Այդ կեղծ տեղեկատվությունը հորինվել է իշխանական ֆեյքային կոյուղում, արձագանքելն անիմաստ է․ Բագրատ Միկոյան
![Այդ կեղծ տեղեկատվությունը հորինվել է իշխանական ֆեյքային կոյուղում, արձագանքելն անիմաստ է․ Բագրատ Միկոյան](/timthumb.php?src=/disc/25-05-24/d6ef727ce2dc9e5da176fb17cd4b1a9b.jpg&w=708)
Իշխանական և իշխանությանը հարող տելեգրամյան ալիքները ինֆորմացիա են տարածում, թե երեկ տեղի է ունեցել փակ հանդիպում Բագրատ սրբազանի, Ռոբերտ Քոչարյանի և դաշնակցականների մասնակցությամբ։ Ինչ-որ աղբյուրների հղում անելով, գրել են իբր նախատեսվող գործընթացների մասին։
Հանդիպման իսկությունը պարզելու համար Yerevan.Today-ը դիմել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանին։
«Այդ կեղծ տեղեկատվությունը հորինվել է իշխանական ֆեյքային կոյուղում, այդ իսկ պատճառով արձագանքելն անիմաստ է»,- ասաց նա։