Բոլոր նրանք, ովքեր մտահոգ են երկրի ճակատագրով, կոչ եմ անում վաղը լինել Հանրապետության հրապարակում․ Մհեր Մելքոնյան

Սիրելի՛ հայրենակիցներ, իշխանությունը զավթած Նիկոլ Փաշինյանը և նրա վարչախումբը երկիրը տարան և այս օրերին էլ շարունակում են տանել կործանման՝ հայ ժողովրդին կանգնեցնելով լրջագույն կորուստների առջև, փոշիացնելով տասնյակ տարիների մեր համազգային ձեռքբերումները և խոցելի դարձնելով ազգային անվտանգությունը: Այս մասին գրել է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Շիրակի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ Մհեր Մելքոնյանը:
«Տավուշում կատարվածն ազգային աղետ է և դավաճանություն։
Այս օրհասական իրավիճակից դուրս գալու միակ ճանապարհն ապազգային իշխանության հեռացումն է։
ՔՊ-ական խմբակի ներկայությունը մեր կյանքում դարձել է անկարելի ու անթույլատրելի։
Բոլոր նրանք, ովքեր մտահոգ են երկրի ճակատագրով, կոչ եմ անում մայիսի 26-ին՝ ժամը 16։00-ին, լինել Հանրապետության հրապարակում՝ տեր կանգնելու մեր անկախ պետականությանը։
Այլևս ժամանակ չունենք:
Այսօր քան երբևէ Հայրենիքը մեր միասնականության և վճռականության կարիքն ունի։
Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված․․․»։