Սպառնալիքները դեր չխաղացին

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Երեկ վաղ առավոտից Նիկոլ Փաշինյանի կամակատար ուժային կառույցները, իրար հերթ չտալով, հաղորդագրություններ էին տարածում՝ փորձելով վախի մթնոլորտ ստեղծել՝ կասեցնել Բագրատ սրբազանի առաջնորդությամբ Երեւան շարժվող երթը։ Լույսը չբացված՝ Արմեն Աբազյանի ԱԱԾ-ն եւ Փաշինյանի համերկրացի Վահե Ղազարյանի ՆԳՆ-ն հայտարարություններ տարածեցին՝ հավաքի մասնակիցներին հորդորելով պահպանել հասարակական կարգը։ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման աջակիցներին իրավապահները հորդորում էին՝ պահպանել օրինականությունը եւ չոտնձգել իրավակարգի դեմ։

Կեսօրից հետո էլ Արգիշտի Քյարամյանի Քննչական կոմիտեն մտավ «խաղի մեջ»` հայտնելով, թե բողոքի ակցիաների մասնակից մի խումբ անձանց կողմից «ապօրինի զենք ձեռք բերելու եւ պահելու կասկածանքով» սկզբում 2, հետո էլ, թե 16 անձ է ձերբակալվել, հիմքը Տիկ-Տոկում հայտնված ինչ-որ տեսանյութ է: Պարզ է, որ ուժային կառույցների՝ Փաշինյանի կամակատար ղեկավարները փորձում են տպավորություն ստեղծել, թե շարժման մասնակիցները հանցագործներ են, սպասվում է հանցագործություն պետական կարգի դեմ, իսկ իրենք հասարակական ու սահմանադրական կարգն են պահպանում: Կարծես 2018-ը չի եղել, եւ Նիկոլ Փաշինյանը փողոցով չի եկել իշխանության` այդ սահմանադրական կարգը տապալելով:

Ողջ պետական ապարատը, իշխանական քարոզչամեքենան էլ օրեր շարունակ լծված էին շարժումը վարկաբեկելու, կասեցնելու գործին, սակայն երեկոյան պարզ էր արդեն, որ դա արդյունք չի տվել` ժամը 16:00-ին Հանրապետության հարապարակը լեփ-լեցուն էր, եւ դա խոսում էր Նիկոլ Փաշինյանի իշխանության նկատմամբ հանրության իրական վերաբերմունքի մասին: Հրապարակը հիշեցնում էր 6 տարի առաջ նույն օրերի հրապարակը, որտեղ մարդիկ Սերժ էին մերժում` Նիկոլին փառաբանում, իսկ 6 տարի անց Նիկոլ են հայհոյում։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 10․ 05․ 24 թ համարում։

դիտվել է 588 անգամ
Լրահոս
BBC. Ի՞նչ է սպասվում Իրանին նախագահ Ռաիսիի մահից հետո Ես պատրաստ եմ մանդատս վայր դնել, բայց Ալեն Սիմոնյանն էլ իր մանդատը պետք է վայր դնի. Արծվիկ Մինասյան Վթար` Տափերական գյուղի մոտակայքում. Կա 3 վիրավոր Ռայիսիի ուղղաթիռը ազդանշաններ չի տվել․ թուրք նախարար «Կոլցո» օպերացիայով ոստիկանները Կիրանցը հանձնում են թշնամուն ՆԱՏՕ-ի անունից X-ում ցավակցական գրառում է արվել՝ Իրանի նախագահի մահվան կապակցությամբ Երևանի կապույտ մզկիթում կլինի հոգեհանգստի արարողություն Իրանի նախագահի մահվան առեղծվածն ի՞նչ արձագանք է գտել Թուրքիայում Միջազգային դրամաշնորհով կառուցված 6 ջերմատնից 4-ը քանդվել է․ ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվել. Hetq.am Ջարդարարների կողմից ծեծի է ենթարկվել Տավուշի շարժման մասնակից, ազատամարտիկ Մելքոն Թամրազյանը Լրատվամիջոցները հայտնել են Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռի կործանման պատճառը ԼՂ-ի մշակութային միջավայրը գտնվում է իսպառ ոչնչացման սպառնալիքի տակ. Համահայկական միությունը դատապարտում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի անհամաչափ քաղաքականությունը Երևանի Կապույտ մզկիթում տեղի կունենա հոգեհանգստյան արարողություն՝ ի հիշատակ ուղղաթիռի վթարի հետևանքով զոհված Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց ԱԺ պատգամավորները մեկնում են Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին ԵՊՀ ռեկտորն ունի մեկ նպատակ՝ քաղաքացիական ակտիվ դիրքորոշում ունեցողներին աշխատանքից ազատել Միջազգային քրեական դատարանի դատախազը Նեթանյահուի և Գալանտի ձերբակալման օրդեր է պահանջել Մեկնում ենք Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին՝ այցելելու բերման ենթարկված մեր քաղաքացիներին․ Գառնիկ Դանիելյան Իմ դիրքորոշումը չեմ փոխում. Վարդան Մինասյանը պարգևատրմանը չներկայանալու և 3-4 խաղով որակազրկվելու մասին Մեր հայրենիքում իմ դիմաց փակ ճանապարհ չի կարող լինել, կամ հրեշտակներն են տարել ինձ, կամ ոստիկանական համակարգ էլ գոյություն չունի․ Սրբազանը վերադառնում է Կիրանցից Շատ լավ և բարենպաստ հնարավորություններ կան խաղաղության օրակարգի առաջմղման համար. Ալիև Ամերիաբանկի առևտրի ֆինանսավորման մրցանակների ցանկը համալրվել է ՎԶԵԲ-ի և ՄՖԿ-ի չորս հեղինակավոր մրցանակով Այո, նման հնարավորություն կա. սահմանադրագետը` Բագրատ Սրբազանի վարչապետի թեկնածու լինելու մասին Իջևանի ոստիկանապետը իր ծառայողական մեքենայով փորձում էր արգելված Կիրանց հասցնել Հ1 -ի նկարահանող խմբին․ Ագնեսա Խամոյան Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Իրանի հոգևոր առաջնորդին Սա վտանգավոր ժամանակ է նաև Հայաստանի համար. Ստեփան Դանիելյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 21-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտաշես Գեղամյանը Մայիսի 21-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 20-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 20-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Մայիսի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վարդուհի Գևորգյանը Մայիսի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արթուր Հայրապետյանը Մայիսի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Ավետիսյանը Մայիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am