ԶՊՄԿ-ի աջակցությունն ուղղված է կոնկրետ ծրագրի իրականացմանը. պարզաբանում

Ի պատասխան որոշ լրատվամիջոցներում տեղ գտած հրապարակումների, ըստ որոնց «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» բարեգործական հիմնադրամը «Իմ Քայլը» հիմնադրամին 50 և 20 միլիոն մասնաբաժիններով տրամադրած նվիրատվությունը կարող է կոռուպցիոն ռիսկեր պարունակել հատկապես այն համատեքստում, որ Կառավարությունը համարվում է ԶՊՄԿ ՓԲԸ-ի շուրջ 22 տոկոսի բաժնետեր, հայտնում ենք հետևյալը՝
ԶՊՄԿ բարեգործական հիմնադրամը ոչ թե պարզապես նվիրատվություն է տրամադրել, այլ համատեղ կրթական ծրագիր է իրականացնում «Իմ Քայլը» հիմնադրամի հետ՝ ի թիվս հարյուրավոր այլ ծրագրերի՝ հարյուրավոր այլ կազմակերպությունների հետ։ «Իմ Քայլը» և «ԶՊՄԿ» հիմնադրամները 2023 թվականին ստորագրել են համագործակցության հուշագիր, որի շրջանակում «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» բարեգործական հիմնադրամը 2023 թվականին «Իմ քայլը» հիմնադրամի «Quanta» քվանտային և մեզոսկոպիկ ֆիզիկայի մագիստրոսական կրթական ծրագրին հատկացրել է 50 մլն, իսկ 2024 թվականի մարտին՝ 20 միլիոն դրամի դրամաշնորհներ։ Գումարն ուղղվել է «Համահայկական գերազանցության կենտրոն» միջազգային գիտակրթական հիմնարկում դասավանդելու համար մասնագետներ հրավիրելու նպատակով։ Դասախոսները և փորձագետները հրավիրվել են այնպիսի համալասարններից, ինչպիսիք են MIT, Berkeley, University of California, Սանկտ Պետերբուրգի ԻՏՄՕ-ն և այլ:
«Quanta» ծրագրի նպատակն է պատրաստել բարձրորակ մասնագետներ, ովքեր կարող են զբաղվել ռազմաարդյունաբերության ոլորտի հիմնախնդիրներով՝ ապահովելով պետության անվտանգությունը, ինչպես նաև իրենց գիտելիքները ներդնել մասնավոր ընկերություններում, իրականացնել գիտահետազոտական աշխատանքներ և հիմնել ստարտափներ:
«ԶՊՄԿ» ԲՀ-ի պայմանագրերը 2023-ին կազմվել են մի դեպքում տնօրեն Մխիթար Հայրապետյանի, իսկ մյուս դեպքում՝ տնօրեն Դավիթ Մկրտչյանի հետ։
«ԶՊՄԿ» բարեգործական հիմնադրամը 2024 թվականին շարունակելու է գործունեությունն իր կանոնադրական նպատակներին համապատասխան, աջակցելու է բոլոր այն նախագծերին, որոն կարող են նպաստել մեր շահառուների՝ հետևաբար նաև Հայաստանի բարեկեցությանը։ Անհրաժեշտության դեպքում հիմնադրամը կավելացնի ծրագրերի քանակը, աջակցության ծավալը և կընդլայնի ոլորտները։

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» բարեգործական հիմնադրամը 2023 թվականին ամբողջական կամ մասնակի աջակցել է 537 ծրագրի ու կազմակերպությունների։ Աջակցությունների շահառուների թիվը գերազանցում է 100 հազարը։
Աջակցության են ստացել ինչպես անհատներ, այնպես էլ հասարակական կազմակերպություններ, բարեգործական հիմնադրամներ, պետական ու համայնքային կառույցներ։ Հիմնադրամից աջակցություն ստացած ոլորտները բազմազան են՝ ռազմահայրենասիրական, գիտակրթական, մշակութային, առողջապահական, սպորտային, սոցիալական և այլն։
Միայն բանակին և ռազմահայրենասիրական դաստիարակության ծրագրեր իրականացնող կազմակերպություններին «ԶՊՄԿ» ԲՀ-ն 2023 թվականին տրամադրել է ավելի քան 100 միլիոն, սպորտին՝ 535 միլիոն, տեղահանված արցախցիների աջակցության ծրագրերին՝ 165 միլիոն, մշակույթին՝ 368 միլիոն։
Ընդհանուր առմամբ, «ԶՊՄԿ» ԲՀ-ն 2023 թվականին իրականացրել է 7 միլիարդ 974 միլիոն 104 հազար 135 դրամի աջակցության ծրագրեր։

