Սրբազանին սպառնում են ՀՀ իշխանական պատգամավորները և թուրքական մամուլը. հայտարարություն

Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազանին սպառնում են ՀՀ իշխանական պատգամավորները և թուրքական մամուլը։ Այս հայտարարությունը տարածել է «Սրբազան պայքար» Telegram–յան ալիքը։

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանն այսօր ԱԺ–ում հայտարարեց` ընդդիմադիրները խանգարում են, որ Հայաստանը ուժեղ պետություն դառնա. «Տարիներ հետ գնանք ու տեսնենք, թե մեր երկիրը ովքեր են ղեկավարել ու տեսնենք, թե ինչ ձևով էին վերաբերվում այն մարդկանց, ովքեր մի օտար երկրի անուն էին տալիս կամ մի օտար երկրի հետ հարաբերություն էին ունենում, շատ վատ էին վարվում՝ կա՛մ այդ մարդիկ բանտում էին հայտնվում, կա՛մ այդ մարդիկ մահանում էին, կա՛մ ունեզրկվում։ Հիմա ձեզ ասում եմ՝ եթե ձեր չափը չճանաչեք կամ խանգարեք Հայաստանի զարգացմանը, ձեզ հետ նույն գործիքներով կխոսեն։ Դուք պետք է լավ ճանաչեք ձեր չափը։ Այդ գործիքները, որ կիրառել եք 20 տարի, կկիրառվի ձեր դեմ»:

«Իշխանական պատգամավորն, ըստ էության, ԱԺ ամբիոնն օգտագործում է ժողովրդին ու մեզ սպառնալու համար։ Նաև արցախցիներին է սպառնում՝ ասելով` եթե շարունակեն մասնակցել ցույցերին, կզրկվեն նպաստներից ու ապագայում բնակարան ստանալու հնարավորությունից։ Իրենք սպառնում են ունեզրկմամբ ու սպանությամբ։ Դա պարզ պատկերն է, թե մենք ինչ ենք ուզում, իրենք ինչ են ուզում։ Այդ վարքագիծը, որը մինչ այդ թաքնված էր, հիմա դրսևորվում է»,– ասված է «Սրբազան պայքար» Telegram–յան ալիքի հայտարարության մեջ։

Այս համատեքստում նշվում է, որ սպառնալիք է հնչեցնում նաև Թուրքիայի նախագահ Էրդողանի զարմիկ Զենգիզ Էրիկին պատկանող «SüperHaber.com» էլեկտրոնային պարբերականի հոդվածներից մեկը վերնագրված է. «Ո՞վ է սպանելու Բագրատ սրբազանին… Մեղքը գցելու են թուրքերի վրա»:

«Հոդվածում նշվում է` իբր հենց հայերն են սպանելու Բագրատ սրբազանին ու մեղքը գցեն Թուրքիայի կամ Ադրբեջանի հատուկ ծառայությունների վրա։ Ու հիմա, երբ համադրում ենք Սուքիասյանի ասածն ու Էրդողանի ընտանեկան թերթի գրածը, պատկերը շատ ավելի հստակ է դառնում։ Մեր ժողովրդի թշնամիները լավ են հասկանում, թե ինչի մասին է այս պայքարը։ Նրանք լավ են գիտակցում, որ հայ ժողովուրդն ուղղելու է իր մեջքը, և ճշմարտությունը հաղթելու է ստին։ Նրանք լավ գիտեն, որ Հայաստանի ու հայ ժողովրդի անվերջ ստորացման այս շղթան շուտով կտրվելու է»,– ասված է հայտարարությունում։

Ըստ Telegram–յան ալիքի` այս ամենն է պատճառը, որ թե՛ ՀՀ իշխանական պատգամավորները և թե՛ թուրքական մամուլը սպառնում են իրենց։

