Հայաստանի համար կարևոր է, որ չտրվի տարբեր երկրների քաղաքական մանիպուլյացիաներին և չվտանգի իր տնտեսական անվտանգությունը։ Նման հայտարարույթյուն է արել «Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատեր, ՌԴ հայ գործարարների ասոցիացիայի նախագահ Սամվել Կարապետյանը՝ Մոսկվայում հայկական բիզնես ֆորումի բացման ժամանակ․
«Միջազգային հարաբերությունների ներկայիս ճգնաժամում կարեւոր է պահպանել սերտ երկխոսություն քաղաքական, գործարար եւ մշակութային հանրության բոլոր մակարդակներում, որոնք ձևավորվել են երկրների (Հայաստանի և Ռուսաստանի) միջև հարաբերությունների երկար տարիների ընթացքում: Ոչ մի արտաքին հանգամանք չի կարող և չպետք է խոչընդոտ հանդիսանա հայ-ռուսական համագործակցության մասնակիցների գործընկերության և համագործակցության զարգացման համար։ Դրանում, իմ կարծիքով, կարևոր է յուրաքանչյուրիս պատասխանատվությունը», - նշել է Կարապետյանը։
Սամվել Կարապետյանի խոսքով՝ Ռուսաստանի հայերը խորապես անհանգստանում են և կանգնած են ղարաբաղցի եղբայրների կողքին։ Իսկ ԼՂ-ից եկածներին օգնելը կմնա «Տաշիր» բարեգործական հիմնադրամի առաջնահերթությունների մեջ։
Հուլիսի 25-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագյոզյանը
Հուլիսի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հուլիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը
Նոր ձևաչափ՝ արցախցիների խնդիրները հայաստանյան պետական մարմիններում ներկայացնելու համար
Հուլիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հուլիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հուլիսի 24-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Ստեփան Հասան-Ջալալյանը
Հուլիսի 23-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Ստեփան Հասան-Ջալալյանը
Հուլիսի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը
Հուլիսի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Բենիամին Մաթևոսյանը