դիտվել է 204 անգամ
Լրահոս
Մենք մտադրություն չունենք Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները լարելու, խզելու, փչացնելու. Նիկոլ Փաշինյան Ես ուրախ եմ, որ Հայաստանը և Ադրբեջանը կարողացել են խաղաղության պայմանագրի տեքստը համաձայնեցնել. Էստոնիայի վարչապետ Դանակով զինված քաղաքացին հարձակվել է բուժաշխատողների վրա Հանդիպել են դեսպանի խնդրանքով Բաքվի դատարանում այսօր քննության առարկա է դարձվել Սերժ Սարգսյանի ձայնագրությունը Շուշին ազատագրելու վերաբերյալ Լևոն Քոչարյանի գործով «տուժող» ճանաչված ոստիկանը «տուժելու» մեծ փորձ ուներ. տարբեր գործերով ցուցմունք է տվել Հնդկաստանի ռազմական ներխուժումն անխուսափելի է․ Պակիստանի ՊՆ Սամվել Վարդանյանին ուղեկցող ոստիկանների նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու միջնորդություն է ներկայացվել Վերջին 30 տարիներին որ երկրի ղեկավարներին են իմփիչմենտ հայտնել և ի՞նչ է եղել նրանց հետ. Զաքարյան Ադրբեջանի դեսպանատան ջանքերով 11-ամյա արցախցու վրեժի մասին ֆիլմի ցուցադրությունը չեղարկվել է «Ես այս կյանքը քեզ կտամ». Անդրեի նախկին կնոջ նոր հրապարակումը Երևանում ուկրաինացի երեխայի՝ գետն ընկնելու դեպքով քրվարույթ է նախաձեռնվել սպանության հոդվածի հատկանիշներով Ռուսները պրոցես են սկսել․․․ Հայկ Նահապետյան (video) Էրդողան ես, ինչ ես․․․ ոչ միայն ձեր դրոշն ենք վառելու, նաև ջարդուխուրդ ենք անելու․ Զարուհի Փոստանջյան (video) Նարեկ Մալյանն ու Էդգար Ղազարյանն այս իմպիչմենտով ուժեղացնում են Նիկոլին․ Հայկ Նահապետյան (video) Իմ ինքնասիրությունից ցածր է, որ պետք է հիմա անդրադառնամ Աննայի նման «ոջիլին»․ Արմինե Ադիբեկյան (video) Սպասելու ենք 107 պատգամավոների անհատական պատասխանին․ Էդգար Ղազարյանն՝ ԱԺ-ի դիմաց (video) Андраник Мигранян։ Есть два механизма привлечения к ответственности Пашиняна и Алиева (video) «Կրթվելը նորաձև է» անհոդաբաշխ բարբաջանքի փաթեթավորմամբ իրականացվում է նեյրոլեզվական ծրագրավորում. Դեմոյան Ստամբուլում երկրաշարժից փլուզվել է լքված շենք, կան տուժածներ #ՈՒՂԻՂ․ Մեծ Բրիտանիան նախապատրաստում է Աննա Հակոբյանին․․․ Հայկ Նահապետյան (video) Իրանում 3-րդ օրն է՝ չի հաջողվում մարել Շահիդ Ռաջաի նավահանգստում պայթյունից առաջացած հրդեհը Եվրոպայի անվտանգության գլխավոր պաշտպանողը լինելու է թուրքական բանա՞կը Նիկոլը էլ ձայն չունի․ ընդդիմությունը պետք է այս քայլերն անի․ Արմինե Ադիբեկյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 28-ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 28-ին` ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 28-ին` ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մկրտչյանը Ապրիլի 28-ին` ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 28-ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Ապրիլի 28-ին` ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 28-ին` ժամը 12:30-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Ապրիլի 28-ին` ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 25-ին` ժամը 15:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Ապրիլի 25-ին` ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am