դիտվել է 185 անգամ
Լրահոս
Թավշյա, ոչ բռնի, ժողովրդական թալան․ Իշխանությանը DELETE անելու կոդը՝ SIGN OUT Երևանում բախվել են «Mercedes GLE53»-ն ու «Hyundai»-ն. կա տուժած Ադրբեջանցիներն Ամարասի վանական համալիրը ներկայացնում են աղվանական. «Գեղարդ» հիմնադրամ #ՀԻՄԱ․ Լա՛վ, ձեզ ո՞նց բացատրենք, որ կարող են հենց Հայաստանից Իրանին խփել, եթե․․․ Թորգոմ Տեր-Մկրտչյան (video) Ձե՞ռ եք առնում, ո՞ւմ պարզ չէ` ում տներ են Գյումրիում մտել ՔՊ-ականները․ Լևոն Զուրաբյան (video) Ասլանյան ու Աղազարյան, ձեզ չթվա՛՝ «հասարակած տնից դուրս են գալիս, դառնում` կույս»․ Սամվելյան (video) #ՀԻՄԱ․ Բերքաբերցիները Նիկոլին փոխանցում են՝ ու՞ր է այ սուտասան, քո տված խոստումը․ Ռուզան Ստեփանյան (video) Ես հիմա անուն եմ տալու․ Գևորգ Պետրոսյանը հայտնում է՝ ով է կանգնած ԵՊՀ-ից իրեն հեռացնելու հետևում (video) Հանրության նյարդերը տեղի են տալիս․ Թանկացումներ և անորոշ վիճակ․ հարցման արդյունքներ (video) «Փաշինյանը հունից դուրս է եկել, ասել՝ շան թուլի նման լեզուներդ կկտրեմ»․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, լսի այ տղա․ դու ժողովրդին մաքրի քեզնից․ ուրիշ ճանապարհ չունես․ Գևորգ Պետրոսյան (video) Սյունիքի մարզում աղքատության ամենացածր մակարդակն է․ տնտեսական վերլուծության և սոցիալական հարցման արդյունքներ Սա իրական խաբեբայությունն է Փաշինյանի․ Լևոն Զուրաբյան (video) Փաշինյանը մի նպատակով Հովիկ Աղազարյանին ու Հակոբ Ասլանյանին խայտառակեց (video) Աթոռի համար ձեր արժանապատվությունը վաճառել եք, Միրզոյանը խաղաղություն էր մուրում ԵԱՀԿ-ում․ Օսկանյան Ինձ ինչի՞ ա թվում, որ սխալ տեղ մտար՝ քո ընտրողի հետ հաղորդակցվելու․ Սևակ Հակոբյանը՝ Փաշինյանին Ադրբեջանն ու Թուրքիան քննարկել են օպերատիվ իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին Ձյուն, մառախուղ. ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին «Արա՛, Նիկոլ, ի՞նչ ես գիշերը օգտագործել, որ նման բաներ ես արտաթորում»․ Գևորգ Պետրոսյան (video) Խաղաղության հասնելու գործընթացը բարդացնում է Հայաստանի Սահմանադրությունը. Ջեյհուն Բայրամով Թուրքիայի ՌՕ ուժերն ի՞նչ գործառույթ ունեն հայ-ադրբեջանական սահմանին, որ Հասանովի հետ հանդիպմանը քննարկվում է այդ հարցը․ Բադալյան Հեծանիվ է քշում, տոլմա փաթաթում, սափրվում․ սա գիտե՞ք՝ ով է․ Լևոն Զուրաբյան (video) Ադրբեջանը պատերազմի է պատրաստվում, իսկ մեր ղեկավարը դարձել է բլոգեր. Զուրաբյան ՔՊ-ականնե՛ր, լավ լսեք․ էս «արյունից» դուրս եկեք, քանի դեռ Նիկոլը ձեզ չի «աղացել»․ Նաիրա Զոհրաբյան (video) Անթույլատրելի եմ համարում. Գևորգ Պապոյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 12-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Պետրոսյանը Դեկտեմբերի 12-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Դեկտեմբերի 12-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Դեկտեմբերի 12-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Դեկտեմբերի 10-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Դեկտեմբերի 10-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Դեկտեմբերի 10-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Դեկտեմբերի 10-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Դեկտեմբերի 9-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Դեկտեմբերի 9-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am