ԵԿՄ սպանված անդամի հարազատները վստահ են՝ նրան խեղդել են. կասկածներ ունեն քննության օբյեկտիվության վերաբերյալ

Ներքին Հանդում այս տարվա փետրվարի 13-ին սպանված ԵԿՄ անդամ Գոռ Աստարյանի հարազատները կասկածներ ունեն քննության օբյեկտիվության վերաբերյալ։ Հիշեցնենք, խոսքն այն դեպքի մասին է, որը ԵԿՄ-ն տարածած հաղորդագրությամբ ներկայացրել էր որպես հանկարծամահություն։

Տուժողի իրավահաջորդ ճանաչված հայրը՝ Ռ. Ասատրյանը Panorama.am-ի հետ զրույցում ասաց՝ անհամապատասխանություններ են նկատել վկաների ցուցմունքներում ու դատաբժշկական փորձաքննության նախնական եզրակացության մեջ նկարագրվածի միջև։

Սպանվածի հոր ունեցած տեղեկություններով, վկաները ցույց են տվել, թե ինչպես է ԵԿՄ մեկ այլ անդամ Տ․Կ․-ն հարվածում Գոռին, մինչդեռ ընտանիքին դիահերձարանի տրամադրաած դատաբժշկական փորձաքննության նախնական եզրակացության համաձայն, մահվան հիմնական պատճառ հանդիսացող ախտաբանական վիճակ նկարագրված է. «Պարոնցի օրգանների սեղմում բութ առարկաներով, ստորադիր փափուկ հյուսվածքների արյունազեղումներով, ենթալեզվային ոսկրի ձախ եղջյուրի կոտրվածքով»։

«Որդուս խեղդել են։ Համոզված եմ՝ եղել է միտումնավոր, հնարավոր է նաև խմբակային սպանություն։ Եթե ինչ-որ մեկն ասում է՝ հարվածել են, ուրեմն այտեղից սուտ է գնում»,-ասում է հայրը։

Գործը քննող քննիչը Գոռի եղբորը՝ Գևորգին ասել է, որ իրենք նման եզրակացություն չի տրամադրվել, ավելին, այն չի կարող քննության համար հիմք դառնալ, մինչդեռ դիահերձարանից նշում են՝ փաստաթուղթը փոխանցել են չորրորդ կայազորի քննիչին, որ փոխանցի իններորդ կայազորի քննիչին։ Վերջինն ասել է՝ իրեն փոխանցված գործում նման փաստաթուղթ է չի եղել։

Երբ եղբայրն այն փոխանցել է քննիչին, վերջինն ասել է, այն չի կարող հիմք դառնալ իրենց համար, պետք է սպասեն վերջնական եզրակացությանը։

Ընտանիքն չի կարողացել ավելի վաղ փաստաբան վարձել։ Հիմա մտավախություն ունեն, որ քննությունը, հնարավոր է, օբյեկտիվ ու արդար չի իրականացվի։

Կալանավորված Տ․Կ․-ն էլ մեղքը չի ընդունում։ Նրա երկամսյա կալանքի ժամկետը շուտով կլրանա։

Քննչական կոմիտեի խոսնակ Գոռ Աբրահամյանը Panorama.am-ի հետ զրույցում ասաց, քննության օբյեկտիվությանը կասկածելու որևէ հիմք չկա։

«Ամբողջ ծավալով քննություն է իրականացվել, մեղադրյալը շարունակում է մնալ կալանքի տակ։ Այո, նշանակված է փորձաքննություն, որի եզրակացությունը դեռևս չի ստացվել, նախաքննական մարմինը դրան է սպասում։ Բայց ձեռք բերված ապացույցները միայն փորձաքննությանը չեն վերաբերում»,-նշեց նա։

