Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետի գործով վերջնական մեղադրանք է առաջադրվել

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանի դեմ հարուցված հերթական գործերից մեկով վերջնական մեղադրանք է առաջադրվել ու որոշում է կայացվել։

Երեկ` մինչ Հանրապետության հրապարակում տասնյակ հազարավոր մարդիկ Նիկոլ Փաշինյանի հրաժարականն էին պահանջում, իրավապահները հայտնի քրեական գործերով որոշումներ էին կայացնում։

Կոմիտեն երեկ հայտնեց, որ Եռաբլուրի հարակից հողատարածքները հանցավոր սխեմայով օտարման արդյունքում պետությանը 1մլրդ 650մլն դրամի վնաս պատճառելու, փողերի լվացման վերաբերյալ վարույթի՝ ՀՀ ՊՊԾ նախկին պաշտոնատար անձի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է։

Կատարված նախաքննությամբ պարզվել է որ ՀՀ ՊՊԾ-ում բաժնի պետի, ապա ՀՀ ՊՊԾ պետի առաջին տեղակալի պաշտոնը զբաղեցրած անձը, տեղեկացված լինելով սեփականության իրավունքով Հայաստանի Հանրապետությանը պատկանող, պաշտպանության նախարարության հաշվեկշռում հաշվառված՝ Երևան քաղաքի Ծովակալ Իսակովի պողոտայի 23 հասցեում գտնվող 4,005 հա մակերեսով հողատարածքը, ապա նաև նույն հասցեում գտնվող 0,228 հա մակերեսով հողատարածքն ու դրա վրա առկա 161.9 քմ ընդհանուր մակերեսով շենքը, շինությունները՝ 19,4 քմ մակերեսով ծածկոցը, 83,6 քմ մակերեսով ծածկոցը, և 89.5 քմ մակերեսով ավտոտնակը օտարելու մտադրության մասին, նպատակադրվել է շուկայական արժեքից ակնհայտ ցածր գնով ձեռք բերել դրանք:

Այդ նպատակով, նա, ըստ մեղադրանքի, օգտվելով ՀՀ ՊՆ համապատասխան պաշտոնատար անձանց հետ մտերիմ հարաբերություններ ունենալու հանգամանքից, համոզելու և այլ եղանակով` վերջիններիս դրդել է իրենց պաշտոնեական դիրքը չարաշահելով, ՀՀ հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի պահանջների խախտմամբ, վերոգրյալ հողատարածքը վաճառել իրեն:

Նշված արարքները կատարելու համար ՀՀ ՊՊԾ-ի նախկին պաշտոնատար անձին վերջնական մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (2 դրվագ) և 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով (2 դրվագ):

Պետությանը պատճառված վնասը վերականգնվել է։ Ասել է թե` չնայած այն հանգամանքին, որ Վաչագան Ղազարյանը վերադարձրել է Եռաբլուրի տարածքները պետությանը, սակայն քրեական գործը շարունակվում Է առկախված մնալ նրա գլխին եւ ուղարկվել է դատարան։
Այսպիսի տեղեկությունները պաշտոնապես տարածելով` Նիկոլ Փաշինյանի իշխանությունը փորձում է հանրային վերաբերմունք ձևավորել, թե թալանը հետ է բերում, բայց իրականում այդ գործընթացը վաղուց ձախողել է»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

դիտվել է 525 անգամ
Լրահոս
Կիրանցում «ոստիկանը ռուսերեն հայհոյում է», «Հաստատ ռուսական ագենտ է»․ լարված իրավիճակ (video) Փաշինյանի վերջին հույսը․․․ Սուրեն Սուրենյանց (video) Հայ ոստիկանները պաշտպանում են միայն Նիկոլին ու իր թուրք տերերին․ Արթուր Ասատրյան (Դոն Պիպո) (video) «Էսքան չի կարելի չհարգել էս ուսադիրը», «Ձեռքդ քաշի» (video) «Չառիթավորվե՛ս»․ բարձրաստիճան ոստիկանը սկսեց անկանոն բղավել (video) Մտա Կիրանց ու տեսա ուրվականների գյուղ, մարդիկ տներում թաքնված էին. Բագրատ Սրբազան (video) Սահմանադրությամբ լա՛վ էլ Բագրատ Սրբազանը կարող է վարչապետ լինել. Էդգար Ղազարյան (video) ՇՏԱՊ․ հենց հիմա ոստիկանները ջարդում են քաղաքացիներին․ մարդիկ ուշագնաց են լինում․ Նահապետյան (video) Այլևս խրամատում չէ մեր խնդրի լուծումը, լուծումը Երևանում է․ Բագրատ Սրբազանը Կիրանցում (video) Ինչպես են ոստիկանները ջարդելով բերման ենթարկում քաղաքացիներին․ Ագնեսա Խամոյանը՝ Կիրանցից (video) Բագրատ Սրբազանը Կիրացնում է․ ոստիկանները սկսեցին ջարդել գյուղի մատույցներում կանգնած քաղաքացիներին (video) ՇՏԱՊ․ Կարմիրբերետավորները քարշ տալով բերման են ենթարկում Կիրանցի մոտ հավաքված քաղաքացիներին (video) Վիճաբանություն պատգամավորի եւ ոստիկանության գնդապետի միջեւ՝ «ոտով, ձեռով չխոսես» (video) Բերետավորները բիրտ ուժով բերման ենթարկեցին քաղաքացիներին Էդ ծառը ձեր «գլխին ենք տնկելու»․ Գառնիկ Դանիելյանը պոռթկաց «նիկոլածին ոստիկանների» պահվածքից (video) Այո, նման հնարավորություն կա. սահմանադրագետը` Բագրատ Սրբազանի վարչապետի թեկնածու լինելու մասին Բագրատ Սրբազանին հաջողվեց մուտք գործել Կիրանց․ նա գյուղի եկեղեցու մոտ է Ողբերգության մեղավորներից մեկը ԱՄՆ-ն է. Իրանի նախկին ԱԳ նախարար Հազարամյակների Կիրանց գյուղը սարքում են Ադրբեջանի փայ․ Գառնիկ Դանիելյան (video) Սրբազանի շախն ու Նիկոլի ցայտնոտը․ Սուրեն Սուրենյանց (video) Ձեզ ո՞վ է իրավունք վերապահել քաղաքական որոշումներով ու առանց իրավական հիմքերի Կիրանցում իրականացնել գաղտնի «սահմանազատում». Արման Թաթոյան Ստեփանակերտի «Եվրոպա» հյուրանոցի վրա ադբեջանցիները վաղուց էին աչք դրել Իրանական ողբերգության մեջ պետք չէ բացառել նաև ներքին գործոնը. Վահե Դավթյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 21-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտաշես Գեղամյանը Մայիսի 21-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 20-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 20-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Մայիսի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վարդուհի Գևորգյանը Մայիսի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արթուր Հայրապետյանը Մայիսի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Ավետիսյանը Մայիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am