն Աբովյանում թեկնածու ունի. «Հրապարակ» Որտե՞ղ է «Հայաստան» Համահայկական հիմնադրամի 52,7 միլիարդ դրամը (video) Սեփականության խլում՝ «շարադրությամբ». «Փաստ» Իրանական ավիրահարվածներից ամերիկյան ռազմական ինքնաթիռներ են վնասվել Հորդանանի ռազմաբազայում Նեպալում սողանքի զոհերի թիվը հասել է 1374-ի Արցախի իշխանությունները սկսել են քաղաքական կոնսուլտացիաներ. Նժդեհ Իսկանդարյան Հանրակրթության ոլորտը վերածվել է սպառողական հասարակության յուրօրինակ կոնգլոմերացիայի․ Հակոբ Բադալյան Լիբանանը Սիրիային է հանձնել նավաստիների կողմից փրկված ավելի քան 20 միգրանտի Մերժեցին այն ամենը, ինչի համար մեր տղաները կյանք էին տվել. Մետաքսե Հակոբյան Մեղրիի քաղաքապետ Խաչատուր Անդրեասյանը կալանավորվել է Սյունիքը և Իրանը. հաղորդակցային կապից դեպի ռազմավարական անվտանգային փոխկախվածություն Երևան-Մեղրի ավտոճանապարհին ծեփամածիկով բարձված «Isuzu» մակնիշի բեռնատարը կողաշրջվել է Ըստ Նիկոլի որդեգրած դիրքորոշման՝ ԵԱՏՄ-ից դուրս գալ պետք չէ, քանի որ արևմտյան դուռը դեռ բացված չէ Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Սպանության փորձի և առողջությանը ծանր վնաս պատճառելու հատկանիշներով հետախուզվող է հայտնաբերվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլոնորա Մանանդյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գոռ Ալվրցյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարեկ Մանթաշյանը Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am