Որ համալսարաններն են միացել Սրբազանի կոչին ու դասադուլ հայտարարել
Բագրատ սրբազանի կոչին ի պատասխան այսօր ր դասադուլ են հայտարարել Երևանի մի շարք համալսարանների ուսանողներն ու պրոֆեսորադասախոսական կազմը։
Մասնավորապես միացել են Երևանի պետական համալսարանի, Ագրարային համալսարանի, Պոլիտեխնիակկան համալսարանի, կոնսերվատորիայի ուսանողները։
Քիչ առաջ Սրբազանի առաջնորդած երթը Վալերի Բրյուսովի անվան համալսարանում էր, ռեկտոր Դավիթ Գյուրջինյանը փակել էր համալսարանի դռները և թույլ չէր տալիս ուսանողներին դուրս գալ, միանալ շարժմանը, սակայն, վերջո, ստիպված եղան բացել։
Նշենք, որ Դիլիջանում ևս դասադուլ է։
Հիշեցնենք, որ նախօրեին Բագրատ սրբազանը Հանրապետության հրապարակում Նիկոլ Փաշինյանից պահանջել է հրաժարական ներկայացնել ու հայտարարել անհնազանդության ակցիաներ սկսելու մասին՝ կոչ անելով դասադուլ և գործադուլ անել։ Միաժամանակ, ԱԺ 2 ընդդիմադիր խմբակցությունները սկսում են վարչապետի իմպիչմենտի գործընթաց Ազգային ժողովում։ Այսօր՝ 18։30-ին սրբազանը կրկին հանրահավաք է հրավիրել Հանրապետության հրապարակում
Աղբյուր` Փաստինֆո