«Գրիգորյանին կարելի է 070 կոդով անձնագրով դառնալ բարձրաստիճան պաշտոնյա, իսկ արցախահայերը նույն անձնագրով չեն համարվում ՀՀ քաղաքացի». Վարդանյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը գրում է․ «Ինչ կարելի է փաշինյանականին, արգելված է սովորական հային: Երկիր օրաթերթի ձեռքի տակ է հայտնվել Արմեն Գրիգորյանին Արցախում տրված 070 կոդով անձնագիրը, որով նա նշանակվել է ԱԽՔ քարտուղար:
Արմեն Գրիգորյան փաշինյանական լինելու բերումով կարելի է 070 կոդով անձնագրով դառնալ երկրի բարձրաստիճան պաշտոնյա, իսկ 150,000 արցախահայեր նույն անձնագրով չեն համարվում ՀՀ քաղաքացի, չեն կարող զբաղեցնել որևէ պաշտոն, անգամ չեն կարող ճամփորդել: Այսպիսի արդարություն, եղբայրություն և հավասրարություն»։