Թատերական ինստիտուտը ևս միացավ համապետական դասադուլին
Oragir.News-ի տեղեկություններով երեկ՝ մայիսի 9-ին կազմակերպված հանրահավաքում Հանրապետության հրապարակում Երևանի թատրոնի և կինոյի ինստիտուտը բացակայում էր։
Սայակն այսօր ինստիտուտի որոշ ուսանողներ և դասախոսներ, որոնց թվում դերասան Դավիթ Հակոբյանը, միացել են համապետական դասադուլին։
Ռեկտոր Սառա Նալբանդյանը չի բռնանում կամ խոչընդոտում ուսանողների որոշումներին։
Այժմ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսանողները, իհարկե մասամբ, բայց միացել են շարժմանը։
Հիշեցնենք, որ Բագրատ Սրբազանը մայիսի 9-ին, Երևանի Հանրապետության հրապարակում կազմակերպված բազամահազարանոց հանրահավաքի ժամանակ ուսանողներին կոչ է արել դասադուլ սկսել։
Նշենք նաև, որ ԵՊՀ ուսխորհուրդը հայտարարությամբ միացել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը, մի շարք ֆակուլտետների ուսանողներ կազմակերպված դասադուլ են հայտարարել, այդ մասին տեղեկացնելով դեկաններին։