դիտվել է 340 անգամ
Լրահոս
Ի՞նչ է քննիչը նախազգուշացրել փաստաբան Ռոման Երիցյանին (video) Արդար կլիներ, որ Նիկոլ Փաշինյանին ներկայացնեիք ոչ միայն սիմվոլիկան, այլև այդ սիմվոլիկայի հակառակ կողմում կանգնած մերկ թվերը. Անուշ Պողոսյան «Հրազդան» ստադիոնի հարևանությամբ գտնվող կամրջի տակ՝ գետի ափին, հայտնաբերվել է տղամարդու մարմին Գազայի «Խաղաղության խորհրդի» կազմը կհայտարարվի 2026 թվականի սկզբին. Թրամփ Կապ տեսնում եմ երեկվա մեր խորհրդակցության հետ․ Արցախի ԱԺ նախագահը՝ քննչական գործողությունների մասին Ռոբերտ Քոչարյանի կարևոր մեսիջը՝ 7 րոպեում (video) Վազգեն Միրզախանյա՛ն, շտապ զանգահարիր Ալիևին․ Անժելա Թովմասյան (video) Քրեակատարողական բժշկական կենտրոնն առաջարկել է կազմակերպել Միքայել Սրբազանին ցուցված վիրահատությունը Փաստաթղթեր են փնտրում․ Արցախի պետնախարարը մանրամասներ է հայտնել Գաղտնի փաստաթուղթ են ուզում գտնել․ ի՞նչ կապ ունի Սամվել Կարապետյանի դեմ գործը խուզարկության հետ (video) «Հատուկ մեծագլխի համար ասեմ՝ ինչքան փող է բերել Ռոբերտ Քոչարյանն Արցախից»․ Անժելա Թովմասյան (video) Արշավ է, Արցախի ներկայացուցչության շենքն ուզում են խլել․ Ռոման Երիցյան ՀՀ-ում Արցախի ներկայացուցչությունում խուզարկություններն իրականացվում են քրեական վարույթի շրջանակում Արցախի ներկայացուցչությունում ՔԿ-ն խուզարկություններ է իրականացնում․ պատգամավոր «Նռնակը ձեռքը կապիկին նայեք․․»․ Տիգրան Չոբանյան (video) Աննա Վարդապետյա՛ն, գեներալի սենյակում լացում էիք, հիմա գո՞րծ եք կարում այդ նույն գեներալի վրա․ ակցիա (video) «Արա Նիկո՛լ, այ․․․ խի՞ ես ադրբեջանցու մոտ բամբասում եկեղեցուց»․ Շպրոտը խայտառակում է Փաշինյանին (video) #ՈՒՂԻՂ․ ՇՏԱՊ․ Փաշինյանի ինքնաթիռը չհասավ Մոսկվա․․․ (video) #ՀԻՄԱ․ ՇՏԱՊ․ «Ծեծելու են ու ջարդեն․ սա լինելու է սրանց վերջը»․ Տիգրան Չոբանյան (video) Մոսկվա-Երևան չվերթը չեղարկվել է «Հոգևորականներն իրավունք չունեն զբաղվելու քաղաքականությամբ» պնդումը հակաօրինական է ու հակազգային. Վրթանեսյան Իրավապահները զբաղված են ՔՊ-ականների հետույքը պաշտպանել անպարկեշտ գործով․ Աղասի Ենոքյան Ո՞վ է Նիկոլի սրտի կաթողիկոսը․ Արեգնազ Մանուկյան (video) Դատախազությունը պատրաստվում է խլել Սասուն Միքայելյանի գույքը (video) Ավտովթար Սյունիքի մարզում. «Mitsubishi»-ն բախվել է ճամփեզրի արգելապատնեշին
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Դեկտեմբերի 10-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Դեկտեմբերի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Դեկտեմբերի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Ստեփանյանը Դեկտեմբերի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Դեկտեմբերի 10-ին ժամը 13:30, ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի դիմաց (հասցե փ. Պետրոս Ադամյան 14) իրականացնելու է բողոքի ակցիա` ուշադրությունը սևեռելու Բաքվում անօրինաբար պահվող հայ գերիների ոտնահարված իրավունքների վրա։ Հիշեցնենք, որ դեկտեմբերի 10-ն աշխարհում նշվում է որպես Մարդու իրավունքների պաշտպանության օր։ Դեկտեմբերի 9-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am